Հիդեո Օչի | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 29, 1940 (84 տարեկան) Սայձյո, Ճապոնիա |
Բնագիր անուն | ճապ.՝ 越智 秀男 |
Ապրելավայր | Բոտրոպ, Գերմանիա |
Երկիր | Ճապոնիա |
Ազգություն | ճապոնացի |
Տիրույթ | Շոտոկան Կարատե |
Ոճ | կատա, կումիտե |
Դաս | 9-րդ դան |
Համալսարան | Տակուշոկու համալսարան |
Կայք | karate-ochi.de |
Հիդեո Օչի (ճապ.՝ 越智 秀男, փետրվարի 29, 1940, Saijo, Էհիմե (պրեֆեկտուրա), Ճապոնիա), կարատեի ճապոնացի վարպետ, 9-րդ դան[1], Ճապոնական կարատեի ասոցիացիայի (ՃԿԱ) աշխարհի նախկին չեմպիոն կումիտե և կատա ոճերում։ Եղել է Գերմանիայի ազգային հավաքականի մարզիչ (Եվրոպայի առաջնություններ 1971, 1972 և 1975) և ՃԿԱ Եվրոպայի հրահանգիչ։ 1997 թվականին արժանացել է «Գերմանիայի Դաշնային Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար» շքանշանի։
Հիդեո Օչին ծնվել է 1940 թվականի փետրվարի 29-ին Ճապոնիայի Սայձյո քաղաքում։ Շոտոկան կարատեով զբաղվել սկսել է 14 տարեկան հասակում[2]։
Միջնակարգ կրթությունն ավարտելուց հետո Հիդեո Օչին ընդունվել է Տոկիոյի Տակուշոկու համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետ, որտեղ սովորելու տարիներին եղել է համալսարանի կարատեի թիմի անդամ[3] և ավարտելիս արդեն ունեցել է 2-րդ դան[4]։ Համալսարանն ավարտելուց հետո մեկ տարի աշխատել է շինարարական ընկերության գրասենյակում որպես կրտսեր մենեջեր[5]։ Մրցումներում հաջողություն ունենալով՝ Հիդեո Օչին հետագայում դառնում է ՃԿԱ մարզիչ։ Նա անցնում է բոլոր թեստերն ու 1964 թվականին դառնում ՃԿԱ հոնբու դոջոյի մարզիչ (գլխավոր վարչության մարզադահլիճ) Տոկիոյում[6]։
Հետագա տարիներին նա մի քանի անգամ դառնում է Ճապոնիայի չեմպիոն։ 1966 թվականից մինչև 1969 թվականը կատա ու կումիտե ոճերում տարած իր հաղթանակների շնորհիվ[7] նա արժանացել է «Մեծ չեմպիոնի» կոչման։
Հիդեո Օչին 1965-1969 թվականներին մասնակցել է բազմաթիվ մրցաշարերի և մեծ հաջողությունների է հասել Ճապոնիայի ՃԿԱ բաց առաջնություններում։ Առավել հաջողությամբ է հանդես եկել կատա և կումիտե ոճերում՝ զբաղեցնելով մրցանակային տեղեր.
Այսպիսով՝ հինգ տարվա ընթացքում նա երեք անգամ դարձել է Ճապոնիայի բացարձակ չեմպիոն[8]։
1970 թվականին Հիդեո Օչին Մասատոշի Նակայամայի կողմից ուղարկվել է Գերմանիայի՝ փոխարինելու JKA Գերմանիայի գլխավոր մարզիչ Հիրոկազու Կանազավային[9]։ Նրա գլխավորությամբ Գերմանիայի հավաքականը երեք անգամ հաղթել է Եվրոպայի առաջնություններում։ 1977 թվականին հավաքականը երկրորդ տեղն է զբաղեցրել Լոս Անջելեսում անցկացվող աշխարհի առաջնությունում։ 1976 թվականի Հիդեո Օչին Ճապոնիայում իր արձակուրդի ժամանակ հաղթել է աշխարհի գործող չեմպիոն Օսակային և առաջին տեղն է զբաղեցրել Ճապոնիայի առաջնությունում։ Ակտիվ ելույթները դադարեցրել է 39 տարեկան հասակում, ինչից հետո սկսել է զբաղվել մարզչական գործունեությամբ[10]։
1993 թվականին Հիդեո Օչին հիմնադրել է Ճապոնական կարատեի ասոցիացիայի Գերմանիայի մասնաճյուղը՝ DJKB (Deutscher JKA-Karate Bund)[11]:
1997 թվականին Հիդեո Օչին ստացել է 8-րդ դան[12], իսկ 2016 թվականին՝ 9-րդ դան։
Օչին փոխարինել է Կեինոսուկե Էնոեդային որպես ՃԿԱ Եվրոպայի գլխավոր հրահանգիչ։ Նա հրավիրվում է մասնակցելու նաև կարատեի հետ կապված միջազգային բազմաթիվ միջոցառումների, որոնցից է ISKF վարպետների ճամբարը, որն ամեն տարի անցկացվում է Ֆիլադելֆիայում։
2017 թվականի մայիսի 5-6-ին Հիդեո Օչին այցելել է Հայաստան՝ մասնակցելու «Ջեյ-Քեյ-Էյ Արմենիա» շոտոկան կարատեի ֆեդերացիայի» հիմնադրմանը (վերամիավորմանը) նվիրված միջոցառմանը։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հիդեո Օչի» հոդվածին։ |