Մակեդոնիայի պաշտոնական, ազգային և ամենալայն տարածում ունեցող լեզուն մակեդոներենն է՝ մակեդոնացիների և ենթաէթնոսների մայրենի լեզուն։ Մակեդոնիայի լեզուները համապատասխանում են առկա տարբեր էթնիկ խմբերին։ Մակեդոնիայի Հանրապետությունը պաշտոնապես ճանաչում է 6 ազգային փոքրամասնությունների լեզու՝ ալբաներեն, թուրքերեն, սերբերեն, գնչուերեն, բոսնիերեն, վալախերեն։ Մակեդոնիայի Սահմանադրությունը թույլատրում է ազգային փոքրամասնությունների լեզուների ազատ կիրառումը։ 2001 թվականի Օխրիդյան համաձայնագիրը նկատելիորոն ընդլայնեց ալբաներենի կիրառման կարգավիճակը, այդ թվում միջին և բարձրագույն կրթության ոլորտում։
Ըստ վերջին՝ 2002 թվականի մարդահամարի՝ Մակեդոնիայի բնակչությունը կազմում է մոտ 2.022 միլիոն քաղաքացի։ Մակեդոնիայի 1,344,815 քաղաքացի հայտարարել էին, որ խոսում են մակեդոներեն, 507,989 քաղաքացի խոսում էր ալբաներեն, 71,757՝ թուրքերեն, 38,528՝ գնչուերեն, 6,884՝ առումիներեն, 24,773՝ սերբերեն, 8.560՝ բոսնիերեն և 19,241 քաղաքացի խոսում են այլ լեզուներով[1]։
Լեզու | Խոսողների թիվ |
---|---|
ալբաներեն | 507.989[2] |
թուրքերեն | 71.757[2] |
սերբերեն և բոսնիերեն | 24.773[2] (սերբերեն) 8.560[2] (բոսնիերեն) |
գնչուերեն | 38.528[2] |
առումիներեն | 6.884[2] |
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)