Հերման Գրիմ գերմ.՝ Herman Friedrich Grimm | |
---|---|
Ծնվել է | հունվարի 6, 1828[1][2][3] Կասել, Հեսսեն, Գերմանիա[4] |
Մահացել է | հունիսի 16, 1901[1][2][3] (73 տարեկան) Բեռլին, Գերմանական ռայխ[4] |
Գերեզման | Սուրբ Մաթևոսի հին գերեզմանատուն |
Քաղաքացիություն | Պրուսիայի թագավորություն |
Դավանանք | բուդդայականություն[5] |
Մասնագիտություն | արվեստագետ, գրող, համալսարանի դասախոս, ակնարկագիր և գրականության պատմաբան |
Հաստատություն(ներ) | HU Berlin |
Անդամակցություն | Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա |
Ալմա մատեր | Լայպցիգի համալսարան |
Գիտական աստիճան | դոկտորի աստիճան |
Տիրապետում է լեզուներին | գերմաներեն[1][6] և անգլերեն |
Պարգևներ | |
Ամուսին(ներ) | Գիզելա ֆոն Առնիմ |
Հայր | Վիլհելմ Գրիմ |
Herman Grimm Վիքիպահեստում |
Հերման Ֆրիդրիխ Գրիմ (գերմ.՝ Herman Friedrich Grimm, հունվարի 6, 1828[1][2][3], Կասել, Հեսսեն, Գերմանիա[4] - հունիսի 16, 1901[1][2][3], Բեռլին, Գերմանական ռայխ[4]), գերմանացի գրականագետ։
Վիլհելմ Գրիմի որդին։
Հերման Գրիմը ծնվել է 1928 թվականի հունվարի 6-ին Կասելում՝ գերմանացի բանասեր Վիլհելմ Գրիմի ընտանիքում։ Սովորել է Օդերի Ֆրանկֆուրտի գիմնազիայում, նրա պատմության ուսուցիչը հայտնի պատմաբան Լեոպոլդ Ռանկեն էր։ 1841 թվականից ապրել է Բեռլինում, այցելել է Բետինա ֆոն Արնիմի (Լյուդվիգ Ախիմ ֆոն Արնիմի կնոջ) հավաքույթներին, իսկ 1859 թվականին ամուսնացել է նրա աղջկա՝ Գիզելայի հետ։ 1847 թվականին ընդունվել է Լայպցիգի համալսարան, որտեղ սովորել է իրավունք և բանասիրություն։ 1868 թվականին պաշտպանել է ատենախոսություն և ստացել բանասիրական դոկտորի աստիճան։ 1873 թվականին ղեկավարել է Բեռլինի համալսարանիի արվեստի նոր պատմության ամբիոնը[7]։
1885 թվականին դարձել է «Գյոթեի միության համահիմնադիր», ներկայումս այն հեղինակավոր գիտա-հետազոտական ինստիտուտ է, որն զբաղվում է գերմանական գրականության պատմության ու տեսության հիմնախնդիրներով և, հատկապես, Յ. Վ. Գյոթեի ստեղծագործությունների ուսումնասիրությամբ և տարածմամբ։ Նախաձեռնել է Յ. Վ. Գյոթեի ստեղծագործությունների առաջին լիակատար ժողովածուի (այսպես կոչված «Վեյմերյան հրատարակություն») հրատարակումն ու դարձել դրա խմբագիրը։ Նախապատրաստել և հրատարակել է հոր ու հորեղբոր՝ Վիլհելմ և Յակոբ Գրիմների նամակագրությունները, ինչպես նաև նախաձեռնել է նրանց գիտական աշխատանքների ակադեմիական հրատարակությունը (այսպես կոչված «Կասելի հրատարակությունը»)։ Գերմանական արվեստի և գրականության պատմության մասին մի շարք նշանավոր աշխատանքների հեղինակ է։ Գրել է ինքնուրույն գեղարվեստական որոշ ստեղծագործություններ։ Դավանել է բուդդիզմ։
Հերման Գրիմը մահացել է 1901 թվականի հունիսի 16-ին, թաղված է Բեռլինի գերեզմանատանը՝ հոր կողքին[8]։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հերման Գրիմ» հոդվածին։ |
|