Հո Չին

Հո Չին
 
Կուսակցություն՝ Ժողովրդի գործողություն կուսակցություն
Կրթություն՝ Սինգապուրի ազգային համալսարան, Crescent Girls' School?, National Junior College? և Սթենֆորդի համալսարան
Գիտական աստիճան՝ մագիստրոս
Մասնագիտություն՝ գլխավոր գործադիր տնօրեն և գործարար
Ծննդյան օր մայիսի 1, 1953(1953-05-01) (71 տարեկան) կամ 1953[1]
Ծննդավայր Colony of Singapore, Միացյալ Թագավորություն
Քաղաքացիություն  Սինգապուր
Հայր Ho Eng Hong?[2]
Մայր Chan Chiew Ping?[2]
Ամուսին Լի Սյանլուն
Զավակներ Li Hongyi?[1] և Li Haoyi?[1]
 
Պարգևներ

Հո Չին (մայիսի 1, 1953(1953-05-01) կամ 1953[1], Colony of Singapore, Միացյալ Թագավորություն), Սինգապուրի խոշորագույն ֆինանսական գործիչ։ Temasek Holdings ընկերության ղեկավարն է (գործադիր տնօրեն)։

Սինգապուրի գործող վարչապետ Լի Սյանլունի կինն է[4]։ Սինգապուրի Ինժեներների ինստիտուտի պատվավոր անդամ է, Սթենֆորդի համալսարանի մագիստրոս։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հո Չինը ծնվել է 1953 թվականի մայիսի 1-ին՝ նախկին գործարար Հո Էն Հոնգի և Չեն Չյու Պինի բազմազավակ ընտանիքում։ Ընտանիքի ավագ երեխան է։

Սովորել է Ազգային քոլեջում, որտեղ դարձել է Տարվա ուսանող և ստացել նախագահական կրթաթոշակ։ Քոլեջն ավարտելուց հետո ինժեներ-էլեկտրիկ մասնագիտությամբ սովորել է Սինգապուրի համալսարանում, որը 1976 թվականին ավարտել է կարմիր դիպլոմով։ Ավելի ուշ արժանացել է Սթենֆորդի համալսարանի էլեկտրիկ մասնագիտության մագիստրոսի աստիճանի[5]։

Հո Չինի աշխատանքային գործունեությունը սկսվել է Սինգապուրի պաշտպանության նախարարությունում, որտեղ նա աշխատել է որպես ինժեներ։

1987-2001 թվականներին աշխատել է Singapore Technologies Group ընկերությունում որպես տնօրենի տեղակալ, նախագահ և գործադիր տնօրեն։

2002 թվականի մայիսին աշխատանքի է անցել Temasek Holdings-ում[6]։

Հայրը՝ Հո Էն Հոնգը, նախկին գործարար է։ Մայրը Չեն Չյու Պինն է[7][8]։ 1985 թվականի դեկտեմբերի 17-ին ամուսնացել է Լի Կուան Յուի որդու՝ Լի Սյանլունի հետ։ Վերջինս 2004 թվականից Սինգապուրի վարչապետն է[9]։ Ունեն երկու երեխա՝ Հոնգյուն և Հաոյուն[10]։

Մրցանակներ և կոչումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Պարգևատրվել է գիտության և տեխնիկայի բնագավառում ակնառու նվաճումների համար (Distinguished Engineering Alumnus Award) (1995 թվական)[5]։
  • Սթենֆորդի համալսարանի մագիստրոս է (ԱՄՆ
  • Սինգապուրի ինժեներների ինստիտուտի պատվավոր անդամ է։

Հետաքրքիր փաստ

[խմբագրել | խմբագրել կոդը]

2007 թվականին ամերիկյան հայտնի Ֆորբս ամսագրի գնահատականով՝ ԱՄՆ-ի սահմաններից դուրս աշխարհի ամենաազդեցիկ կանանց ցուցակում Հո Չինը զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը։ 2003 թվականին այդ ցուցակում զբաղեցրել է 10-րդ, 2004 թվականին՝ 5-րդ, իսկ 2005 թվականին՝ 11-րդ հորիզոնականները[11]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 Lundy D. R. The Peerage
  2. 2,0 2,1 Geni(բազմ․) — 2006.
  3. https://www.tatlerasia.com/people/ho-ching
  4. Jim Rogers (2007 թ․ մայիսի 3). «Ho Ching – The TIME 100». Time. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ մայիսի 5-ին. Վերցված է 2007 թ․ մայիսի 5-ին.
  5. 5,0 5,1 «Singapore Women's Hall of Fame: Ho Ching». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մարտի 23-ին. Վերցված է 2014 թ․ մարտի 23-ին.
  6. «Леди Инвестиция». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2022 թ․ հունվարի 29-ին.
  7. Southeast Asian Personalities of Chinese Descent: A Biographical Dictionary, Volume I & II. Institute of Southeast Asian Studies. 2012. էջ 334.
  8. «Katagogi.com | Family Roots and Heritage». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 6-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 19-ին.
  9. Webb, Sara (2007 թ․ հուլիսի 27). «Temasek's chief, Ho Ching, likes to take risks». The New York Times. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ փետրվարի 6-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 22-ին.
  10. Hoe, Irene (1985 թ․ դեկտեմբերի 18). «When Xiu Qi almost stole the show». The Straits Times. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 6-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 5-ին.
  11. «World's Most Powerful Women». Forbes. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ հունիսի 28-ին. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 17-ին.