Հետաքրքրասեր Ջորջը անգլ.՝ Curious George | |
---|---|
Տեսակ | մուլտֆիլմ |
Ժանր | կինոկատակերգություն[1], մանկական ֆիլմ և արկածային ֆիլմ |
Գործողության վայր | Նյու Յորք |
Հիմնված է | Curious George? |
Շարքի մասն է | Հետաքրքրասեր Ջորջ |
Ռեժիսոր | Մեթյու Օ'Քալահան[1][2][3] |
Հնչյունավորում | Ֆրենկ Ուելքեր[4][5], Ուիլ Ֆերրել[4][5], Դրյու Բերիմոր[5], Դևիդ Քրոս[5], Յուջին Լևի[5] և Դիկ Վան Դայկ[5] |
Պրոդյուսեր | Ռոն Հովարդ և David Kirschner? |
Երաժշտություն | Էյտոր Պերեյրա |
Խմբագիր | Julie Rogers? |
Երկիր | ԱՄՆ |
Լեզու | անգլերեն |
Ընկերություն | Imagine Entertainment, A. Film A/S և Universal Animation Studios |
Դիստրիբյուտոր | Universal Studios, United International Pictures?[6] և Նեթֆլիքս |
Տևողություն | 88 րոպե |
Շարք | Հետաքրքրասեր Ջորջ |
Սիկվել | Հետաքրքրասեր Ջորջը 2․ կապիկների հետքերով |
Թվական | փետրվարի 10, 2006 մայիսի 25, 2006[7] օգոստոսի 10, 2006[8] |
MPAA վարկանիշ | G |
Բյուջե | 50 000 000 $[9] |
Շահույթ | 58 360 760 $[9] և 69 865 924 $[9] |
curiousgeorgemovie.com(անգլ.) |
Հետաքրքրասեր Ջորջը (անգլ.՝ Curious George), ամերիկյան արկածային մուլտֆիլմ Ջորջ կապիկի մասին, որը ստեղծվել է Հանս Ավգուստո Ռեյի և Մարգրետ Ռեյի համանուն գրքերի հիման վրա։ Պրեմիերան տեղի է ունեցել ԱՄՆ-ում 2006 թվականի փետրվարի 10-ին։
Ամերիկյան կինոքննադատները ֆիլմն ընդունել են զուսպ կերպով։ Որոշ գրախոսներ նշել են, որ մուլտֆիլմն ունի անիմաստ սյուժե, որը կարող է հետաքրքրել միայն նախադպրոցական տարիքի երեխաներին։ Մյուսները, ընդհակառակը, գտել են, որ մուլտֆիլմն անսովոր է, սքանչելի և ծիծաղելի, իդեալական է երեխաների և նրանց ծնողների համար[10]։
Մուլտֆիլմն ունի երկու կարգախոս՝ «Կապիկներն այն չեն, ինչ մտածում ես», և «Գործիր բնազդով, ոչ թե ըստ քարտեզի»։
Հնագույն թանգարանի սեփականատիրոջ որդին որոշում է համոզել հորը՝ պարոն Բլյումզբերիին, փակել վնասաբեր բիզնեսը և դրա տեղում ավտոկայանատեղի բացել՝ ընտանիքի ֆինանսական կարգավիճակը բարելավելու նպատակով։ Թանգարանի աշխատակիցներից մեկը՝ Թեդը, սկսում է փնտրել խորհրդավոր կուռքի` Զիգաուայի թալիսմանը Հարավային Աֆրիկայում, հույս ունենալով, որ ցուցանմուշը թանգարանին կվերադարձնի նախկին փառքը և կգրավի նոր այցելուների ուշադրությունը։ Այնտեղ նա հանդիպում է մի զվարճալի և հետաքրքրասեր կապիկի՝ Ջորջ անունով, որը որոշում է օգնել նոր ընկերոջը փրկել թանգարանը և լուծել կորցրած ցուցանմուշի հանելուկը։
Ֆիլմը հավաքել է 58,4 մլն դոլար ԱՄՆ-ում և ևս 11,5 մլն դոլար արտերկրում, ընդհանուր գումարը կազմել է 69,8 մլն դոլար[11]։
PBS Kids-ը թողարկել է համանուն մուլտսերիալը՝ մուլտֆիլմի հետ միաժամանակ։ Ֆրենկ Ուելքերը նաև հիմնական դերակատարն է եղել[12]։
2010 թվականի մարտի 2-ին թողարկվել է «Հետաքրքրասեր Ջորջը 2․ Կապիկների հետքերով» մուլտֆիլմի շարունակությունը, իսկ 2015 թվականի հունիսի 23-ին «Հետաքրքրասեր Ջորջը 3․ Վերադարձ դեպի ջունգլի» մուլտֆիլմը[13]։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հետաքրքրասեր Ջորջը» հոդվածին։ |
|