Հիրոսի Յոսիկավա ճապ.՝ 吉川洋 | |
---|---|
Ծնվել է | հունիսի 30, 1951 (73 տարեկան) Տոկիո, Տոկիո, Ճապոնիա |
Քաղաքացիություն | Ճապոնիա |
Մասնագիտություն | տնտեսագետ |
Հաստատություն(ներ) | Տոկիոյի համալսարան և Օսակայի համալսարան |
Գործունեության ոլորտ | տնտեսագիտություն |
Ալմա մատեր | Եյլի համալսարան և Տոկիոյի համալսարան |
Գիտական ղեկավար | Ջեյմս Թոբին |
Պարգևներ |
Հիրոսի Յոսիկավա (ճապ.՝ 吉川 洋, անգլ.՝ Yoshikawa Hiroshi, հունիսի 30, 1951, Տոկիո, Տոկիո, Ճապոնիա), ճապոնացի տնտեսագետ, Տոկիոյի համալսարանի պրոֆեսոր։ Ճապոնական տնտեսագիտական ասոցիացիայի նախագահ (2002—2003 թթ.)։
Հիրոսին 1970 թվականին ավարտել է միջնական դպրոցը։
1974 թվականին Տոկիոյի համալսարանի բակալավրի աստիճան է ստացել, իսկ 1978 թվականին դոկտորի աստիճան է ստացել Յեյլի համալսարանում[1]։
Դասավանդման գործունեություն է սկսել դոցենտի կարգավիճակով Օլբանի համալսարանում (Նյու Յորքի պետական համալսարան) 1978-1982 թվականների ընթացքում։ Ապա աշխատել է որպես Օսակայի համալսարանի Սոցիալական և տնտեսագիտական հետազոտությունների ինստիտուտի դոցենտ (1982—1988 թթ.)։ 1988—1993 թվականների ընթացքում եղել է դոցենտ, իսկ սկսած 1993 թվականից՝ եղել է Տոկիոյի տնտեսագիտության ամբիոնի պրոֆեսոր։ Զուգահեռաբար 1991 թվականին դասախոսություններ է կարդացել Օքսֆորդի համալսարանի Սուրբ Անտոնիոսի քոլեջում, իսկ 1995 թվականին եղել է Սիենայի համալսարանի տնտեսագիտության ամբիոնի հրավիրյալ հետազոտող[1]։
Ներկայումս Հիրոսին[1].
Հիրոսին նշում է, որ Ճապոնիայի ստագնացիայի պատճառը դեֆլյացիան է, որը, իր հերթին, առաջանում է աշխատավարձի վճարման լճացում, և այդ կերպ հարկավոր է երկրում աշխատավարձի մակարդակը բարձրացնել[2]՝ հաստատելով, որ տնտեսական աճը խթանելու համար նման գործիքը, ինչպես Ճապոնիայի ԿԲ տոկոսադրույքի նվազեցումն է, չի աշխատում, քանի որ տոկոսադրույքը ստորին մակարդակում է, այդկերպ՝ մնում է միակ արդի գործիքը՝ աշխատավարձի մակարդակը։ Հիրոսին հայտնաբերել է, որ աշխատավարձի ընթացիկ մակարդակը գտնվում է ստորին մակարդակում, քանի որ 1997/98 թվականների ճգնաժամից հետո որոշում ընդունվեց (շնորհիվ արհմիությունների), որ աշխատանքից ազատումներից խուսափելու համար հարկավոր է նվազեցնել աշխատավարձի ընդհանուր մակարդակը, ինչը դեֆլյացիայի արատավոր պարբերաշրջան է։ Նշում է, որ վերջին ժամանակներում ճապոնացիների մենթալիտետը փոփոխվել է նորարարականից դեպի պահպանողական։ Առաջին տեղում անվտանգությունն է, ինչի հետ կապված՝ տեխնոլոգիական նորարարությունները չեն կիրառվում։ Ավելին՝ Ճապոնիայի բնակչությունը ծերանում է։ Առկա է էներգոռեսուրսների անբավարարություն։ Բնակչության ծերացման հետ կապված՝ առաջարկում է օգտագործել նոր ապրանքների ստեղծման և ծառայությունների մատուցման հնարավորություններ բնակչության բժշկական և սոցիալական օգնության ոլորտում[3]։
Հիրոսին Աոկի-Յոսիկավա մոդելի համահեղինակն է[4], որը նմանակում է աշխատանքի արտադրողականության դիտարկվող բաշխումը՝ կապված ամբողջական պահանջարկի հետ։ Երբ ամբողջական պահանջարկը աճում է, ավելի շատ մարդիկ են ընկերություններում աշխատում բարձր արտադրողականությամբ, այդ կերպ գործազրկության մակարդակը նվազում է, ինչը համապատասխանում է Արդյունավետ պահանաջարկի քեյնսյան սկզբունքի միկրո-հիմնավորմանը[5]։
Հիրոսին կարգավորում է Էնգելի օրենքը, հաստատելով, որ պահանջարկի հագեցվածությունը տեղի է ունենում ոչ միայն սննդամթերքի եկամտի աճի չափով, այլ երկարաժամկետ օգտագործման ապրանքներով, ինչը համարվում է տնտեսական աճի էական սահմանափակում, աճի սահմանափակման մեկ այլ գործոն է հասարակության անդամների անհավասար եկամուտները, որ գնահատվում է Ջինիի գործակցով[6]։ Հիրոսին իր աշխատանքներում ապացուցում է, որ սպառողական գների և դրամական զանգվածի միջև կոռելյացիա գոյություն չունի։ Դեֆլյացիայի դեմ պայքարը դրամական զանգվածի միջոցով բարդ է[7]։
Հիրոսիի աշխատանքը մեկ անգամ չէ, որ բարձր գնահատականների է արժանացել[8].