Հերման Շտրուկ գերմ.՝ Hermann Struck | |
---|---|
Ծնվել է | մարտի 6, 1876[1][2][3][…] |
Ծննդավայր | Բեռլին, Գերմանական կայսրություն |
Վախճանվել է | հունվարի 11, 1944[1] (67 տարեկան) |
Մահվան վայր | Հայֆա, Հայֆայի մարզ |
Քաղաքացիություն | Գերմանական ռայխ |
Կրթություն | Բեռլինի գեղարվեստի ակադեմիա |
Մասնագիտություն | նկարիչ, վիմագրող, օֆորտանկարիչ, գրող և նկարազարդող |
Ուսուցիչ | Մաքս Կոներ |
Աշակերտներ | Mina Arndt?[4] և Q114703400? |
Hermann Struck Վիքիպահեստում |
Հերման Շտրուկ (գերմ.՝ Hermann Struck, Chaim Aaron ben David, մարտի 6, 1876[1][2][3][…], Բեռլին, Գերմանական կայսրություն - հունվարի 11, 1944[1], Հայֆա, Հայֆայի մարզ), գերմանացի-հրեա նկարիչ, փորագրող։ Հայտնի է իր փորագրություններով[5]։
Հերման Շտրուկը ծնվել է Բեռլինում, հրեական ընտանիքում։ Սովորել է Բեռլինի գեղարվեստի ակադեմիայում։ 1904 թվականին միացել է ժամանակակից արվեստի շարժմանը, որը հայտնի էր որպես Բեռլինի անջատում[5]։ 1900 թվականին Շտրուկը հանդիպել է հոլանդացի նկարիչ Յոզեֆ Իսրայելսին, ով դարձել է նրա ուսուցիչը։ Երկուսն էլ ճանաչվել են իրենց ժամանակի առաջատար արվեստագետներ[6]։
1908 թվականին Շտրուկը հրատարակել է «Die Kunst des Radierens» (Փորագրության արվեստը) աշխատանքը, որը դարձավ սիմվոլիկ աշխատանք այդ թեմայով[6]։ Դասագիրքն առաջարկում էր ինչպես տեսության, այնպես էլ գործնական ուսուցման մեթոդներ[7]։ Շտրուկի աշակերտներից են եղել Մարկ Շագալը, Լովիս Կորինտը, Յակոբ Շտեյնհարդտը, Լեսեր Ուրին և Մաքս Լիբերմանը[6]։
1899 թվականին Բեռլինի ակադեմիան ավարտելուց հետո նրան արգելել են այնտեղ դասավանդել, քանի որ նա հրեա էր։ Շտրուկը ստեղծել է Հենրիկ Իբսենի, Ֆրիդրիխ Նիցշեի, Զիգմունդ Ֆրոյդի, Ալբերտ Այնշտայնի, Թեոդոր Հերցլի, Օսկար Ուայլդի և ժամանակի մյուս առաջատար գործիչների դիմանկարները[6]։
Շտրուկը ջերմեռանդ սիոնիստ և հրեա ակտիվիստ էր։ 1903 թվականին նա այցելել է Իսրայելական երկիր, արվեստի իր աշխատանքներն է ցուցադրել Հինգերորդ սիոնիստական վեհաժողովում և հանդիսացել է Միզրախիի կրոնական սիոնիստական շարժման հիմնադիր։ Միևնույն ժամանակ, նա եղել է գերմանացի հայրենասեր և կամավոր մասնակցել է Առաջին համաշխարհային պատերազմին[6] որպես թարգմանիչ, կապավոր սպա և ռազմական նկարիչ[6]։
Պարգևատրվել է 1-ին աստիճանի երկաթի խաչով, 1917 թվականին դարձել է Գերմանական արևելյան ճակատի գլխավոր հրամանատարի հրեական հարցերով ռեֆերենտ[8]։
Շտրուկը 1922 թվականին ներգաղթել է Պաղեստին, դասավանդել է Բեցալելի անվան արվեստի և դիզայնի ակադեմիայում, օգնել է Թել Ավիվի գեղարվեստի թանգարանի ստեղծման գործում[6]։ Նախքան նացիստների իշխանության գալը, նա ամեն ամառ այցելում էր Բեռլին[6]։
Մահացել է 1944 թվականին, Հայֆայում։ Տունը, որտեղ նա ապրել է, 2013 թվականին դարձել է թանգարան[9]։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հերման Շտրուկ» հոդվածին։ |
|