Հոգեթերապևտ, բժշկական կամ հոգեբանական բարձրագույն կրթություն ունեցող մասնագետ, որը զբաղվում է մարդու հոգեկանի վրա բուժող ազդեցություն թողնելով։ Մարդկանց, որոնք օգտվել են հոգեթերապևտի ծառայություններից, կոչվում են հաճախորդներ։ Խնդիրներ (զգացմունքային, անձնական, սոցիալական և այլն), որոնց հետ հաճախորդները դիմում են հոգեթերապևտի, համապատասխանում են դրսևորման թեթև կամ միջին ծանրությանը։
Հոգեկանի ծանր հիվանդությունների դեպքում հարկավոր է բժիշկ-հոգեբույժ։ Հոգեբույժը աշխատում է հիվանդների հետ։
Հոգեթերապևտիկ ազդեցության հիմնական գործիքը զրույցն է (որը սկզբունքորեն տարբերվում է մարդկանց սովորական զրույցից)։
Հոգեթերապևտը պետք է որոշակի քանակությամբ ժամերի ընթացքում անցնի սեփական հոգեթերապիան։ Տարբեր հոգեթերապևտների միություններ սահմանում են տարբեր նորմաներ։ Տարածված նորման՝ 200 ժամ։
Պրոֆեսիոնալ աշխատանքի համար հոգեթերապևտը պետք է ոչ միայն ստանա դիպլոմ, այլ նաև կանոնավոր կերպով անցնի որակավորման բարձրացման համար նախատեսված դասընթացներ/սեմինարներ։