Հիպերֆոկուս ( անգլ.՝ Hyperfocus), մտավոր կենտրոնացման կամ վիզուալիզացիայի ինտենսիվ ձև, որը կենտրոնացնում է գիտակցությունը որևէ առարկայի, թեմայի կամ առաջադրանքի վրա: Որոշ անհատների մոտ դրանք կարող են ներառել նաև երազներ, հասկացություններ, երևակայություն և մտային այլ առարկաներ: Հիպերֆոկուսը կարող է խանգարել և շեղել անհատին հանձնառելի կամ կարևոր առաջադրանքներ կատարելուց:
Հիպերֆոկուսի որպես ախտանիշ առաջարկվող գործոններից մեկը ներառում է ուղեղի կողայինացման հոգեբանական տեսությունը, որում ուղեղի մի կիսագունդը ավելի է մասնագիտանում որոշ նյարդային ֆունկցիաների և ճանաչողական գործընթացների մեջ, քան մյուսը: Անձինք, ովքեր ունեն հիպերֆոկուսի միտում, ինչպիսիք են ADHD ունեցողները, կարող են զգալ «կեղծ անտեսման» ձև, որում ուշադրությունը գերիշխող է ուղեղի մի կողմում, ինչը հանգեցնում է որոշ նեյրոնային կապերի և գործընթացների մյուսների համեմատ ավելի կենտրոնացված լինելուն[3][4]։ Այս գաղափարը ուսումնասիրվում է, սակայն դեռևս գիտականորեն ապացուցված չէ[5][6][7]։
Հիպերֆոկուսը կարող է կապված լինել հոսքի գաղափարի հետ[2]։ Որոշ հանգամանքներում, ինչպես հոսքը, այնպես էլ հիպերֆոկուսը կարող են շահեկան լինել, մինչդեռ մեկ այլ պահի նմանատիպ կենտրոնացումը և վարքագիծը կարող են խանգարել՝ շեղելով ներկայիս առաջադրանքից։ Սակայն, ի տարբերություն հիպերֆոկուսի, հոսքը հաճախ նկարագրվում է ավելի դրական տերմիններով, ինչը ենթադրում է, որ դրանք հակադիր հանգամանքներում կամ ինտելեկտում նույն պայմանի երկու կողմերը չեն[7]։
Հիպերֆոկուսը որոշ դեպքերում կարող է նաև լինել մտավոր խանգարման ախտանիշ։ Երբեմն այն անվանում են պերսևերացիա[2]՝ առաջադրանքների կամ գործունեության փոփոխման անընդունակություն կամ դժվարություն[8], կամ մտավոր/ֆիզիկական արձագանքների (ժեստեր, բառեր, մտքեր) կրկնության դադարեցում՝ չնայած խթանիչի բացակայությանը կամ ավարտմանը[9][10][11][12]։ Այն տարբերակվում է սթերիոտիպիայից՝ շատ կրկնվող և իդիոսինկրատիկ վարքագծից[1]։
Հիպերֆոկուսի կամ պերսևերացիայի հետ կապված պայմանները ներառում են նյարդաբանական զարգացման խանգարումներ, մասնավորապես՝ աուտիզմի և ADHD ունեցողների մոտ: ADHD-ում այն կարող է դրսևորվել որպես հարմարվողական մեխանիզմ կամ զգացմունքային ինքնակարգավորման ախտանիշ։ Միաժամանակ և բարձր ինտելեկտ և սովորելու դժվարություններ ունեցող մարդիկ մեծամասամբ ունենում են հիպերֆոկուս կամ պերսևերացիա[2][1]: Սրանցում հաճախ առկա են կատարողական դիսֆունկցիայի կամ զգացմունքային դիսռեգուլյացիայի նման ախտանիշներ, իսկ ախտորոշման և բուժման բացակայությունը կարող է հանգեցնել հետագա ուղեկցող հիվանդությունների[1]։
ADHD-ում մտքի ձևակերպումը և մտածական գործընթացը կարող են նեյրոտիպիկ մարդկանց համեմատ ավելի դանդաղ լինել[1][13]։ Այս ախտանիշները տեղի են ունենում հիպերֆոկուսի հետ մեկտեղ: Մարդը կարող է հիպերֆոկուսի ենթարկվել, երբ զբաղվում է ինչ-որ «շատ հետաքրքիր և/կամ անմիջապես հաճույք պատճառող գործողություններով, ինչպես համակարգչային խաղերը կամ առցանց զրույցը։ Նման գործողությունների դեպքում կենտրոնացումը կարող է տևել ժամեր»[1]։
ADHD-ն ուշադրությունը ինչ-որ բանի սևեռելու դժվարություն է (ճակատային բլթի գործադիր ֆունկցիա), ոչ թե ուշադրության պակաս[14][15][16]:
Հիպերֆոկուսի հետ հաճախ շփոթելի ախտաբանական վիճակներից են մտքի կամ վարքագծի կրկնությունը, ինչպիսիք են օբսեսիվ-կոմպուլսիվ խանգարումը (OCD), տրավման[17], իսկ որոշ դեպքերում՝ ուղեղի տրավմատիկ վնասվածքները[8]։
