Հիրոկի Կոսայ

Հիրոկի Կոսայ
香西 洋樹
Ծնվել էփետրվարի 8, 1933(1933-02-08) (91 տարեկան)
Կուրասիկի, Օկայամա (պրեֆեկտուրա), Ճապոնիա
Քաղաքացիություն Ճապոնիա
Մասնագիտությունաստղագետ
Հաստատություն(ներ)Կիսո աստղադիտարան
Ալմա մատերԿեյոյի համալսարան

Հիրոկի Կոսայ (ճապ.՝ 香西 洋樹, փետրվարի 8, 1933(1933-02-08), Կուրասիկի, Օկայամա (պրեֆեկտուրա), Ճապոնիա), ճապոնացի աստղագետ, գիսաստղերի և աստերոիդների հայտնաբերող, աշխատել է Կիսոյի աստղադիտարանում։

Ծնվել է Օկայամա պրեֆեկտուրայի Կուրասիկի քաղաքում։ 1976-ից 1986 թվականները հայտնաբերել է 93 աստերոիդ, որոնցից 92-ը հայտնաբերվել են համատեղ այլ ճապոնացի աստղագետ Կիիտիրո Ֆուրուկավայի հետ[1]։ Նա նաև դարձել է D/1977 C1 (Սկիֆ-Կոսայ) գիսաստղի համահայտնաբերող[2]։

Հիրոկի Կոսայը միջնակարգ դպրոցը ավարտելուց հետո ընդունվել է Կեյո համալսարանի բանասիրական ֆակուլտետ, սակայն չավարտելով ուսումը թողնում է համալսարանը և զբաղվում աստղագիտությամբ։ Հետագայում նա դառնում է արհեստավարժ հետազոտող և Ճապոնիայի ազգային աստղադիտարանի աստղաֆիզիկայի ֆակուլտետի դոցենտ։

Որպես գիտության մեջ նրա ներդրման ճանաչում, Հիրոկի Կոսայի անունով է կոչվել 3370 համարի աստերոիդը[3]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Minor Planet Discoverers». Փոքր մոլորակների կենտրոն. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 14-ին. Վերցված է 2011 թ․ հունվարի 1-ին.
  2. スキッフ・香西彗星
  3. IAU. «3370 Կոսայ աստերոիդի անվանումը». Վերցված է 6 հունվար 2019-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]