Հնարավոր տեղափոխությունների սկզբունք, մեխանիկայի վարիացիոն սկզբունքներից, ըստ որի նյութական մարմինների մեխանիկական համակարգի հավասարակշռության համար անհրաժեշտ է և բավարար, որ ցանկացած հնարավոր տեղափոխության դեպքում համակարգին կիրառված բոլոր ակտիվ ուժերի կատարած աշխատանքների գումարը հավասար լինի զրոյի։ Մաթեմատիկորեն հնարավոր տեղափոխությունների սկզբունքը արտահայտվում է բանաձևով, որտեղ -երը ազդող ակտիվ ուժերն են, –երը՝ այդ ուժերի կիրառման կետերի հնարավոր տեղափոխությունների մեծությունները, -երը՝ ուժերի և հնարավոր տեղափոխությունների ուղղություններով կազմված անկյունները։ Հնարավոր տեղափոխությունների սկզբունքը թույլ է տալիս, առանց կապերի անհայտ հակազդումները մտցնելու, գտնել համակարգի հավասարակշռության պայմանները, որն էապես պարզեցնում է լուծումը և ընդարձակում լուծելի խնդիրների դասը։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 463)։ |