Ծնվել է | նոյեմբերի 14, 1915[1] |
---|---|
Ծննդավայր | Վիեննա, Ավստրո-Հունգարիա[1] |
Մահացել է | դեկտեմբերի 15, 2005[2] (90 տարեկան) |
Մահվան վայր | Hollabrunn, Hollabrunn District, Ստորին Ավստրիա, Ավստրիա[1] |
Քաղաքացիություն | Ավստրիա |
Մասնագիտություն | ռազմական բժիշկ, հոգեբույժ, expert witness և նյարդաբան |
Անդամակցություն | ՍԱ և Q1005131? |
Կուսակցություն | Նացիոնալ-սոցիալիստական գերմանական բանվորական կուսակցություն և Ավստրիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցություն |
Պարգևներ |
Հենրիխ Գրոս (նոյեմբերի 14, 1915[1], Վիեննա, Ավստրո-Հունգարիա[1] - դեկտեմբերի 15, 2005[2], Hollabrunn, Hollabrunn District, Ստորին Ավստրիա, Ավստրիա[1][3]) , ավստրիացի հոգեբույժ, ռազմական հանցագործ, որը մեղադրվում է տասնյակ երեխաների մահվան մեջ։
Հենրիխ Գրոսը ծնվել է Վիեննայում։ 1932 թվականից անցել է «Հիտլերյուգենդի» կազմ։ Որոշ ժամանակ անց նա դարձավ Նացիոնալ-սոցիալիստական գերմանական բանվորական կուսակցության անդամ։
Երբ սկսվես երկրերդ համաշխարհային պատերազմը նա աշխատանքի անցավ մտավոր հաշմանդամություն ունեցող երեխաների էվթանազիայի կլինիկայում որը գտնվում է Վիեննայում։
Նրա աշխատանքի ընթացքում տվյալ «կլինիկայում» մահացել է ավելի քան 750 երեխա։ Պատերազմի ավարտից հետո, երբ կլինիկայի տնօրենին դատապարտեցին և կախեցին ռազմական հանցագործությունների համար՝ Գրոսը խուսափեց դատավճռից։ Նա ազատազրկվեց ընդամենը մի քանի ամիս։ Վեց տարի անց՝ 1951 թվականին նրան այնուամենայնիվ դատապարտել են երկամյա ազատազրկման՝ երեխաներից մեկի սպանության մեջ ապացուցված հանցանքի համար, սակայն պաշտոնական սխալի հետևանքով դատավճիռը չեղյալ է հայտարարվել։ Մահացած աղջիկներից մեկի քույրը՝ Վալտրուդա Հաուպլը, մի քանի տարի հետաքննություն է անցկացրել.
«Քույրս՝ Աննա-Մարիան, չորս տարեկան էր։ Նա լիովին առողջ էր ինչպես ֆիզիկապես, այնպես էլ հոգեպես, բայց բժիշկ Գրոսսը նրան այնուամենայնիվ տանում էր կլինիկա և նրան աշտորոշում մտավոր հետամնացությամբ, - ասում է այդ կինը։ - Երբ ես բացահայտեցի այս ամենը, հասկացա, որ, ինչպես երևում է, քրոջս ուղեղը շարժել է Գրոսի հետաքրքրությունը»։ - [4]
|
Պատերազմից հետո Գրոսը հիանալի կարիերա է ունեցել ՝ որպես երկրի առաջատար մասնագետ դատաբժշկական հոգեբուժության ոլորտում[4]։ Նա դարձել է հետպատերազմյան Ավստրիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդների վստահված անձը։ 1979-ին նա դարձավ Ավստրիայի գլխավոր հոգեբույժը[5]։
Հետագայում Շտազիի գաղտնի ծառայության արխիվներում փաստաթղթեր են գտնվել, ապացուցելով, որ բժիշկ Գրոսը ստել է և ճակատում չի եղել, և շարունակել է աշխատել պատերազմի ժամանակ դատաբժշկական կլինիկայում։
Դատավարությունը վերջապես տեղի ունեցավ 2000 թվականի մարտին և Գրոսն արդեն մեղադրվում էր ինը երեխաների սպանության հանցանքի մեջ։ Գրոսսը պատճառաբանում էր իր թույլ առողջությամբ, պրոցեսը հետաձգվեց։ Դատարանը Գրոսին մեղավոր է ճանաչել մի քանի տասնյակ երեխաների դիտավորյալ սպանության մեջ, այնուամենայնիվ, նա խուսափել է պատժից, քանի որ ճանաչվել է տկարամիտ[5]։ 2003 թվականի մարտի 18-ին դատարանի որոշմամբ Գրոսը զրկվել է «Գիտության մեջ և արվեստում ունեցած ավանդի համար տրվող ավստրիական պատվավոր խաչ» 1-ին աստիճանի շքանշանից[5]։ 2005 թվականի մարտին Ավստրիայի արդարադատության նախարարը պաշտոնապես հայտարարել էր Հենրիխ Գրոսի չդատապարտելու լուրը (քանի որ նա հոգեկան առողջ վիճակում չէր), սակայն մեղադրանքները մնացել էին ուժի մեջ[6]։
Մահացել է 2005 թվականի դեկտեմբերի 15-ին Հոլլաբրուն քաղաքում (Ստորին Ավստրիա)։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հենրիխ Գրոս» հոդվածին։ |