Հենդրիկ Բարի Hendrik Bary | |
---|---|
Ծնվել է | մոտ 1632[1] |
Ծննդավայր | Խաուդա, Հոլանդիա, Միացյալ պրովինցիաների հանրապետություն[2] |
Վախճանվել է | փետրվարի 16, 1707[2] |
Մահվան վայր | Խաուդա, Հոլանդիա, Միացյալ պրովինցիաների հանրապետություն[2] |
Քաղաքացիություն | Միացյալ պրովինցիաների հանրապետություն |
Մասնագիտություն | նկարիչ-փորագրող, copper engraver և վիզուալ արտիստ |
Ժանր | դիմապատկեր |
Hendrik Bary Վիքիպահեստում |
Հենդրիկ Բարի (հոլ.՝ Hendrik Bary, Hendrick Barry, Hendrik Barry, Hendrick Bary, մոտ 1632[1], Խաուդա, Հոլանդիա, Միացյալ պրովինցիաների հանրապետություն[2] - փետրվարի 16, 1707[2], Խաուդա, Հոլանդիա, Միացյալ պրովինցիաների հանրապետություն[2]), Հոլանդական գեղարվեստի ոսկեդարի հոլանդացի նկարիչ-գրաֆիկ, 17-րդ դարի կեսից 18-րդ դարի սկզբի փորագրության վարպետ, որը թողել է նշանակալի թվով տարբեր ժամանակաշրջանների հայտնի մշակութային գործիչների դիմանկարներ։ Նա նաև փորագրել է իր ժամանակի ազդեցիկ անձանց դիմանկարները՝ միշտ նախապատվությունը տալով իր հայրենակիցներին։
Հենդրիկ Բարին ծնվել է մոտ 1632[3] թվականին հարավհոլանդական Գաուդա քաղաքում։
Գծանկարնչության և փորագրության հանդեպ սերը նա ձեռք է բերել փորագրող Ռեյնիր վան Պերսեյնի (Reinier van Persijn, 1615—1668) մոտ ուսուցման ժամանակ, որը 1645 թվականից մինչև մահը ապրում էր Գաուդայում[4]։
«Գեղանկարիչների և փորագրողների կենսագրական բառարան» (անգլ.՝ Dictionary of painters and engravers, biographical and critical) գրքի հեղինակի կարծիքով՝ Բարիի գրաֆիկական գործելու ձևի վրա ազդել է փորագրող Կոռնելիս Վիսխերի հետ նրա ծանոթությունը (Cornelis Visscher, 1629—1662)․ չնայած հնարավոր է, որ Բարին հաառլեմյան մեծավարպետի փորագրությունները ինքնուրույն է ուսումնասիրել։
Հենդրիկ Բարին չէր սահմանափակվում դիմանկարային ժանրով, այլ անդրադարձել է նաև պատմական և կենցաղային սյուժեներին («Ծեր կինը պատուհանում[5]», «Գլխի վիրահատություն[6]», «Ծխողը[7]», բոլորը գտնվում են Ռոտերդամի թանգարանում, «Ծխնելույզ մաքրող[8]» (Schoorsteenveger, 1657-79), Ամստերդամի Պետական թանգարան)։ Հանդրի Բարիի որոշ փորագրած տախտակներ հասել են մինչև մեր օրերը։ Դրանք առանձնանում են կատարման բարձր մշակույթով և գրաֆիկական ձևերի էլեգանտությամբ։ Փորագրությունների մեծամասնությունը Բարին ստորագրել է ամբողջկան անունով՝ H. Bary, երբեմն միայն սկզբնատառերով՝ H. B.։
Նկարիչն ամուսնացած էր Մարգարետա Զյոյսի՝ Գաունդայի քաղաքապետ Գովերտ Զյոյսի (Govert Suijs, 1610—1671) աղջկա հետ։ Նկարիչը և իր կինը մահացել են 7 տարվա տարբերությամբ (Հենդրիկը՝ 1707 թվականի փետրվարի 16-ին, Մարգարետան՝ 1714 թվականի հոկտեմբերի 23-ին), երկուսն էլ թաղված են Գաուդայի Սուրբ Հովհաննես եկեղեցում։
Հենդրիկ Բարիի դիմանկարների շարքի ամենահայտնի դեմքերն են․
1960 թվականին Գաուդայի՝ նկարչի հարազատ քաղաքի փողոցներից մեկը կոչվել է նրա անունով՝ «Hendrik Barystraat»։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հենդրիկ Բարի» հոդվածին։ |
|