Հիքմեթ Հաջիև | |
Կրթություն՝ | Բաքվի պետական համալսարան |
---|---|
Մասնագիտություն՝ | դիվանագետ |
Ծննդյան օր | հոկտեմբերի 15, 1979 (45 տարեկան) |
Ծննդավայր | Գանձակ, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | Ադրբեջան |
Պարգևներ | |
Հիքմեթ Ֆարհաթ օկլի Հաջիև (ադրբ.՝ Hikmət Fərhat oğlu Hacıyev, հոկտեմբերի 15, 1979, Գանձակ, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ), Ադրբեջանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայության նախկին ղեկավար (2014-2018), Ադրբեջանի Հանրապետության նախագահի օգնական - Ադրբեջանի նախագահական աշխատակազմի արտաքին քաղաքական հարցերով բաժնի ղեկավար։
Հիքմեթ Հաջիևը ծնվել է 1979 թվականին Գյանջայում, այստեղ ավարտել է թիվ 24 միջնակարգ դպրոցը։ Նա մագիստրոսի կոչում է ստացել ՆԱՏՕ-ի պաշտպանական քոլեջից, Ջորջ Մարշալի Անվտանգության ուսումնասիրությունների կենտրոնից և Բելգիայի ULB համալսարանից[1]։
Հիքմեթ Հաջիևը 2000 թվականից աշխատել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության համակարգում։ Տարբեր տարիներին աշխատել է ՆԱՏՕ-ում Ադրբեջանի ներկայացուցչությունում և Քուվեյթում Ադրբեջանի դեսպանատանը։ 2008 թվականից Հիքմեթ Հաջիևը աշխատել է որպես արտաքին գործերի նախարարության անվտանգության խնդիրների վարչության երկրորդ քարտուղարը, իսկ 2011 թվականից՝ Եգիպտոսում Ադրբեջանի դեսպանատան խորհրդականը։
2013 թվականի օգոստոսին նա վերադարձել է արտաքին գործերի նախարարություն՝ ավարտելով երկարամյա արտաքին ծառայության առաքելությունը՝ որպես Եգիպտոսում ԱՀ դեսպանության խորհրդական։ 2013 թվականի սեպտեմբերից աշխատել է Արտաքին գործերի նախարարությունում որպես վարչության պետ։
2014-2018 թվականներին Հիքմեթ Հաջիևն աշխատել է որպես Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայության ղեկավար։
2018 թվականի հուլիսի 9-ին պարգևատրվել է «Դիվանագիտական ծառայության մեջ առանձնանալու համար» մեդալով[2]։ 2019 թվականի հուլիսի 9-ին պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայության համար» 2-րդ աստիճանի շքանշանով[3]։
2018 թվականի սեպտեմբերի 18-ին նա աշխատել է որպես ԱՀ նախագահական աշխատակազմի արտաքին քաղաքական հարցերով բաժնի ղեկավարի տեղակալ, իսկ 2018 թվականի նոյեմբերի 26-ին՝ այս բաժնի ղեկավար[4]։ 2019 թվականի նոյեմբերի 29-ին նշանակվել է ԱՀ նախագահի օգնական[5]։
Տիրապետում է ռուսերեն, թուրքերեն, անգլերեն և ֆրանսերեն։