Հայդար Ալիրի հետ հրաժեշտի արարողություն | |
Թվական | Դեկտեմբերի 12, 2003 |
---|---|
Վայր | Բաքու, Ադրբեջան |
Հեյդար Ալիևը՝ Ադրբեջանի նախկին նախագահը, մահացել է 2003 թվականի դեկտեմբերի 12-ին սրտային անբավարարութան պատճառով 80 տարեկան հասակում, ԱՄՆ-ի Քլիվլենդի հիվանդանոցում՝ տեղի ժամը 10-ին[1]։ Դեկտեմբերի 13-ին՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հրամանագիր է ստորագրել Հեյդար Ալիևի հուղարկավորության կազմակերպման համար պետական հանձնաժողով ստեղծելու մասին[2]։ Դեկտեմբերի 14-ին հանգուցյալի դին տեղափոխվել է Բաքու[3]։
Հրաժեշտի արարողությունը տեղի է ունեցել 2003 թվականի դեկտեմբերի 15-ին Հանրապետության պալատում (այժմ՝ Հեյդար Ալիևի պալատ) և ուղիղ եթերով հեռարձակվել է ադրբեջանական հիմնական հեռուստաալիքներով։ Արարողությանը մասնակցել են նախկին և ներկա ադրբեջանական քաղաքական գործիչներ, ինչպես նաև բազմաթիվ միջազգային բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում,
և այլք։ Բացի այդ, մի շարք պետությունների ղեկավարներ իրենց ցավակցությունն են հայտնել։ Հեյդար Ալիևին հուղարկավորել են պատվո ծառուղում՝ իր կնոջ՝ Զարիֆա Ալիևայի կողքին։ Հուղարկավորության ժամանակ հրետանային համազարկ է տրվել[4][5]։