Հենրի Օլկեն անգլ.՝ Henry Thomas Alken | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 12, 1785[1] |
Ծննդավայր | Սոհո, Վեստմինստեր, Մեծ Լոնդոն, Անգլիա, Մեծ Բրիտանիայի թագավորություն |
Վախճանվել է | ապրիլի 7, 1851[2] (65 տարեկան) կամ ապրիլի 8, 1851[3] (65 տարեկան) |
Մահվան վայր | Լոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն |
Քաղաքացիություն | Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն և Մեծ Բրիտանիայի թագավորություն |
Մասնագիտություն | նկարիչ և փորագրիչ |
Հայր | Samuel Alken? |
Henry Thomas Alken Վիքիպահեստում |
Հենրի Թոմաս Օլկեն (անգլ.՝ Henry Thomas Alken, հոկտեմբերի 12, 1785[1], Սոհո, Վեստմինստեր, Մեծ Լոնդոն, Անգլիա, Մեծ Բրիտանիայի թագավորություն - ապրիլի 7, 1851[2] կամ ապրիլի 8, 1851[3], Լոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն), անգլիացի նկարիչ[4], ծաղրանկարիչ, պատկերազարդող և փորագրիչ։
Հենրի Օլկենը անգլիացի նկարիչ Սեմուել Օլկենի ընտանիքի ամենահայտնի ներկայացուցիչն է։ Ընտանիքի փոքր որդին էր։ Նրա երկու ավագ եղբայրները` Ջորջը և Սեմուել Հենրին, նույնպես նկարիչներ էին։
Սկզբում Հենրին սովորել է իր հոր, իսկ հետո Ջոն Թոմաս Բարբեր Բոմանտի մոտ (1774–1841 թվականներ)։
1809 թվականի հոկտեմբերի 14-ին Օլկենը ամուսնացել է Մարիա Գորդոնի հետ։ Հաջորդ տարվա օգոստոսի 22-ին ծնվել է զույգի առաջնեկ որդին։ Օլկենը հինգ երեխայի հայր է դարձել։
Հենրի Թոմաս Օլկենը` բեղուն նկարիչը, իր ժամանակաշրջանում հայտնի էր Մեծ Բրիտանիայում, որտեղ աշխատել է մինչև իր կյանքի վերջը` 1851 թվականը։ Նրա ստեղծագործության ամենաակտիվ շրջանը 1816-1831 թվականներն ընկած ժամանակահատվածն է։ Նրա գեղանկարների և գծանկարների հիմնական թեման բրիտանական սպորտն է, ձիարշավը և որսորդությունը։
Նկարչի իլյուստրացիաները, ծաղրանկարները հրապարակվել են բրիտանական մամուլի էջերում։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հենրի Օլկեն» հոդվածին։ |
|