Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
| |||||
Երկիր | Ճապոնիա | ||||
Հիմն | Hikari Afurete? | ||||
Կարգավիճակ | Ճապոնիայի վարչական բաժանում | ||||
Մտնում է | Ճապոնիա | ||||
Վարչկենտրոն | Սապորո | ||||
Ամենաբարձր կետ | Ասախի | ||||
Օրենսդրական մարմին | Hokkaido Prefectural Assembly? | ||||
Բնակչություն | ▼5 432 200 մարդ (դեկտեմբերի 31, 2014)[1] | ||||
Տարածք | 83 424,34 կմ² (հունվարի 1, 2021)[2] և 78 421,39 կմ² (հունվարի 1, 2021)[2] | ||||
Սահմանակցում է | Սախալինի մարզ, Աոմորի և Ռուսաստան | ||||
Ժամային գոտի | UTC+9 | ||||
Փոխարինեց | Hokkaidō? | ||||
ISO 3166-2 կոդ | JP-01 | ||||
pref.hokkaido.lg.jp(ճապոներեն) | |||||
Հոկայդո (ճապ.՝ 北海道 Հոկայդո , «հյուսիսային ծովային ճանապարհ», «ճանապարհը դեպի Հյուսիսային կղզիների»), նահանգապետություն Ճապոնիայում, որը գտնվում է համանուն Հոկայդո կղզում[3]։ Նահանգապետության վարչական կենտրոնն է Սապպորո քաղաքը։ Ցուգարու նեղուցը բաժանում է Հոկայդոն Հոնսյու կղզուց, բայց կղզիները կապում է Սեյկան երկաթուղային ճանապարհը։
Մինչև 1869 թվականը կղզին կոչվում էր Էզոգաշիմա (ճապ.՝ 蝦夷ヶ島 Էզոգաշիմա, «այնուների կղզի»), կամ պարզապես Էզո (蝦夷地 Էզո-չի), այն բնակեցված էր այներով։ 1869 թվականի օգոստոսի 15-ին Ճապոնիայի կառավարությունը կղզին վերանվանեց Հոկայդոի (ճապ.՝ 北海道, Հոկայդո՝ «Հյուսիսային ծովի նահանգապետություն»), և հետագայում ստեղծեց համանուն վարչական միավոր[4]։ Այս անվանումը տրվել է Ճապոնիայի հին վարչատարածքային բաժանման սկզբունքով՝ Գոկիշիչիդո (ճապ. 五畿七道 Gokishichido, «հինգ գավառ, յոթ արահետ») անվանումով, ըստ որի կազմվում են շրջանները. մայրաքաղաքային շրջանը կոչվում էր գավառ (ճապ.՝ 畿 ki), իսկ երկրի կենտրոնից հեռու գտնվող շրջանները՝ արահետներ (ճապ.՝ 道)։ Յոթ ուղիներին ութերորդի ավելանալու հետևանքով, վարչատարածքային բաժանումը սկսեց կոչվել Գոկիհատիդո (ճապ.՝ 五畿八道 Gokihatido, «հինգ գավառ, ութ ճանապարհ»)[5]։ Ներկայումս միայն Հոկայդոյի «ճանապարհը» գոյություն ունի, և «ճանապարհը» սկսեց թարգմանվել որպես նահանգապետություն[4]։
Հոկայդոն Ճապոնիայի ամենամեծ և ամենահյուսիսային նահանգապետությունն է։ Այս վարչական միավորի տարածքը երկրի տարածքի 22%-ն է զբաղեցնում։ Սա Ճապոնիայի բարձրահույն մակարդակի միակ վարչական միավորն է, որն ունի ելք դեպի Օխոտի ծով։ Այն գտնվում է ռազմավարական նշանակություն ունեցող տարածաշրջանում։ Հոկայդոյով է ընկնում Ճապոնիայից դեպի Ռուսաստան և ԱՄՆ ամենակարճ ճանապարհը։ Ի տարբերություն մնացած ճապոնական կղզեխմբերի, նահանգապետության կլիման չափավոր ցուրտ է, նման է Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի կլիմային։ Հոկայդոյի կլիմայական առանձնահատկությունները ձևավորեցին կենդանական և բուսական աշխարհի յուրահատկութհունը երկրի մնացած տարասքներից։ Նահանգապետության զարգացման գործընթացը համեմատաբար ուշ է սկսվել, ինչի շնորհիվ պահպանվել է Հոկայդոյի նախնական լանդշաֆտը, և օրինակ՝ Շիրետոկոն, դասվում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության օբյեկտների շարքին։ Ճապոնիայի մյուս շրջաններին համեմատ Հոկայդոն սակավաբնակ է։ Նահանգապետության ընդհանուր բնակչության մոտ 33%-ը բնակվում է նահանգապետության մայրաքաղաք՝ Սապորոյում։ Նահանգապետության տարածքում է գտնվում Ճապոնիայի ամենթերբնակեցվաց քաղաքը՝ Ուտասինայը։
