Հենրիխ ֆոն Ֆերշթել Heinrich von Ferstel | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 7, 1828[1][2][3][…] |
Ծննդավայր | Վիեննա, Ավստրիական կայսրություն[4] |
Մահացել է | հուլիսի 14, 1883[1][2][5] (55 տարեկան) |
Մահվան վայր | Գրինցինգ |
Գերեզման | Գրինցինգի գերեզմանատուն |
Քաղաքացիություն | Ավստրիա |
Ազգություն | ավստրիացի |
Կրթություն | Վիեննայի գեղարվեստի ակադեմիա |
Երկեր | Villa Wartholz? |
Մասնագիտություն | ճարտարապետ, պրոֆեսոր և ուսուցիչ |
Աշխատավայր | Վիեննայի տեխնիկական համալսարան |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | Գեղեցիկ արվեստների ակադեմիա |
Երեխաներ | Էրվին ֆոն Ֆերշթել և Max von Ferstel? |
Heinrich von Ferstel Վիքիպահեստում |
Հենրիխ ֆոն Ֆերշթել (գերմ.՝ Heinrich von Ferstel, հուլիսի 7, 1828[1][2][3][…], Վիեննա, Ավստրիական կայսրություն[4] - հուլիսի 14, 1883[1][2][5], Գրինցինգ), ավստրիացի ազնվական և ճարտարապետ։ Ունի բարոնի ազնվականական կոչում։
Հենրիխ ֆոն Ֆերշթելի նախագծմամբ կառուցվել է Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայի գլխավոր տեսարժան վայրերից մեկը՝ Վոթիվկիրխե եկեղեցին։
Հենրիխ ֆոն Ֆերշթելը ծնվել է 1828 թվականի հուլիսի 7-ին Վիեննայում։ Սովորել է Ավստրիայի գեղարվեստի ակադեմիայի ճարտարապետության բաժնում։
1885 թվականին Հենրիխը կառավարությունից ստացել է կրթաթոշակ՝ դեպի Իտալիա կրթական ուղևորություն կատարելու համար։ Նախքան այս ուղևորությունը Ֆերշթելը ներկայացրել է իր ծրագիրը՝ Ավստրո-Հունգարիայի մայրաքաղաքի Ռինգշտրասե փողոցում եկեղեցաշինական աշխատանքների համար։
Հենրիխի նախագծած եկեղեցին պետք է կառուցվեր նեոգոթական ճարտարապետական ոճով։ Նեապոլում գտնվելու ժամանակ Հենրիխ ֆոն Ֆերշթելն իմացավ այն մասին, որ իր նախագիծն արժանացել է ճարտարապետական մրցույթի առաջին մրցանակին։ Հենրիխի նախագծած եկեղեցու շինարարական աշխատանքները սկսել են 1856 թվականին։ Այս դեպքից հետո ճարտարապետը սկսեց ճանաչում վայելել ավստրիացիների շրջանում։
Վոթիվկիրխեից բացի, նա նախածգել է նաև Ռինգշտրասեի մի շարք այլ շինություններ։ Բացի այդ, նա նաև դասավանդել է Վիեննայի բարձրագույն պոլիտեխնիկական դպրոցում։
Մահացել է 1883 թվականի հուլիսի 14-ին ծննդավայր Վիեննայում։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հենրիխ ֆոն Ֆերշթել» հոդվածին։ |
|