Հեքիմխան, գյուղ Արևմտյան Հայաստանում, Խարբերդի վիլայեթի Աղջադաղի գավառակում[1]։ Գտնվում էր Մալաթիա քաղաքից հյուսիս, խճուղային ճանապարհի վրա։ Գյուղի մոտ՝ Մալաթիա-Սեբաստիա ուղղու վրա գտնվում է նաև Հեքիմխան ճանապարհային կայանը։
Գյուղը հիմնվել է Ալաեդդին սուլթանի կողմից, բայց վերանորոգվել է ոմն Հեքիմի կողմից, որի անունով էլ այն կոչվել է։
Գյուղը հանդիսացել է գավառի վարչական կենտրոն։ Հարմար օթևան է եղել ճանապարհորդների համար, քանի որ մոտակայքում այլ բնակավայրեր չկային։
Հեքիմխանի հայկական թաղերն ավերվեցին 1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ։
XX դարի սկզբին ուներ 500 տուն բնակիչ, որի մեծամասնությունը հայեր էին։
Հեքիմխանն ուներ 2 հայկական եկեղեցի։
Գյուղն ուներ 3 նախակրթարան[2]։
|