Հիդրոդինամիկական փոխանցում, էներգիան տանող անվից տարվողին փոխանցող մեխանիզմ։ Փոխանցումը կատարվում է շրջապտույտ կատարող աշխատանքային հեղուկի արագությամբ պայմանավորված ճնշման հաշվին։ Հիդրոդինամիկական փոխանցումը բաղկացած է կենտրոնախույս պոմպից և հիդրոտուրբինից, որոնք մոտեցված են այնպես, որ նրանց անիվները կազմում են աշխատանքային հեղուկով լցվող տորաձև խոռոչ։ Ըստ կոնստրուկցիայի ստորաբաժանվում են հիդրոկցորդիչների և հիդրոտրանսֆորմատորների։ Որպես ավտոմատ գործող անաստիճանային փոխանցում հիդրոդինամիկական փոխանցումը լայնորեն կիրառվում է ավտոմոբիլների փոխհաղորդակներում, ջերմաքարշերում, նավերի ուժային տեղակայանքներում, ՋԷԿ-երի սնող պոմպերի և ծխաքարշերի հաղորդակներում։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 392)։ |