Հին արվեստի թանգարան | |
---|---|
Տեսակ | պատկերասրահ |
Երկիր | ![]() |
Տեղագրություն | Միլան |
Մասն է | Sforza Castle Civic Museums? |
Ղեկավարության նստավայր | Սֆորցա ամրոց, Միլան, Իտալիա |
Հասցե | Piazza Castello 3, 20121, Միլան ![]() |
Հիմնադրվել է | մայիսի 10, 1900 |
Մակերես | 4497 քառակուսի մետր |
Հավաքածուի չափս | 760 արխիվային միավոր[2] |
Կայք | arteantica.milanocastello.it(իտալ.)(անգլ.) |
![]() | |
![]() |
Հին արվեստի թանգարան (իտալ.՝ Museo d'arte antica), արվեստի թանգարան Միլանի Սֆորցա ամրոցում։
Թանգարանի հավաքածուն ներառում է անտիկ, միջնադարյան և Վերածննդի ժամանակաշրջանների քանդակների մեծ հավաքածու։ Թանգարանի որմնանկարներով պատված սենյակներում կա զինանոց, գոբելենի սենյակ, հուղարկավորության որոշ հուշարձաններ, Միքելանջելոյի Ռոնդանինի պիետա (իտալ.՝ Rondanini Pietà) քանդակը և երկու միջնադարյան պորտալներ։
Սալա վերդեում (իտալ.՝ Sala Verde, հայերեն՝ կանաչ սենյակ) ներկայացված են 15-րդ և 16-րդ դարերի քանդակներ, Սֆորցա ամրոցի զենքերը, Բանկո Մեդիչեո (Banco Mediceo) պորտալը, Վիա Բոսսիից (Via Bossi) հեռացված դարպասը։ Սենյակի երկրորդ հատվածի զինանոցում ժամանակագրական հաջորդականությամբ միջնադարից մինչև 18-րդ դար ներկայացված են քանդակներ, զենք ու զրահ, թրեր, հրազեն։
Սալա դելե Ասե (Sala delle Asse) սրահը, որը նախագծել և ֆրեսկոյի տեխնիկայով որմնանկարներով է պատել Լեոնարդո դա Վինչին Լյուդովիկո Սֆորցայի խնդրանքով, ներկայացնում է Միլանի Սֆորցա ժամանակաշրջանը։
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Հին արվեստի թանգարան (Միլան) կատեգորիայում։ |