Հենրի գեղարվեստի պատկերասրահ | |
---|---|
Տեսակ | համալսարանի գեղարվեստի պատկերասրահ, համալսարանական կառույց և ոչ առևտրային կազմակերպություն |
Երկիր | ԱՄՆ[1] |
Տեղագրություն | Սիեթլ[1] |
Վայր | University District? |
Մասն է | Վաշինգտոնի համալսարան[2][3] |
Պատկանում է | Վաշինգտոնի համալսարան[2] |
Ղեկավարության նստավայր | Սիեթլ, Վաշինգտոն, ԱՄՆ[4] |
Հասցե | 15th Ave. NE & NE 41st St., Seattle, WA 98195[2]98195[2] |
Հիմնադրվել է | փետրվարի 10, 1927[2] |
Հիմնադիր | Հորաս Հենրի |
Կայք | henryart.org(անգլ.) |
Հենրի գեղարվեստի պատկերասրահ (անգլ.՝ Henry Art Gallery) կամ պարզապես «Հենրի» (անգլ.՝ «Henry»), գեղարվեստի թանգարան, որը գտնվում է Սիեթլ քաղաքի Վաշինգտոնի համալսարանի կամպուսի արևմտյան մասում։ ԱՄՆ-ի հյուսիս-արևմուտքի ժամանակակից արվեստի գլխավոր կենտրոններից մեկն է։ Հիմնադրված լինելով 1927 թվականի փետրվարին՝ հանդիսանում է Վաշինգտոն նահանգի գեղարվեստի առաջին թանգարանը[5][6]։
Թանգարանը կրում է տեղացի գործարար Հորաս Հենրիի անունը, որը համոզված էր, որ արվեստը խթանում է հետազոտությունը, նպաստում է գիտելիքների զարգացմանը և թույլ է տալիս կառուցել առողջ հասարակություն։ 1926 թվականին նա Վաշինգտոնի համալսարանին նվիրաբերել է 152 նկար և 100 000 դոլարի չափով գումար գեղարվեստի պատկերասրահի կառուցման համար[7]։
Սկզբում թանգարանը գտնվել է շենքում, որը նախագծել է ամերիկացի ճարտարապետ Կարլ Գոուլդը։ Պատկերասրահի հանդիսավոր բացումը կայացել է 1927 թվականի փետրվարի 10-ին։ 1997 թվականին 154 տեղանոց հանդիսադահլիճ կառուցելու շնորհիվ պատկերասրահի տարածքը մեծացել է չորս անգամ և հասել 3700 կմ²-ի[6]։
2003 թվականին Ջեյմս Թարելի նախագծով պատկերասրահի կողքին կառուցվել է այսպես կոչվող «երկնային տարածություն» (անգլ.՝ skyspace), որը տանիքին կլոր պատուհանով և անփայլ ապակուց լուսավորվող պատերով իմերսիվ շինություն է։ Բացումից անմիջապես հետո այն դարձել է Սիեթլի ուսանողներին, բնակիչներին և հյուրերին ձգող կենտրոն[6]։
Պատկերասրահի հավաքածուն ներառում է ավելի քան 28 500 ցուցանմուշ։ Դրանց թվում են ինչպես պատմական, այնպես էլ ժամանակակից լուսանկարներ, տեսահոլովակներ, նկարներ և քանդակներ։ 1982 թվականին Վաշինգտոնի համալսարանին կից կոստյումների և մանածագործվածքի ուսումնասիրության կենտրոնի լուծարումից հետո նրա ցուցանմուշների զգալի մասը ժառանգել է Հենրի պատկերասրահը[6]։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հենրի գեղարվեստի պատկերասրահ» հոդվածին։ |
|