Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Հիանալին (այլ կիրառումներ)
Հիանալին ֆր.՝ Le Magnifique |
---|
 |
Երկիր | Ֆրանսիա
Իտալիա |
---|
Ժանր | ռոմանտիկ կատակերգություն[1], կինոնմանակում և մարտաֆիլմ[1] |
---|
Թվական | նոյեմբերի 23, 1973[1][2], ապրիլի 1, 1974[2], ապրիլի 12, 1974[2], մայիսի 10, 1974[2], մայիսի 20, 1974[2], մայիսի 23, 1974[2], մայիսի 23, 1974[2], մայիսի 27, 1974[2], հունիսի 22, 1974[2], հուլիսի 11, 1974[2], հոկտեմբեր 1974[2], մարտի 3, 1975[2], օգոստոսի 13, 1975[2], հունիսի 7, 1976[2], հուլիսի 7, 1976[2] և ապրիլի 4, 1985[2] |
---|
Լեզու | ֆրանսերեն |
---|
Ռեժիսոր | Ֆիլիպ դե Բրոկա[3][4][5] |
---|
Պրոդյուսեր | Ժորժ Դանսիժեր և Ալեքսանդր Մնուշկին |
---|
Սցենարի հեղինակ | Ֆիլիպ դե Բրոկա, Վիտորիո Կապրիոլի, Ֆրանսիս Վեբեր և Ժան Պոլ Ռապենո |
---|
Դերակատարներ | Ժան Պոլ Բելմոնդո[4][6][5], Ժաքլին Բիսեթ[4][6][5], Վիտորիո Կապրիոլի[4][6][5], Անդրե Վեբեր[6], Բեռնար Մյուսոն[6], Բրունո Գարսիա[4][6], Gaëtan Noël?[6], Հանս Մեյեր[4][6], Հուբերտ Դեշամ[6], Ժան Լեֆևր[4][6], Ժան Պիեռ Ռամբալ[6], Լուի Նավար[6], Լյուսիեն Լեգրան[6], Մարիո Դավիդ[4][6], Մորիս Օզել[6], Մաքս Դեսրաու[6], Միշա Բայարդ[6], Միշել Թոմաս[6], Monique Tarbès?[4][6], Ֆիլիպ դե Բրոկա[6], Ռայմոնդ Ժերոմ[4][6], Ռոբերտ Բերի[6], Ռոժե Մյունի[6], Սեբաստիան Ֆլոշ[6], Տալիա Ֆրուգես[6] և Անրի Չարնիակ[7] |
---|
Երաժշտություն | Կլոդ Բոլլին |
---|
Մոնտաժ | Անրի Լանոե |
---|
Պատմվածքի վայր | Փարիզ |
---|
Նկարահանման վայր | Մեքսիկայի Միացյալ Նահանգներ և Պուերտո Վալյարտա |
---|
Տևողություն | 95 րոպե[8] |
---|
Հիանալին (ֆր.՝ Le Magnifique), 1973 թվականին Ֆիլիպ դե Բրոկայի նկարահանած կինոնկարն է։ Գլխավոր դերում նկարահանվել է Ժան Պոլ Բելմոնդոն։
Լրտեսական վիպակների հեղինակ Ֆրանսուա Մերլենը օրնիբուն նստած է գրամեքենայի առաջ, քանի որ նրա հրատարակիչ Շարոնը նոր վիպակ է սպասում։ Բոբ Սեն Կլերի (Ժան Պոլ Բելմոնդո) մասին 42 վիպակ գրելով, Մերլենը չի հարստացել, չնայած, գրքերը մեծ ժողովրդականություն են վայելում։ Ֆրանսուան միշտ կանխավճար է խնդրում հրատարակչից, և միշտ մերժում ստանում։ Բնակվում է խղճուկ բնակարանում և նրա դրամապանակը միշտ դատարկ է։ Անձնական կյանքը նույնպես չի ստացվել՝ կնոջից բաժանված է, հաճելի հարևանուհու հետ՝ Քրիստինի (Ժաքլին Բիսեթ) հետ վախենում է խոսակցություն սկսել։ Այս ամենի փոխարեն Ֆրանսուան թղթի վրա ազատություն է տալիս իր երևակայությանը՝ հարևանուհուն վերափոխվում է սուպերգործակալ Դիանայի (մեկ այլ թարգմանությամբ՝ Տատյանա), հրատարակիչ Շարոնին՝ Ալվազիա հանրապետության (հորինված երկիր) գաղտնի ծառայության պետ Կարպշտոֆի։ Բոբ Սեն Կլերը դուրս է գալիս ցանկացած իրադրությունից։ Նա կարող է Ալվազիայի գործակալների հախից գալիս է և խելքահան անել ցանկացած գեղեցկուհու։ Այս հատկությունների համար նա ստանում է ամենավտանգավոր հանձնարարությունները աշխարհի ամենատարբեր անկյուններում։
