Հոգեբանական կախվածություն, վիճակ, որը ներառում է էմոցիոնալ-մոտիվացիոն զրկանքի ախտանիշներ, ինչպիսիք են տագնապը և անգեդոնիան՝ թմրամիջոցների օգտագործումը կամ որոշակի վարքագիծը դադարեցնելուց հետո։ Այն զարգանում է հոգեակտիվ դեղերի կամ որոշակի վարքաքծի ազդեցության տակ, թեև վարքագծային կախվածության մասին ավելի քիչ են խոսում։ Հատուկ մեխանիզմը ներառում է նեյրոնային կոնտրադապցիա, որը կարող է միջնորդավորված լինել նեյրոտրանսմիտերների ակտիվության փոփոխությամբ կամ ընկալիչների արտահայտման փոփոխությամբ[1][2][3][4][5]։ Զրկանքի ախտանիշները կարող են թուլանալ ֆիզիկական ակտիվությամբ[6][7]։ Հոգեբանական կախվածությունը չպետք է շփոթել ֆիզիկական կախվածության հետ, որը հանգեցնում է զրկանքի ֆիզիկական ախտանիշներ է առաջացնում՝ օգտագործման դադարեցման ժամանակ։ Սակայն դրանք իրարամերժ չեն[6][8]։
Հոգեբանական կախվածության ախտանիշներն են․
Հոգեբանական կախվածությունը պայմանավորված է թմրամիջոցների կամ վարքագծային գործունեության մշտական և հաճախակի ազդեցությամբ[9]։ Այն հաճախ կապված է թմրանյութերի օգտագործման հետևանքների հետ, բայց կարող է նաև պայմանավորված լինել վարքագծային ակտիվությամբ, ինչպիսին է օրինակ պոռնոգրաֆիան[10]։
Կախվածություն առաջացնող մեխանիզմը ներառում է նեյրոնային կոնտրադապցիա, որը տեղայնացվում է ուղեղի շրջաններում, որոնք պատասխանատու են դեղամիջոցի դրական ամրապնդման համար։ Այս ադապցիան տեղի է ունենում որպես փոփոխություն նեյրոտրանսմիտերների գործունեության կամ ընկալիչների արտահայտման մեջ[1]։
Հետազոտություններից մեկի մեջ ուսումնասիրվել է, թե ինչպես են առնետները տարբեր պայմաններում զգում մորֆինի զրկանքը։ Առնետներին տեղադրում էին կամ ստանդարտ միջավայրում (ՍՄ), կամ հարստացված միջավայրում (ՀՄ)։ Ուսումնասիրությունը պարզել է, որ ՀՄ-ն նվազեցնում է դեպրեսիան և անհանգստացնող զրկանքի ախտանիշները[6]։
Մեկ այլ հետազոտություն ստուգել է, թե արդյոք լողի վարժություններն ազդում են մորֆինի զրկանքի ժամանակ կրծողների մոտ ընկալվող հոգեբանական ախտանիշների ինտենսիվության վրա։ Այն եկել է եզրակացության, որ տագնապալի և դեպրեսիվ զրկանքի վիճակները նվազել են առնետների այն խմբում, որը ֆիզիկական վարժություններ էր կատարում[7]։
Ֆիզիկական ակտիվություն | Ֆիզիոլոգիական կախվածություն |
---|---|
Ալկոհոլ | Գրավչանյութեր |
Ափիոնատիպ նյութեր | Հայլուցինոգեններ |
Բենզոդիազեպիններ | Կանեփ |
Բարբիտուրատներ | Ինհալատորներ |
Սերոտոնինի հետզավթման սելեկտիվ ինհիբիտորներ |
Հոգեբանական և ֆիզիկական կախվածության միջև գլխավոր տարբերությունն այն ախտանիշներն են, որոնք դրանք առաջացնում են։ Մինչ հոգեբանական կախվածության ախտանիշները կապված են զգացմունքային և մոտիվացիոն խանգարումների հետ, ֆիզիկական կախվածությունը հանգեցնում է մարմնական ախտանիշների, ինչպիսիք են սրտի արագ բաբախումը, քրտնոտությունը, տրեմորը։ Քրոնիկ օգտագործումից հետո առաջացած կախվածության տեսակները տարբերվում են՝ կախված տարբեր նյութերից (տես աղյուսակ 1-ը)[8]։
Թեև հոգեբանական կախվածությունը և ֆիզիկական կախվածությունը տարբեր են, դրանք չպետք է բնութագրել որպես իրարամերժ։ Էմպիրիկ հետազոտությունները ցույց են տվել, որ այն ձգտումը, որն ավանդաբար ասոցացվում է հոգեբանական կախվածության հետ, ներառում է նաև ֆիզիոլոգիական տարր[8][11]։
|