Հիր Ռանջա | |
---|---|
Տեսակ | գրական ստեղծագործություն |
Ժանր | Punjabi Qissa? |
![]() |
Հիր Ռանջա՝ Փենջաբի ողբերգական ստեղծագոծություններից մեկն է, հավասար Միրզա Սահիբին և Սոհնի Մահիվալին[1]։ Գոյություն ունեն այս ստեղծագոծության մի քանի պատմելաձևեր։ Ավելի հայտնի է Վարիս Շահի «Հիր» ստեղծագործությունը, որը գրվել է 1766 թվականին։ Նա պատմում է Հիրի և նրա սիրելի Ռանջայի սիրո մասին[2]։
Դիմում տա[3] (Փանջաբի լեգենդ RC տաճարից, Ռուպի և կազմակերպության, երկրորդ հատոր, էջ 606) հատված Հիր և Ռանջա։
Թարգմանություն
Առաջինը Ալլահին և երկրորդը Մուհամեդին, Նրա մարգարեին։
Երրորդը վերցնում ենք մոր և հոր ազգանունը,ում կաթը մեր մարմնում է։
Չորրորդը վերցնում ենք հացի և ջրի անունը, որոնց օգտագործելուց մեր սիրտը ցնծացել է։
Հինգերորդը վերցնում ենք մայր հողի անունը, որոնց վրայով քայլում են մեր ոտքերը ։
Վեցերերդը վերցնում ենք Խվաջի անունը, ով մեզ խմելու սառնորակ ջուր է տալիս ։
Յոթերրորդը վերցնում ենք Գուրուին, Նատ սարերում, ով խոնարհվում է կաթի և բրնձի բաժակապնակին։
Ութերրորդը վերցնում ենք Լալանիվալին, ով խզում է գերիների կապերն ու շղթաները։
Գեղեցկուհի Հիրը ծնվել է Ջանգ ցեղին պատկանող Ջատերի հարուստ ընտանիքում, (այժմ Փանջաբ)։ Ռանջան, (ում անունը Դիդո էր, իսկ ազգանունը Ռանջա), կամ Ջատը, ով Ռանջաների ցեղից էր և չորս եղբայրներից ամենաերիտասարդը, ապրում էր Տախտ Հազարա գյուղում,Պակիստան, Չինաբ գետի ափին։ Նա իր հոր ամենասիրելի զավակն էր, ի տարբերություն իր եղբայրների, ովքեր պետք է աշխատեին, նա ֆլեյտա նվագելով (Բանսուրի ) անհոգ կյանք էր վարում։ Եղբայրների հետ հողի համար վեճի պատճառով Ռանջան գնաց տնից։ Վարիս Շահի կողմից գրված էպոսի տարբերակում պատմվում է, որ Ռանջան լքել է տունը, քանի որ իր եղբայրները և նրանց կանայք հրաժարվել էին նրան սնունդ տալ։ Վերջ ի վերջո նա գնում է գյուղ, որտեղ ապրում է Հիրը և սիրահարվում նրան։ Հիրի հայրը նրան անասուններին խնամելու աշխատանքԴ է առաջարկում։ Հիրը նրա ֆլեյտա նվագելով հիանում և նույնպես սիրահարվում է նրան։ Նրանք երկար տարիներ գաղտնի հանդիպում էին, մինչև նրանց բռնեցին Հիրի ծնողները, Չուճակը, Մալկին և նրա քեռի Կայդոն։ Ծնողները և տեղի քահանան (մուլավին) համոզում էին Հիրին ամուսնանալ Սահիդ Քերի հետ։
Ռանջան ցավ էր ապրում։ Նա միայնակ թափառում է փողոցներով, մինչև հանդիպում է յոգերին (ացտեկներին)։ Նատի սարերում յոգական աղանդին պատկանող և ականջի պիրսինգի հիմնադրի «Կանֆատայի» հետ հանդիպումից հետո, Ռանջան դառնում է յոգ, ծակում ականջները և հրաժարվում նյութական աշխարհից։ Կրկնելով Աստծո անունը (Ռաբբ), նա թափառում է Փանջաբի փողոցներով և գնում այն գյուղը, որտեղ այժմ ապրում է Հիրը։
