Հոլոքոստի զբոսաշրջություն, տերմին, որն օգտագործվում է ԶԼՄ-ների կողմից այն ժամանակ, երբ մարդիկ այցելում են Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում հրեաների դեմ մղված կոտորածների՝ Հոլոքոստից ոչնչացված վայրերը, ինչպես նաև հրեական սրբավայրերի այցելությունները, ինչպիսիք են նախկին նացիստական մահվան ճամբարները և Պետական թանգարանների շրջանում համակենտրոնացման ճամբարները[1]։ Այն պատկանում է, այսպես կոչված, «Արմատական զբոսաշրջության» կատեգորիային, սովորաբար Կենտրոնական Եվրոպայի մասերում[2], կամ ավելի մասշտաբային՝ Արևմտյան ոճի մութ զբոսաշրջությունը, մահվան վայրերը և աղետները[3]։
Հոլոքոստ տերմինը, որն առաջին անգամ օգտագործվել է 1950 թվականների վերջերին, առաջացել է հունական հոլոքաստոն բառից, որը նշանակում է Աստծո ամբողջական ողջակիզում։ Այն դարձավ 1933 թվականից մինչև 1945 թվականը Նացիստական Գերմանիայի օկուպացված տարածքներում մոտ 6 միլիոն եվրոպական հրեաների համակարգված բնաջնջման խորհրդանիշը[4]։ Այս տերմինը կարող է կիրառվել նաև մոտ հինգից յոթ միլիոն ոչ հրեա զոհերի համար, որոնք այդ ժամանակահատվածում սպանվել են նացիստների կողմից[5]։
Աուշվից-Բիրկենաու գլխավոր ուղին։ Աուշվից-Բիրկենաու Պետական թանգարանի մշտական ցուցահանդեսը։ |
«Մութ զբոսարջություն» տերմինն առաջին անգամ օգտագործվել է 1996 թվականին։ Ըստ P.R. Stone-ի, գոյություն ունի «զբոսարջության մութ սսպեկտր»-ը, որը տարբերում է մութ զբոսաշրջության երանգները.[6]
ամենամութ
|
ավելի մութ
|
մութ
|
լուսավոր | ավելի լուսավոր | ամենալուսավոր |
Սպեկտրը նպաստում է մատակարարման և սպառման շրջանակների ինտենսիվության որոշմանը։ Ամենամութ զբոսաշրջությունը նկարագրվում է հետևյալ տարրերով. կրթական ուղղվածություն, պատմական ֆոն, մասունքների գտնվելու վայրերի չճշգրտվածությունը (աննպատակահարմարություն) և զբոսաշրջության սահմանափակ ենթակառուցվածքը։ Ամենալուսավոր զբոսաշրջության օբյեկտները հիմնականում ունեն հակառակը. զվարճանքի ուղվածություն, առևտրային կենտրոնացում, անաչառություն, առևտրային նպատակաուղղվածություն և զբոսաշրջության ենթակառուցվածքի ավելի բարձր մակարդակ։ Պրոֆեսոր Ուիլյամ Ֆ. Ս. Մայլսը պնդում է, որ մահը և բռնի իրադարձությունները՝ սերունդներին փոխանցված վերապրածների և վկաների միջոցով՝ ավելի մուգ են, քան մյուս դեպքերը։ Մայլզը նաև նշում է, որ զբոսաշրջային գոտու մթության մակարդակը մասամբ կախված է հեռանկարային զբոսաշրջիկների ընտանիքներիի ֆոնից[6]։
Վերջին 20 տարիների ընթացքում Կենտրոնական Եվրոպան դարձել է հրեական ժառանգության ամենատարածված տարածաշրջանը։ Վերջին շրջանում զբոսաշրջության աճը պայմանավորված է մի քանի պատմական իրադարձություններով, որոնք բացել են տարածաշրջանը. Լեհաստանի Համերաշխության շարժումը, Միխայիլ Գորբաչովի գլասնոստի և վերափոխման քաղաքականությունը, և ամենակարևորը՝ Խորհրդային Միության փլուզումը[2]։
Չնայած զբոսաշրջիկների մեծ մասը Հոլոքոստի մասին անմիջական փորձ չունեն, Հոլոքոստի շատ տուրեր այցելում են Հոլոքոստի իսկական վայրեր, ինչպիսիք են գերեզմանոցները և կրեմատորիան։ Հոլոքոստի զբոսաշրջության երկու հիմնական ուղղությունները Լեհաստանն ու Իսրայելն են։ Այդ երկու երկրների միջև Հոլոքոստի զբոսաշրջության մեջ ունեցած հարաբերությունները լավագույն են պատկերված մարդաբան Ժակ Կուգելմասի կողմից, ով Շոա խմբի առաքելության համար օգտագործել է «արտադրողական մոտեցումը»[7]։
Ճանապարհորդությունը կազմակերպվում է այնպես, որպեսզի նվազագույնի հասցնի ժամանակակից Լեհաստանի հետ շփումը և ավելի վիզուալ դառնա ժամանակի բացասական վայրերը։ Մահվան ճամբարները ծառայում են որպես հրեական անցյալի մաքրության խորհրդանիշներ։ Շոայի մահացածների հետ նույնացնելով մասնակիցները ձգտում են վերահաստատել իրենց խոցելիությունը... ի տարբերություն հրեաների ամերիկյան հասարակության արտոնյալ դիրքորոշման մեջ, թեև պարտավորվում են ասիմիլիացվել ձուլմանը։ Ճանապարհորդությունները անխուսափելիորեն ավարտվում են Իսրայելում, որպես՝ «Հրեաների ապագա»։ – Ջ. Ֆելդման, Above the Death Pits, Beneath the Flag[7] |
