Ենթատեսակ | kasha? |
---|---|
Հիմնական | buckwheat seed? |
Buckwheat porridge Վիքիպահեստում |
Հնդկացորենի շիլա, հնդկացորենից պատրաստվող շիլա, տարածված ուտեստ ռուսական, բելառուսական, ուկրաինական և լեհական խոհանոցներում։
Վ. Պոխլյոբկինի վկայությամբ՝ փխրուն շիլաների պատրաստման համար սլավոնների մոտ վաղուց ի վեր կիրառվել է խոշորաձավար. ձավար՝ հնդկացորենի ամբողջական հատիկներից։ Քաղցր և կիսաքաղցր շիլաների համար կաթի հետ հաճախ կիրառվել է ձյութած ձավար։ Մանրատված՝ ծեծված ձավարը, կիրառում էին մածուցիկ, այսպես կոչված՝ «շիլափլավ կամ շփոթ» շիլա պատրաստելիս։ Նախահեղափոխական Արևմտյան Ռուսիայում, Բելառուսում և Լիտվայում հնդկացորենի շիլա պատրաստելու համար կիրառվել է խոշորաձավարի տարբերակը, բայց առանց կողավոր մակերեսի[1].
Հնդկացորենի շիլան եփվում է ջրի կամ կաթի մեջ։ Այն կարող է լինել առանձին մատուցվող ուտեստ (հաճախ օգտագործվում է կաթով, կարագով, շաքարավազով, ինչպես նաև հաճախ կիրառվում է որպես խավարտ[2]): Հանդիսանում է հնդկացորենի դիետայի մենամթերքը։
Պոխլյոբկինի կարծիքով՝ հնդկացորենի շիլան ռուսական ազգային խոհանոցի երկրորդ ուտեստն է՝ ըստ իր նշանակության։ Նրա՝ «Ամենակարևոր սննդային մթերքների պատմությունը» գրքում, գրված է, որ եթե «Կաղամբապուրն է շիլան՝ մեր ուտելիքը» տեսակի ասույթներում, ինչպես նաև առակներում, պատմվածքներում, երգերում, բիլինաներում (ռուսական ժողովրդական վեպերում) և այլն, հանդիպում է «շիլա» բառը, ապա այն նշանակում է հենց հնդկացորենի, այլ ոչ թե որևէ այլ ձավարի։ Այդ գրքում հնդկացորենն անվանվում է «ռուսական ինքնության խորհրդանիշ»՝ միավորող այնպիսի որակներ, որոնք գրավում են ժողովրդին՝ մատչելիություն, հասանելիություն, հստակություն բաղադրատոմսերում և պարզության՝ պատրաստման գործում[3]։
Նախկին ԽՍՀՄ-ի երկրներում շիլան հաճախ ասոցացվում է Հայրենական պատերազմի[4] ռազմաճակատի ճաշերի հետ, չնայած կարմիրբանակայինների շրջանում ոչ պակաս տարածում էին նաև ցորենի և վարսակաձավարի շիլաները։
Հնդկացորենից պատրաստված շիօլան հանդիսանում է պահքային սեղանի[5] «ամենանշանակալի» ուտեստներից մեկը։ Իվան Շմելյովն իր «Տերունական ամառ» ստեղծագործության մեջ հնդկացորենի սիրահարներին է հղել այս տողերը.