Հյուսիսային Մակեդոնիայի կրթություն

Մակեդոնիայի կրթական համակարգը

Մակեդոնիայի Հանրապետության Սահմանադրությամբ տարրական և միջնակարգ կրթությունն անվճար և պարտադիր է, իսկ տարրական կրթության մասին օրենքը սահմանում է, որ բոլոր 7-15 տարեկան բոլոր երեխաները պետք է հաճախեն դպրոց 8 տարի։ Ավագ դպրոցի կրթության մասին օրենքով հաստատվում է, որ 15-19 տարեկան աշակերտները պետք է ավագ դպրոցում սովորեն 4 տարի (կամ 3 տարի՝ կախված ուսումնական հաստատության տեսակից)[1] ։

1996 թվականին հիմնական կրթության տոկոսը կազմում էր 95.3 տոկոս[2]։ Այլ տվյալներով աղջիկների հիմնական և միջին դպրոցների տոկոսը բարձր է, հատկապես գնչուական և ալբանական ազգության երեխաների շրջանում[1]։

Դպրոցական առարկաներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարրական դպրոցում գիտություններն ուսուցանվում են ընդհանուր, հավաքական առարկաների շրջանակներում՝ «Շրջակա միջավայր», «Բնական գիտություններ և տեխնոլոգիա», «Հասարակություն» և այլն։ Ինչպես նաև երեխաների համար պարտադիր են համակարգչային դասերը. նորագույն տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառումը պահանջ է բոլոր դպրոցների համար։

Պարտադիր առարկաներ են.

  • մակեդոներեն
  • մայրենի լեզու (ալբաներեն, թուրքերեն, սերբերեն)
  • մաթեմատիկա
  • անգլերեն
  • երկրորդ օտար լեզու
  • կերպարվեստ
  • երաժշտություն
  • շրջակա միջավայր
  • տեխնիկական գիտաճյուղեր
  • ինֆորմատիկա
  • աշխարհագրություն
  • պատմություն
  • հասարակագիտություն
  • իրավունք
  • ֆիզիկական կուլտուրա և սպորտ
  • բնական գիտություններ և տեխնիկա
  • կենսաբանություն
  • քիմիա
  • ֆիզիկա
  • կենսագործունեության անվտանգություն
  • բազային բժշկագիտություն

Կամընտրական առարկաներ են համարվում վալախների, գնչուների կամ բոշաների պատմությունը և լեզուն, համաշխարհային կրոնների հիմունքները և բարոյագիտությունը։ Նաև երեխաները կարող են խորությամբ սովորել ալբաներեն, տնտեսվարություն, էկոլոգիա, երկրի գավառագիտություն, ժողովրդական պարեր, զբաղվել աշխատանքիուսուցմամբ, ստեղծել երաժշտական, տեխնիկական, տեղեկատվական և գեղարվեստական նախագծեր, սովորել կյանքի առողջ ապրելակերպ, եվրոպական քաղաքակրթության դասական արվեստ և զբաղվել պրոֆեսիոնալ սպորտով։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 "Macedonia" Արխիվացված 2008-10-12 Wayback Machine. Findings on the Worst Forms of Child Labor (2001). Bureau of International Labor Affairs, U.S. Department of Labor (2002). This article incorporates text from this source, which is in the public domain
  2. CIA Factbook CIA Factbook Macedonia Արխիվացված 2018-01-28 Wayback Machine