Հելսինկիի գրքի տոնավաճառ | |
---|---|
![]() | |
Երկիր | ![]() |
Հրապարակ | Helsinki Expo and Convention Centre? |
Գտնվելու վայր | Հելսինկի |
Ցուցահանդեսի տեսակ | գրքի տոնավաճառ |
Բացվել է | 2001 |
Ոլորտ | Գրավաճառություն |
Կայք | kirjamessut.messukeskus.com |
Հելսինկիի գրքի տոնավաճառ (ֆիններեն՝ Helsingin kirjamessut), (անգլ.՝ Helsinki Book Fair), գրքի տոնավաճառ, որն ամեն տարի անցկացվում է հոկտեմբերի վերջին, Ֆինլանդիայի մայրաքաղաքում Հելսինկիում։
2001 թվականից ամեն տարի անցկացվող փառատոնի հիմնադիրները[1] Ֆիննական տոնավաճառային ընկերությունն է, Գրքերի հրատարակչության ֆիննական ասոցիացիան և Ֆիննական գրքի մանրածախ առևտուր կազմակերպողները (Suomen Kirjakauppiasliiton)։ 1988 թվականից սկսած՝ ամեն տարի տոնավաճառի շրջանակներում անցկացվում են հին և արժեքավոր գրքերի տոնավաճառ[2]։
Հելսինկյան գրքի տոնավաճառի պատվավոր հյուրեր տարբեր տարիներին եղել են Միացյալ Թագավորությունը (2006), Շվեդիան (2009), Ֆրանսիան (2010), Էստոնիան (2011), Հունգարիան (2012), Իտալիան (2013), Գերմանիան (2014), Ռուսաստանը (2015[3][4]), Հյուսիսային միություն (2016), Ֆինլանիդիա (2017, ի պատիվ անկախության 100–ամյակին[5]) ԱՄՆ (2018)[6])։
2014 թվականին տոնավաճառի բացումից չորս օր անց այն արդեն ունեցել է 78 400 այցելու (2015 թվականին՝ մոտավորապես 80 հազար[7] հոգի այցելու)։
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հելսինկիի գրքի տոնավաճառ» հոդվածին։ |