Աուտիկ սպեկտրի խանգարման (ASD) 2 հիմնական ախտանիշներն են հնչյունների և շարժումների կրկնությունը և տարբեր առարկաների կամ իրողությունների վրա ֆիկսացիան[18]: Հիպերֆոկուսը այս դեպքում դրսևորվում է իբրև փոփոխվող պայմաններում ուշադրության կենտրոնացման դժվարություն[19]:
Աուտիկ սպեկտրի խանգարում ունեցողների մոտ հիպերֆոկուսի դրսևորման բացատրություններից է այն, որ գործողությունը, որի վրա նրանք կենտրոնանում են, կանխատեսելի է: Անկանխատեսելի իրավիճակներից խուսափումը աուտիզմի ախտանիշներից մեկն է[20], որի արդյուքնում նրանք դժվարանում են իրենց ուշադրությունը կենտրոնացնել անկանխատեսելի առաջադրանքների վրա[18]:
Շիզոֆրենիան հոգեկան խանգարում է, որը բնութագրվում է իրականությունից կտրվածությամբ, ներառյալ ֆանտաստիկական զառանցանքները, մտածողական դեզօրգանիզացիան և աննորմալ սոցիալական վարքագիծը[21]։ Վերջերս հիպերֆոկուսը սկսել է ուսումնասիրվել որպես մտավոր խանգարման հետ կապված ճանաչողական ախտանիշների մի մաս: Դա նշանակում է չափազանց կենտրոնացած լինել այն տեղեկատվության վրա, որի հետ գործ ունես: Այս վարկածը ենթադրում է, որ հիպերֆոկուսն է պատճառը, որ շիզոֆրենիայով տառապողները դժվարանում են իրենց ուշադրությունը տարածել մի քանի բաների վրա[22]:
Որոշ ուսումնասիրություններ, ինչպիսին է Նաոմի Սադեի և Էդելին Վերոնայի հետազոտությունը, որը հրատարակվել է Neuropsychology-ում 2008 թվականին[23], ենթադրում է, որ պսիխոպաթները գերկենտրոնացած են պարգևներ ստանալու վրա և արդյունքում՝ իրենց վարքագիծը կարգավորող կոնտեքստային ակնարկները, պատիժները կամ կոնտեստային ինֆորմացիան կարող են խաթարված լինել: Նրանք այնքան են կենտրոնանում իրենց նպատակի վրա, որ ուշադրություն չեն դարձնում որևէ այլ բանի, այդ թվում՝ դրան հասնելու վախի վրա[24][25]:
↑ 2,02,12,22,3Webb, James T.; Amend, Edward R.; Webb, Nadia E.; Goerss, Jean; Beljan, Paul; Olenchak, F. Richard (2005), Misdiagnosis and Dual Diagnoses of Gifted Children and Adults: ADHD, Bipolar, OCD, Asperger's, Depression, and Other Disorders, Scottsdale, AZ: Great Potential Press, Inc., էջեր 50–51, ISBN9780910707640, «…there are no empirical data that support hyperfocus as an aspect of ADD/ADHD. In gifted children without ADD/ADHD, this rapt and productive attention state is described by Csikszentmihalyi (1990) as 'flow.' … What has been coined 'hyperfocus' in persons with ADD/ADHD seems to be a less medical-sounding description of perseveration. Thus the apparent ability to concentrate in certain limited situations does not exclude the diagnosis of ADD/ADHD.»
↑Grinnell, Renée (2008). «Perseveration». Psych Central. Արխիվացված է օրիգինալից 16 October 2012-ին. Վերցված է 13 September 2012-ին.
↑Goodin, Kate. «Famous People with ADHD». Parenting. Meredith Corporation. Արխիվացված է օրիգինալից 1 July 2017-ին. Վերցված է 22 August 2013-ին. «David Neeleman, Founder of JetBlue Airways … reported in an interview with ADDitude magazine his ADHD prevents him from being detail-oriented and completing doing day-to-day tasks, saying, 'I have an easier time planning a 20-aircraft fleet than I do paying the light bill.'»
↑2012 Burnett Lecture Video, Part 3 of 3, Q & A Dr. Russell Barkley by UNCCHLearningCenter - Streamed live on 1 November 2012 Sponsored by the Academic Success Program for Students with LD and ADHD — a UNC-Chapel Hill Learning Center Program in the College of Arts and Sciences — and the UNC General Alumni