Քաղաքացիությունը | Հայաստան | ||
---|---|---|---|
Ծննդյան ամսաթիվ | հունվարի 3, 1989[1][2] (35 տարեկան) | ||
Ծննդավայր | Էտերբեկ, Բրյուսել, Բելգիա | ||
Հասակ | 178 սանտիմետր | ||
Քաշ | 71 կիլոգրամ | ||
Դիրք | կիսապաշտպան | ||
| |||
| |||
| |||
| |||
|
Հիրաչ Յագան (ֆր.՝ Hiraç Yagan, հունվարի 3, 1989[1][2], Էտերբեկ, Բրյուսել, Բելգիա), հայկական ծագմամբ բելգիացի ֆուտբոլիստ, շվեյցարական «Ստադ Նյոն (ֆուտբոլային ակումբի)» կիսապաշտպան։
Դեռ երիտասարդ տարիներին խաղացել է լյեժի « Ստանդարտ (ֆուտբոլային ակումբում»։ 2009 թվականից խաղերին մասնակցելու հայտ է ներկայացրել, սակայն չեն շտապել նրան խաղադաշտ հանելու։ 2010 թվականին Յագանին վարձավճարով խաղալու են ուղարկել առաջին դիվիզիոնի «Տյուբիզ (ֆուտբոլային ակումբ)»։ Իր առաջնելույթը նշել է 22-րդ փուլում՝ «Տուրտունի» դեմ մրցախաղում[3]։ Բայց այստեղ էլ խաղալով երեք խաղ, վերադարձել է հետ՝ «Ստանդարտ», որի հետ ստորագրել է մեկ տարվա պայմանագիր[4]։ Ակումբի գլխավոր մարզչի պաշտոնից Լասլո Բյոլյոնի մեկնելուց հետո Յագանը երկար ժամանակ մնացել է պահեստայինների նստարանին, քանի որ նոր մարզչային թիմը նրա ծառայությունների կարիքը չի զգացել[5]։
2012 թվականի գարնանը Յագանը ժամանել է Հայաստան՝ պատմական հայրենիք, որտեղ պայմանագիր է կնքել Կապանի Գանձասար ֆուտբոլային ակումբի հետ։ Թիմի հետ աշխատելով մի քանի ամիս՝ չի կարողացել հիմնական կազմում տեղ զբաղեցնել, ինչի արդյունքում ակումբի ղեկավարությունը հրաժարվել է նրա ծառայություններից[6]։
Հանդիսանալով Բելգիայի քաղաքացի՝ Հիրաչը Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիայի հրավերով ընդունել է Հայաստանի քաղաքացիություն և խաղացել է Հայաստանի ֆուտբոլի երիտասարդական հավաքականի կազմում, երիտասարդականի կազմում իր առաջին գոլը Յագանը խփել է 2011 (մինչև 21) թվականը Եվրոպայի առաջնության նախընտրական խաղում Շվեյցարիայի երիտասարդական հավաքականի դարպասին, այդ խաղն ավարտվել է 1:3 հաշվով՝ հայերի պարտությամբ։ Հայաստանի ազգային հավաքականում Յագանի առաջնելույթը տեղի է ունեցել 2009 թվականի օգոստոսի 12-ին՝ Հայաստան-Մոլդովա ընկերական խաղի ժամանակ, հայկական թիմը այդ խաղում պարտվել է 1:4 հաշվով, քանի որ մարզիչ Վարդան Մինասյանի նպատակը եղել է նորեկների, այդ թվում նաև՝ Յագանի խաղին հետևելը։ Յագանը խոսում է անգլերեն և ֆրանսերեն լեզուներով, աստիճանաբար կատարելագործում է հայերենը։
2016 թվականի ամռանը ConIFA աշխարհի առաջնության ժամանակ խաղացել է Արևմտյան Հայաստանի հավաքականի կազմում։ Չագոս կղզու հետ կայացած խաղի ժամանակ 73-րդ րոպեին գոլ է խփել։
Հիրաչի զարմիկը Իվան Յագանը խաղում է Բելգիական «Էյփեն» ֆուտբոլային ակումբում։
|