Հենրիետա Ֆարկաշովա | |
---|---|
Անձնական տեղեկություն | |
Սեռ՝ | իգական |
Բնօրինակ անուն՝ | սլովակ.՝ Henrieta Farkašová |
Մականուն(ներ)՝ | Hena[1] |
Մասնագիտացում՝ | լեռնադահուկորդ |
Երկիր՝ | Չեխոսլովակիա և Սլովակիա |
Ծննդյան ամսաթիվ՝ | մայիսի 3, 1986[1] (38 տարեկան) |
Ծննդավայր՝ | Ռոժնյավա[1] |
Հենրիետա Ֆարկաշովա (սլովակերեն՝ Henrieta Farkašová, մայիսի 3, 1986[1], Ռոժնյավա[1])[3], սլովակ լեռնադահուկորդուհի, պարալիմպիկ խաղերի իննակի և աշխարհի առաջնությունների տասնհինգակի չեմպիոնուհի ֆիզիկական սահմանափակ կարողություններ ունեցող մարզուհիների B3 դասի մրցումներում։
Ֆարկաշովայի նշանաբանը կյանքում հետևյալն է. «Անկարելի ոչինչ չկա»։
2010 թվականին Ուիսլեր Քրիքսայդում անցկացված ձմեռային պարալիմպիկ խաղերում Ֆարկաշովան երեք ոսկե մեդալ է նվաճել լեռնադահուկային սպորտի հետևյալ մարզաձևերում. տեսողության խանգարում ունեցող կանանց մեծ ոլորավայրէջք, սուպեր համալիր և սուպեր G (գերհսկա)։ Բացի այդ, արծաթե մեդալի է արժանացել արագընթաց վայրէջք մարզաձևում երկրորդ տեղը գրավելու համար[4][5]։ Այդ նույն մարզաձևում նա 2018 թվականի պարալիմպիկ խաղերում նվաճել է ոսկե մեդալ, որը նրա մարզական կարիերայում վեցերորդ պարալիմպիկ ոսկին էր[6]։ 2018-ի ձմեռային պարալիմպիկում ևս երեք ոսկի մեդալ է նվաճել մեծ ոլորավայրէջք, սուպեր համալիր և սուպեր G մարզաձևերում։
2019 թվականին Ֆարկաշովան ճանաչվել է «Տարվա՝ ֆիզիկական սահմանափակումներ ունեցող լավագույն մարզիկ» և արժանացել է Laureus World Sports Award մրցանակի։
Դահուկային սպորտում նրան առաջնորդողը ֆիզիկական սահմանափակ կարողություններ ունեցող մեկ այլ, դարձյալ համբավավոր մարզուհի է՝ նրա համերկրացի Նատալյա Շուբրտովան[7]։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հենրիետա Ֆարկաշովա» հոդվածին։ |
|