Մեկ անգամ, պատահաբար մտնելով Մերլենի բնակարան, Քրիստինը տեսնում է նրա գրքերով ծանրաբեռնված գրադարանը։ Վերցնում է գրքերից մեկը և շուտով վերադառնում մյուսների ետևից։ Քրիստինը աշխատում է միջազգային սոցիոլոգիական կենտրոնում և Բոբ Սեն Կլերի կերպարի մեջ տեսնում է իր ապագա ատենախոսության թեման։
Քրիստինը լուրջ չի ընդունում Մերլենի սիրահետումը, նրա համար իսկական տղամարդը Բոբ Սեն Կլերն է՝ միլիոնավոր կանանց երազանքը։ Մերլենը սիրած կնոջ համար պայքարում պարտվում է իր իսկ ստեղծած հերոսին։ Սրա հետ նա չի կարող համակերպվել, և նա սկսում է անհաջողություններ ուղարկել Բոբ Սեն Կլերին։ Սրանով նա ազատվում է իր իր երևակայական հերոսից, և սկսում է ապրել իրական կյանքով։
- Ֆրանսու Մերլենի գրքի հերոսի անունը ֆիլմում գրված չի հանդիպում և ոչ էլ վազող տողերում, և հայտնի չէ թե ինչպես այն գրել՝ անգլիական տարբերակով Սինքլեր (անգլ.՝ Sinclar, Sinclair), թե ֆրանսիական Սեն Կլեր (անգլ.՝ Saint-Clair, Saint-Clar, Saint-Clarе)։
- Հայտնի ֆրանսիացի դիջեյ Բոբ Սինքլերը (ֆր.՝ Bob Sinclar, իսկական անունը - Քրիստոֆ լե Ֆրիան) իր կեղծանունը ընտրել է ի պատիվ «Հիանալին» ֆիլմի Բելմոնդոյի կերպարի։
- «Հիանալին» Անդրեյ Մակինի «Մի անգամ Ամուրի վրա» (1994) գրքի երեք հերոսների սիրած կինոնկարն է։
- Բեղմնավոր հեղինակ-սուպերգործակալի նախատիպը, որ գրում է արկածային գրքեր, հավանաբար եղել է կոմիսար Սան-Անտոնիոյի արկածների մասին 183 գրքի հեղինակ Ֆրեդերիկ Դարը։
- Խորհրդային կինովարձույթում Բոբ Սեն Կլերի հակառակորդը ոչ թե ռուս էր՝ Կարպոֆը, ինչպես կինոնկարում, այլ Կարպշտոֆը, Տատյանան դառել էր Դիանա, իսկ Ալբանիան Ալվազիա։ Հայ հանդիսատեսը կինոնկարին ծանոթ է ռուսերեն թարգմանությունով։
- ↑ 1,0 1,1 1,2 The Movie Database(բազմ․) — 2008.
- ↑ 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 2,11 2,12 2,13 2,14 2,15 https://www.imdb.com/title/tt0070354/releaseinfo
- ↑ http://www.imdb.com/title/tt0070354/
- ↑ 4,00 4,01 4,02 4,03 4,04 4,05 4,06 4,07 4,08 4,09 http://www.filmaffinity.com/en/film710225.html
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 http://www.allocine.fr/film/fichefilm_gen_cfilm=10150.html
- ↑ 6,00 6,01 6,02 6,03 6,04 6,05 6,06 6,07 6,08 6,09 6,10 6,11 6,12 6,13 6,14 6,15 6,16 6,17 6,18 6,19 6,20 6,21 6,22 6,23 6,24 http://www.imdb.com/title/tt0070354/fullcredits
- ↑ ČSFD (չեխերեն) — 2001.
- ↑ Movie Review Query Engine — 1993.