Հիրիկ տարօրինակ

Հիրիկ տարօրինակ
Հիրիկ տարօրինակ
Հիրիկ տարօրինակ
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Ծնեբեկածաղկավորներ (Asparagales)
Ընտանիք Հիրիկազգիներ (Iridaceae)
Ենթաընտանիք Iridoideae
Տրիբա Irideae
Ցեղ Հիրիկ (Iris)
Տեսակ Հիրիկ տարօրինակ (I. paradoxa)
Միջազգային անվանում
Iris paradoxa

Հիրիկ տարօրինակ, լատին․՝ Iris paradoxa), տիպիկ հայկական բույս է։

Տարածված է Մեղրիի շրջանում, Վայքի լեռնատափաստանային լանդշաֆտներում, ինչպես նաև Սևանի ավազանում ծովի մակերևույթից 2000-2100 մ բարձրությունների վրա։

Տերևները արմատաձև են, մանգաղանման կորացած, սրանման։ Ցողունը, որը կրում է մեկական ծաղիկ, չի ճյուղավորվում։ Կոճղարմատները մակերեսային են։ Ամեն տարի օղակ առ օղակ ավելանում են։

Ծաղիկը բավականին լուսասեր է, չորադիմացկուն և ցրտադիմացկուն։ Պահանջկոտ չէ հողի նկատմամբ։ Աճում է կրով հարուստ, քարքարոտ, ոչ հզոր ավազակավային և կավավազային հողերում։ Ծաղկում է մայիս ամսին, իսկ սերմերը հասունանում են հուլիսին։ Բազմանում է կոչղարմատների և սերմերի միջոցով։

Նշանակություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Դիմացկուն ծաղիկ է և մեծ հետաքրքրություն է ներկայացնում, որպես դեկորատիվ տեսակ։ Բացի դեկորատիվ նշանակությունից մեծ օգտագործում ունի որպես դեղատու տեսակ։ Տերևներում հայտնաբերվել է 314 մգ/տոկոս վիտամին C։ Ծաղկման շրջանում ծաղիկները ալկալիիդներ չեն պարունակում։ Ծաղիկը նպատակահարմար է օգտագործել չոր, քարքարոտ վայրերի և քարապարտեզների ձևավորման համար։

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Լ.Վ. Հարությունյան «Քո շրջապատի ծաղիկները»
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հիրիկ տարօրինակ» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հիրիկ տարօրինակ» հոդվածին։