Հիմա դու տեսնում ես ինձ 3 անգլ.՝ Now You See Me 3 | |
---|---|
Երկիր | ԱՄՆ |
Ժանր | թրիլեր |
Թվական | նոյեմբերի 14, 2025[1] |
Լեզու | անգլերեն |
Ռեժիսոր | Ռուբեն Ֆլեյշեր |
Պրոդյուսեր | Ալեքս Կուրցման և Բոբի Քոուեն |
Սցենարի հեղինակ | Էրիկ Ուորեն Սինգեր, Սեթ Գրեհեմ-Սմիթ և Michael Lesslie? |
Դերակատարներ | Ժեսի Այզենբերգ, Մարկ Ռուֆալո, Վուդի Հարելսոն, Դեյվ Ֆրանկո, Այլա Ֆիշեր, Լիզի Կապլան, Արիանա Գրինբլաթ, Ջասթիս Սմիթ, Dominic Sessa?, Ռոզամունդ Փայք, Մորգան Ֆրիման և Դենիել Ռեդքլիֆ |
Նկարահանման վայր | Բուդապեշտի կերպարվեստի թանգարան[2] |
Նախորդ | Հիմա դու տեսնում ես ինձ 2 |
IMDb | ID 4712810 |
Հիմա դու տեսնում ես ինձ 3 (անգլ.՝ Now You See Me 3), ամերիկյան գեղարվեստական ֆիլմ, որի ռեժիսորն է Ռուբեն Ֆլեյշերը, իսկ սցենարը գրել է Սեթ Գրեհեմ-Սմիթը՝ Նիլ Ուայդեների և Գևին Ջեյմսի համահեղինակությամբ: Նկարահանումները տեղի են ունեցել Նյու Յորքում, Փարիզում, Բուդապեշտում և Անտվերպենում 2024 թվականի մայիսից նոյեմբեր։ Նախատեսվել է, որ ֆիլմն ԱՄՆ-ում էկրան կբարձրանա 2025 թվականի նոյեմբերի 14-ին:
Քանի որ «Հիմա դու տեսնում ես ինձ 2» ֆիլմն ավարտվել է նրանով, որ չորս Հեծյալներն իմացել են գաղտնի տեղեկություններ «Աչքի» գաղտնի հասարակության մասին, որը ներառում է նշանավոր մոգեր, ենթադրում են, որ երրորդ մասում Մարկ Ռուֆալոյի կերպարը՝ Դիլան Ռոդսը, կարող է գլխավորել «Աչքը», իսկ մնացած Հեծյալները կարող են միանալ համայնքին[3]: Գլխավոր դերակատար Ջեսի Էյզենբերգը հայտարարել է, որ ֆիլմը կպահպանի առաջին երկու մասերի տոնայնությունը՝ այն նկարագրելով որպես «ոչ բռնի, բայց հուզիչ»»[4][5][6][7]։
Դերասան | Դեր |
---|---|
Մարկ Ռուֆալո | Դիլան Ռոդս (Շրայկ) |
Ջեսսի Այզենբերգ | Ջեյ Դենիել Ատլաս |
Վուդի Հարելսոն | Մերիթ Մաքքինի |
Այլա Ֆիշեր | Հենլի Ռիվզ |
Դեյվ Ֆրանկո | Ջեք Ուայլդեր |
Լիզի Կապլան | Լուլա Մեյ |
Մորգան Ֆրիման | Թադեուշ Բրեդլի |
Դենիել Ռեդքլիֆ | Ուելթեր Մեբրի |
Դոմինիկ Սեսա | |
Ջասթիս Սմիթ | |
Ռոզամունդ Փայք | |
Արիանա Գրինբլաթ |
2015 թվականի մայիսին Lionsgate-ի գլխավոր տնօրեն Ջոն Ֆելթհայմերը հայտարարել Է ֆրանշիզայի երրորդ մասի վրա աշխատանքի մեկնարկի մասին[8]։ 2016 թվականի ապրիլին հայտնի է դարձել, որ ֆիլմի ռեժիսորը կլինի Ջոն Չուն, իսկ սցենարը կգրեն Նիլ Ուայդեները և Գևին Ջեյմսը։ Նախագծին միացել են նաև պրոդյուսերներ Բոբ Քոենը, Ալեքս Կուրցմանը և Ջեբ Բրոդին[9][10]։ Բացի այդ, հաստատվել է Բենեդիկտ Քամբերբեչի մասնակցությունը երկրորդական դերերից մեկում[11]։
2020 թվականի ապրիլին եզրափակիչ տարբերակի սցենարիստ է դարձել Էրիկ Ուորեն Սինգերը[12]։ 2022 թվականի սեպտեմբերին Ռուբեն Ֆլեյշերը ռեժիսորի պաշտոնում փոխարինել է Ջոն Չուին, իսկ Սեթ Գրեմ-Սմիթը ձեռնամուխ է եղել սցենարի նոր տարբերակի ստեղծմանը[13][14]։ 2023 թվականի նոյեմբերին ֆիլմը ստացել է պաշտոնական անվանումը, իսկ հիմնական նկարահանումները սկսվել են 2024 թվականի գարնանը[15][15]։ Միևնույն ժամանակ Ջեսսի Էյզենբերգը հաստատել է իր մասնակցությունը նոր ֆիլմում[16]։ 2024 թվականի ապրիլին CinemaCon-ում Lionsgate-ի ներկայացուցիչը հայտարարել է ակտիվ արտադրության մեկնարկի մասին[17]։ Դերասանական կազմում ընդգրկվել են նաև Այլա Ֆիշերը, Ջասթիս Սմիթը, Դոմինիկ Սեսան և Արիանա Գրինբլատը[18][19]։ 2024 թվականի մայիսին նախագծին միացել է Ռոզամունդ Փայքը[20][21]։
Արտադրությամբ զբաղվում է Secret Hideout ստուդիան՝ համագործակցելով the District-ի և Lionsgate-ի հետ[22]։
Նկարահանումները սկսվել են 2024 թվականի մայիսին Նյու Յորքում։ Հուլիսին դրանք շարունակվել են Բուդապեշտում, օպերատոր դարձել է Ջորջ Ռիչմոնդը[23][24]։ Նկարահանումները տեղի են ունեցել նաև Փարիզում և Անտվերպենում[25][26]։
ԱՄՆ-ում պրեմիերան նախատեսվել է 2025 թվականի նոյեմբերի 14-ն է՝ երկրորդ մասի թողարկումից 9 տարի անց[27][28]։
{{cite web}}
: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)