Հիշողության աշխարհի առաջնություններ

Մրցաշարի խաղաքարտերը

Աշխարհի հիշողության առաջնությունները հիշողության սպորտների կազմակերպված մրցույթ է, որտեղ մրցակիցները տրված ժամանակահատվածում փորձում են մտապահել այնքան ինֆորմացիա, որքան հնարավոր է[1]։ 1991 թվականից սկսած առաջնությունն անցկացվում է ամեն տարի՝ բացառությամբ 1992 թվականը[2]։ Այն կազմակերպվել է Թոնի Բուզանի կողմից։ Մրցաշարի համահեղինակն է Ռեյմոնդ Քինը։ Այն շարունակվում է կազմակերպվել նույն գործընկերության կողմից։ Աշխարհի չեմպիոնի կոչմանն են արժանացել չորս բրիտանացի, երեք գերմանացի, մեկ չինացի, մեկ շվեդ և մեկ ամերիկացի[2]։ Առաջին հաղթողն է Դոմինիկ Օ'Բրայենը Մեծ Բրիտանիայից[3]։ Ներկայիս աշխարհի չեմպիոնը Ալեքս Մյուլենն է Միացյալ Նահանգներից[4]։

Աշխարհի առաջնությունները բաղկացած են 10 տարբեր կատեգորիաներից, որտեղ մրցակիցները պետք է փորձեն հնարավորինս շատ ինֆորմացիա մտապահել տրված ժամանակահատվածում.

  1. Մեկ ժամ՝ խառը դասավորությամբ թվեր
  2. Հինգ րոպե՝ թվեր
  3. Արտասանվող թվեր, մի վայրկյանում կարդալ մեկը
  4. 30 րոպե՝ երկուական համակարգի թվեր (011100110001001....)
  5. Մեկ ժամ՝ խաղաքարտեր
  6. Պատահական դասավորված բառերի ցուցակներ
  7. 15 րոպե՝ անուններ և դեմքեր (աշխարհի ռեկորդ՝ 164 անուն)
  8. 5 րոպե՝ պատմական տարեթվեր (հորինված իրադարձություններ և տարեթվեր)
  9. Աբստրակտ պատկերներ (պատահականորեն գեներացված՝ սև և սպիտակ)
  10. Արագ խաղաքարտեր՝ միշտ վերջինն է կատեգորիաներից։ Հնարավորինս արագ մտապահել 52 խաղաքարտից բաղկացած տուփի խառնած խաղաքարտերի դասավորությունը։

Վայրեր և հաղթողներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
# Տարի Վայր Հաղթող
1 1991 Լոնդոն {{{2}}} Դոմինիկ Օ'Բրայեն
2 1993 Լոնդոն {{{2}}} Դոմինիկ Օ'Բրայեն
3 1994 Լոնդոն {{{2}}} Ջոնաթան Հենքոք
4 1995 Լոնդոն {{{2}}} Դոմինիկ Օ'Բրայեն
5 1996 Լոնդոն {{{2}}} Դոմինիկ Օ'Բրայեն
6 1997 Լոնդոն {{{2}}} Դոմինիկ Օ'Բրայեն
7 1998 Լոնդոն {{{2}}} Էնդի Բել
8 1999 Լոնդոն {{{2}}} Դոմինիկ Օ'Բրայեն
9 2000 Լոնդոն {{{2}}} Դոմինիկ Օ'Բրայեն
10 2001 Լոնդոն {{{2}}} Դոմինիկ Օ'Բրայեն
11 2002 Լոնդոն {{{2}}} Էնդի Բել
12 2003 Կուալա Լումպուր {{{2}}} Էնդի Բել
13 2004 Մանչեսթեր {{{2}}} Բեն Փրիդմոր
14 2005 Օքսֆորդ {{{2}}} Քլեմենս Մեյեր
15 2006 Լոնդոն {{{2}}} Քլեմենս Մեյեր
16 2007 Բահրեյն {{{2}}} Գյունթեր Կարստեն
17 2008 Բահրեյն {{{2}}} Բեն Փրիդմոր
18 2009 Լոնդոն {{{2}}} Բեն Փրիդմոր
19 2010 Գուանչժոու {{{2}}} Վանգ Ֆենգ
20 2011 Գուանչժոու {{{2}}} Վանգ Ֆենգ
21 2012 Լոնդոն {{{2}}} Յոհաննես Մալոու
22 2013 Լոնդոն {{{2}}} Ջոնաս վոն Էսսեն
23 2014 Հայնան {{{2}}} Ջոնաս վոն Էսսեն
24 2015 Չենդու {{{2}}} Ալեքս Մյուլեն
25 2016 Սինգապուր {{{2}}} Ալեքս Մյուլեն

Անցած մրցաշարերի և ռեկորդների մասին ամբողջական տեղեկատվություն կարելի է ստանալ այցելելով Աշխարհի հիշողության վիճակագրության վեբկայք [2]:

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. The World Memory Championships - Memory Training - Accelerated Learning
  2. 2,0 2,1 2,2 «World Memory Championships | World Memory Statistics». www.world-memory-statistics.com. Արխիվացված է օրիգինալից 2023 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 21-ին.
  3. «World Memory Championship 1991 | World Memory Statistics». www.world-memory-statistics.com. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հոկտեմբերի 30-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 21-ին.
  4. «World Memory Championships 2016 (Combined) | World Memory Statistics». www.world-memory-statistics.com. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունվարի 3-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 2-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]