![]() | |
տեսակ | գեղանկար |
նկարիչ | Գյուստավ Կուրբե |
տարի | 1849 և 1840[1] |
բարձրություն | 195 սանտիմետր |
լայնություն | 257 սանտիմետր |
ուղղություն | ռեալիզմ |
ժանր | կենցաղային ժանր |
նյութ | յուղաներկ[1] և կտավ[1] |
գտնվում է | Palais des Beaux-Arts de Lille?[1] |
հավաքածու | Palais des Beaux-Arts de Lille?[1] |
պատկերված են
| |
կայք | |
Ծանոթագրություններ | |
![]() |
«Հետճաշյա հանգիստ Օրնանում» (ֆր.՝ L'Après-dînée à Ornans), Ֆրանսիացի նկարիչ, կերպարվեստում ռեալիզմի հիմնադիրներից Գյուստավ Կուրբեի (Gustave Courbet, 1819-1877) նկարներից։ Այս ստեղծագործությունը հեղինակը վրձնել է 1849 թվականին։ Յուղաներկով կտավի չափերն են 195 × 257 սմ։
Այսօր «Հետճաշյա հանգիստ Օրնանում» ստեղծագործությունը պահպանվում և ցուցադրվում է Գեղարվեստի պալատում (Լիլ, Ֆրանսիա)։
«Հետճաշյա հանգիստ Օրնանում» ստեղծագործությունը հեղինակը վրձնել է հընթացս 1848-1849 թվականների. այդ ժամանակ Կուրբեն Օրնան է վերադարձել Փարիզից։ Սկզբից կտավն անվանել է «Ճաշից հետո Օրնանում»։ Այս նկարը հեղինակի առաջին ռեալիստական մեծ աշխատանքն է, որտեղ նա ձեռնոց է նետել ակադեմիական գեղանկարչությանը։
Կուրբեն 1849 թվականի հունիսին Փարիզյան սալոնում նկարը ստեղծելու մասին պարզաբանել է[2][2].
![]() |
Սա նոյեմբերին էր։ Մենք գտնվում էինք մեր ընկերոջ՝ Կուենի մոտ։ Մառլեն վերադարձել էր որսից և մենք վարձեցինք Պրոմայեին, որ վերջինս ջութակ նվագի իմ հոր առջև։ - Գյուստավ Կուրբե
|
![]() |
Այս ստեղծագործությունը շատ մեծ ուշադրություն գրավեց Էնգրի, Դելակրուայի և Գոթիեի մոտ[3]։
Իր չափերով և կառուցվածքով (ֆիգուրները նկարված են գրեթե բնական չափերով) «Հետճաշյա հանգիստ Օրնանում» ստեղծագործությունը դասվում է պատմական գեղանկարչության շարքին, սակայն սյուժեում հանապազօրյա տեսարան է պատկերված[4]։ Նկարը հեղինակին մեծ ճանաչում բերեց ժամանակին։ Պետությունը Կուրբեից գնեց կտավը 1500 ֆրանկով։
Կտավում հեղինակը նկարել է ջութակահար Ալֆոնս Պրոմայեին, որը նվագում է Ռեջիս Կուրբեի՝ հեղինակի հոր համար։ Մյուս երկու անձինք Կուրբեի ընկերներն են՝ Օգյուստ Մառլեն (հետին պլանում) և Ուրբեն Կուենին։ Կուրբեն հնարավոր է, որ նկարը ստեղծելիս ազդված լինի Կարավաջոյի «Մատթեոս առաքյալի հրավերը» նկարից[2]։
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Հետճաշյա հանգիստ Օրնանում կատեգորիայում։ |
|