Հիրիկ ցանցանման | |
Հիրիկ ցանցանման | |
Դասակարգում | |
Թագավորություն | Բույսեր (Plantae) |
Ենթատիպ | Սերմնավոր բույսեր (Spermatophytes) |
Կարգ | Ծնեբեկածաղկավորներ (Asparagales) |
Ընտանիք | Հիրիկազգիներ (Iridaceae) |
Ենթաընտանիք | Iridoideae |
Տրիբա | Irideae |
Ցեղ | Հիրիկ (Iris) |
Տեսակ | Հիրիկ ցանցանման (I. reticulata) |
Միջազգային անվանում | |
Iris reticulata |
Հիրիկ ցանցանման (լատին․՝ Iris reticulatum), հիրիկազգիների ընտանիքին պատկանող բազմամյա բույս։
Բազմամյա բույս է։ Ի տարբերություն այլ հիրիկների՝ կոճղարմատների փոխարեն ունի սոխարմատներ։ Տերևները կանաչ են, ուղղաձիգ, նեղ-գծանման, չորս անկյունանի, իսկ երկարությամբ գերազանցում է ծաղկակիր ցողունին։ Ծաղիկապատը վառ մանուշակագույն է, հանդիպում է նաև երկնագույն կամ կարմրամանուշակագույն։ Ծաղկում է մարտ-ապրիլին։
Հանդիպում է Եղվարդում, Ավանում, Սևանում, Ջրվեժում, Գողթում, Գեղարդում և Արարատյան դաշտի նախալեռնային շրջաններում։
Ցանցանման հիրիկը պահանջկոտ չէ աճման պայմանների նկատմամբ։ Լուսասեր է, սակայն աճում է նաև ստվերոտ վայրերում, բավականին ցրտադիմացկուն և շոգադիմացկուն է։ Լավ է աճում սննդանյութերով աղքատ, քարքարոտ, թեթև ավազային հողերում։
Օգտագործվում է հիմնականում ծաղկադեկորատիվ ձևավորումների՝ քարապարտեզների, ալպինարիաների, ծաղկային օջախների ձևավորման համար։
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հիրիկ ցանցանման» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հիրիկ ցանցանման» հոդվածին։ |
|