Հենրիկ Պողոսյան | |
Կուսակցություն՝ | ԽՄԿԿ |
---|---|
Կրթություն՝ | Մոսկվայի գյուղատնտական մեքենայացման և էլեկտրաֆիկացման ինստիտուտ |
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ և պետական գործիչ |
Ծննդյան օր | 1931 |
Ծննդավայր | Ստեփանակերտ, Ադրբեջանական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Վախճանի օր | հունվարի 30, 2000 |
Վախճանի վայր | Մոսկվա, Ռուսաստան |
Պարգևներ |
Հենրիկ Անդրեյի Պողոսյան (1931, Ստեփանակերտ, Ադրբեջանական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - հունվարի 30, 2000, Մոսկվա, Ռուսաստան), խորհրդային պետական, քաղաքական գործիչ։ Արցախի ազգային-ազատագրական շարժման առաջնորդներից։ Համարվում է ԼՂԻՄ մարզկոմի վերջին առաջին քարտուղարը (փետրվարի 24, 1988 թվական-նոյեմբերի 26, 1991 թվական)։ ԽՍՀՄ ժողովրդական պատգամավոր (1989-1991 թվականներ)[1]։
Հենրիկ Պողոսյանը ծնվել է 1931 թվականին Ստեփանակերտում։ 1955 թվականին ավարտել է Մոսկվայի գյուղատնտեսական մեխանիզացիայի և էլեկտրաֆիկացիայի ինստիտուտը։ 1955-1971 թվականներին ԼՂԻՄ-ում զբաղեցրել է տարբեր պատասխանատու պաշտոններ, 1971-1974 թվականներին եղել է Ստեփանակերտի քաղգործկոմի նախագահի առաջին տեղակալ, միաժամանակ՝ ագրոարդյունաբերության կոմիտեի նախագահ[2]։ 1988 թվականի փետրվարին ընտրվել է կոմկուսի ԼՂԻՄ մարզկոմի առաջին քարտուղար, 1989 թվականից՝ ԼՂ Ազգային խորհրդի անդամ։ ԽՍՀՄ ԳԽ նախագահության ԼՂ-ին նվիրված 1988 թվականի հուլիսի 18-ի նիստում հիմնավորել է Ադրբեջանական ԽՍՀ կազմում ԼՂԻՄ-ի մնալու անհնարինությունը. իր ղեկավարման ընթացքում քայլեր է ձեռնարկել խնդրի խաղաղ կարգավորմանը[3]։
ԼՂՀ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ շքանշան