Իսրայելում, Ապրելու մարտը (March of the Living, MOTL) հիմնադրվել է 1988 թվականը, որը կազմակերպում է Հոլոքոստի տուրեր դեռահասների համար։ MOTL-ը մոտ հիսուն երկրներից տարեկան հազարավոր երիտասարդներ է ուղարկում Լեհաստան, ապա Իսրայել։ Լեհաստանը իր մահվան ճամբարների քանակի պատճառով Հոլոքոստի զբոսաշրջության ժամանակ ամենաշատ այցելված երկիրն է։ Երկրորդ համաշխարհային պատերազմից առաջ Լեհաստանն ունեցել է Եվրոպայում ամենախոշոր հրեական համայնքը, որից ավելի քան երեք միլիոնը (90 տոկոսը) սպանվել են[8]։
Մահվան և աշխատանքային ճամբարները կառուցվել են Կենտրոնական Եվրոպայում 1930-ական թվականների վերջին և 1940-ական թվականների սկզբին գերմանական օկուպացիայի իշխանությունների կողմից, որոնցից շատերը Լեհաստանում են, և որտեղի առաջին և ամենամեծ ճամբարը Աուշվիցն է։ 1941-1944 թվականների ընթացքում Ռայխի կողմից այլ գրոհային ճամբարներ են ստեղծվել օկուպացված Լեհաստանում, ներառյալ Մայդանեկը (Լուբլինում), Բիրկենաուն (Բժեզինկայում), Տրեբլինկան (Տրեբլինկա գյուղի մոտ), Բելժենցը (Լյուբլինի հարավ-արևելքում), Սոբիբորը (Սոբիբոր գյուղի մոտ), Չլմնո (Չլմնոն նադ Ներեմ գյուղի մոտ)[9]։
Հոլոքոստի զբոսաշրջությունը, չնայած նրա կարճ գոյությանը, ունեցել է բազմաթիվ քննադատական հայացքներ։ Լեհ լրագրող և հրեական ակտիվիստ Կոնստանտի Գբերտը նշել է.
Մարդիկ հակված են մոռանալ, որ լեհական հրեաների մասին կարևոր բաները չեն սահմանափակվում նրանով, որ նրանք 900 տարի սպասել են, որ գերմանացիները գան և սպանեն նրանց, բայց նրանք իրոք ինչ-որ բան արել են այս 900 տարիների ընթացքում։ – Կոնստանտի Գբերտ, Living in the Land of Ashes[10]։ |
Մարդաբան Ջեք Կուգելմասսը գրում է, որ Իսրայելի կրթության նախարարության հովանավորությամբ Լեհաստանի ամերիկյան ուղևորությունները նպաստում են ոչ թե կյանքին, այլ մահվանը, քանի որ Հոլոքոստի վայրերը թույլ են տալիս միտիոիստական ինքնությանը դրսևորել ուժեղ զգայական էմոցիներ[7]։ Միեւնույն ժամանակ, «Շոահ» ուղևորությունների կազմակերպիչների կողմից մասնակիցների վրա տարածվող քարոզչական ուղերձները ազգայնական են, այլ ոչ թե ունիվերսալ, և անխուսափելիորեն ազդում են նաեւ պաղեստինցիների հանդեպ իրենց կարեկցանքի վրա[7]։ Իսրայելի News and Opinion-ի կողմից «Շոահ» խմբի առաքելությունների քննադատությունը կենտրոնացած էր իր տնտեսական տեսանկյունից, անհատ անդամները կոչ էին անում Լեհաստանի Հոլոքոստի հարակից վայրերը ընդհանրապես բոյկոտել։ Որպեսզի կանգնեցնեն զբոսաշրջիկների գումարերի վատնումը[11], նշանավոր Rabbis-ը պաշտպանում էր այն փաստը, որ հրեաները ձեռնպահ են մնում Լեհաստան մեկնելուց, նույնիսկ եթե նրանք ցանկանան մասնակցելու միայն Ապրելու մարտի (MOTL) պաշտոնական հանդիպումներին[12]։
Պալերմոյի համալսարանի պրոֆեսոր Մաքսիմիլիանո Կորստենտեն գրել է, որ Հոլոքոստի վայրերի այցելողները, ի տարբերություն նախկին ուխտավորների, ձգտում են ամրապնդել իրենց կյանքը մեկ այլ մահվան միջոցով։ Մութ տուրիզմը նպաստում է ժամանակակից էգոցենտրիզմին այն սկզբունքով, որ վերապրածները համաշխարհային մրցակցությունում են կենդանի մնալու համար, անխուսափելիորեն «վայելելու եղբոր ողբերգությունը», այլ ոչ թե հանդիպել անձի մահվան անխուսափելիության հետ[13]։ Այս տեսակի վերապրածների մոդելը, սակայն, կարող է հանգեցնել մարդու ռասիստական և էթնոցենտրիկ միտումներ[12]։
Ինտերնետում կան երեք համայնքներ, որոնցում տարածվում են հրեական մտահոգությունները և լուրերը, մասնավորապես Հոլոքոստի զբոսաշրջության վերաբերյալ Գերմանիայում և ամբողջ Կենտրոնական Եվրոպայում։ ԻՆչպես նկարագրում է Ջ.Ս. Պոդոսենն ու Ջ.Մ Հանթը, դրանք են.
{{cite book}}
: |work=
ignored (օգնություն)
{{cite journal}}
: Cite journal requires |journal=
(օգնություն); Cite uses deprecated parameter |authors=
(օգնություն)
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Հոլոքոստի զբոսաշրջություն կատեգորիայում։ |