Միասին վերադառնալով գյուղ, որտեղ ապրում էին Հիրի ծնողները, նրանք ստանում են նրանց համաձայնությունը ամուսնության համար։ Սակայն ամուսնության օրը, Կայդոն թունավորում է Հիրի ուտելիքը, որպեսզի հարսանիքը տեղի չունենա։ Դա իմանալուց հետո Ռանջան նետվում է փրկելու Հիրին, սակայն արդեն ուշ է լինում, քանի որ Հիրն արդեն կերել էր թույնը և մահացել։ Վշտացած Ռանջան ուտում է մնացած թունավորված քաղցրավենիքը (լադդուն), որը կերել էր Հիրը և նրա կողքին մահանում է։
Հիրը և Ռանջան թաղված են Հիրի հայրենիքում Ջանգում։ Սիրահարները հաճախ այցելում են նրանց դամբարան։
Ասում են, որ Հիր և Ռանջա պոեմը ուրախ վերջաբան է ունեցել, բայց Վարիս Շահը փոփոխել է այն, դարձնելով ողբերգական, ինչպես նշված է վերևում, տալով պոեմին լեգենդի տեսք։ Սկզբում Վարիս Շահը պնդում էր, որ Հիրի և Ռանջայի պատմությունը ավելի խորը իմաստ ունի, մարդու ձգտումը Աստծուն։
Վարիս Շահը ժողովրդական բանահյուսությունից ոգեշնչված բանաստեղծություններ է գրել, Ջանգ քաղաքի մոտ տեղի ունեցած դեպքից 200 տարի անց, Փենջաբում Լոդիների թագավորության ժամանակ (1451-1526 թթ.), հավանաբար, մինչև Մոնղոլների Հնդկաստան գալը։ Որոշ պատմաբաններ պնդում են, որ Վարիս Շահը պոեմը գրել է 1776 թվականին։ Որոշներն էլ պնդում են, որ նա ոգեշնչվել է Բհագ Բարրի անունով կնոջ հանդեպ տածած սիրուց։ Վարեիս Շահը ծնվել է 1722 թվականին և մահացել 1798 թվականին։
1928 և 2013 թվականներին պոեմի սյուժեի հիման վրա մի քանի գեղարվեստական ֆիլմեր են նկարահանվել[4][5]։
Տարեթիվ | Անվանում | Հիրի դերում | Ռանջայի դերում | Բեմադրող և ռեժիսոր | Երաժշտության և երգի բառերի հեղինակ |
---|---|---|---|---|---|
1928 | Հիր Ռանջա | Զուբեյդա (համր ֆիլմերի դերասանուհի)Զուբեյդա | Ֆաթիմա Բեգում | ||
1932 | Հիր Ռանջա | Րաֆֆիկ Ղազավի | Անվարի Բայ | Աբդուլ Ռաշիդ Կառդար | Րաֆֆիկ Ղազնավի |
1948 | Հիր Ռանջա | Մումթազ Շանթի | Գուլամ Մուհամմեդ | Վալի Սահիբ | Ազիզ Խան |
1955 | Հիր | Սվարան Լատա | Հինայաթ Հուսեյին Բհաթի | Նազիր Ահմեդ Խան | Խազին Կադրի,Սաֆդար Հուսսեյին |
1962 | Հիր Սիալ | Բահար Բեգում | Սուդհիր | ||
1965 | Հիր Սիալ | Ֆիրդաուս | Ակմալ Խան | Ջաֆար Բուհարի | Տվնվիր Նակվի,Բախշի Վազիր |
1970 | Հիր Ռանջա | Ֆիրդաուս | Էջաս Դուրանի | Մասուդ Պերվեզ | Ահմադ Րահի, Խուրշիդ Անվար |
1970 | Հիր Ռանջա | Պրիյա Ռաջվանշ | Ռաջ Կումար | Չետան Անանդ | Կաիֆի Ազմի,Մադան Մոհան |
1992 | Հիր Ռանջա | Շրիդևի | Անիլ Կապուր | Հալմեշ Մալհոթրա | Անանդ Բակշի, Լակսմիկանտ-Պյառելալ |
2009 | Հուսախաբություն | Նիրու Բաջվա | Արջիթ Սինխ | Բաբու Սինխ Մանն,Գուրմիթ Սինխ |
Այս հոդվածը կատեգորիայի կարիք ունի։ Դուք կարող եք օգնել նախագծին՝ կատեգորիա գտնել կամ ստեղծել ու ավելացնել հոդվածին։ |