Հոկայդոն այնու ժողովրդի ծննդավայրն է։ Պալեոլիթի ժամանակներից նրանք վարել են որսորդ-հավաքող ապրելակերպ։ Ճապոնացիները կղզի են ժամանել միջնադարում։ Նրանք այս բնիկ ժողովրդին անվանել են «Էզո», իսկ իրենց երկիրը՝ «Էզոյի երկիր» (ճապ.՝ 蝦夷地, えぞち ezō-chi, Էզո-չի)։ Էդոյի ժամանակաշրջանում (1603-1868) ճապոնացիները ապրում էին միայն Հոկայդոյի հարավում և այցելում էին հյուսիսային շրջաններ հիմնականում այնուների հետ առևտուր անելու համար։ Գաղութատիրական բնակավայրը վերահսկում էր Մացումաե ինքնավար իշխանությունը։ 19-րդ դարի սկզբից կղզին անցել է Ճապոնիայի կենտրոնական կառավարության, անմիջական տիրապետության տակ Ռուսաստանի կայսրության կողմից տարածաշրջանի գաղութացման վտանգի պատճառով։ Ճապոնիայի կառավարությունը բազմաթիվ արշավախմբեր ուղարկեց Հոկայդո և հարակից տարածքներ ուսումնասիրության համար։ 1869 թվականին Մացուուրա Տակեշիրոյի առաջարկով Մացումաե կղզին վերանվանվել է «Հյուսիսային ծովի նահանգապետություն»՝ Հոկայդո։ 19-րդ դարի երկրորդ կեսից սկսվեց Հոկայդոյի հյուսիսային տարածքների ակտիվ զարգացումը, ճապոնացիների քանակը Հոկայդոյում գերազանցեց այնուներին։ Կղզում ստեղծվեց զարգացման բաժին, որը հետագայում վերանվանվեց նահանգապետարանի։
Հոկայդո նահանգապետության պատմությունը տարբերվում է Ճապոնիայի այլ շրջանների պատմությունից, ինչպես նաև Օկինավա նահանգապետության պատմությունը։ Ի տարբերություն Հոնսյուի, Սիկոկուի և Կյուսյուի, Հոկայդոյում և հարակից կղզիներում մ.թ.ա. 6-րդ հազարամյակից մինչ 13-րդ դարում կար մշակույթների ժառանգորդություն։ Բնիկ Ջյոմոն մշակույթն իր զարգացումն առավ հետջոմոն մշակույթի մեջ։ Մեր դարաշրջանի սկզբում այն վերածվել է Սացումոն մշակույթի, որի կրողներն են եղել նախաայնուները։ 13-րդ դարում այս մշակույթի հիման վրա առաջացել է այնու մշակույթը։
Առաջին ճապոնացիները Հոկայդո են ժամանել 12-րդ դարում։ Նրանք ժամանել են հարավային Հոնսյու կղզուց։ Այնուների հետ առճակատման ընթացքում ճապոնացիները իշխանություն հաստատեցին կղզու հարավում։ 17-րդ դարում ճապոնացիները ձևակերպեցին իրենց ունեցվածքները Մացումաե ինքնավար իշխանությամբ, որը կախված էր կենտրոնական Ճապոնիայի կառավարությունից՝ Տոկուգավայի սյոգունւթյունից։
Բոշին պատերազմի ընթացքում սյոգունի կողմնակիցները, որոնք պարտություն կրեցին կայսերական բանակի կողմից, փախան այն ժամանակվա սակավաբնակ կղզի և այնտեղ հիմնեցին Էձոյի Հանրապետությունը, որը գոյատևեց ընդամենը մեկ տարի։ Գորյոկակու ամրոցի կայազորի հանձնվելուց հետո, հունիսի 27-ին հանրապետությունը պաշտոնապես դադարեցրեց իր գոյությունը, իսկ օգոստոսի 15-ին կղզին վերանվանվեց Հոկայդոի։ Նույն 1869 թվականին ստեղծվել է Հոկայդոյի նահանգապետարանը։ Մեյձիի վերականգնումից հետո ստեղծվեց «Հոկայդոյի գաղութացման հանձնաժողովը», որը նպաստեց նոր գաղութատերերի ներհոսքին և կղզու զարգացմանը[4][6]։
Ճապոնական հիմնական կղզիներին ավելի մոտ գտնվող տարածքները բնակեցրել են գյուղացիները, արհեստավորները և աղքատ սամուրայները։ Հոկայդոյի հեռավոր տարածքները ծառայում էին որպես աքսորավայր՝ ռուսական Սիբիրի կամ բրիտանական Ավստրալիայի օրինակով։ Հոկայդոյի ճապոնացումը ավարտվեց 20-րդ դարի կեսերին։
Մինչև 1945 թվականը Կուրիլյան կղզիները ներառված էին Հոկայդոյի նահանգապետության մեջ[7]։
2020 թվականի նոյեմբերի 30-ի դրությամբ Հոկայդո նահանգի բնակչությունը կազմում է 5,231,685 մարդ, իսկ բնակչության խտությունը՝ 62,7/կմ²։ Հոկայդոյի բնակչության խտությունը ամենացածրն է Ճապոնիայի բոլոր 47 նահանգապետությունների մեջ։
Ճապոնիայի մարդահամարի տվյալներ 1920-2005 թվականների համար[8]։ 21-րդ դարի սկզբում Հոկայդոն դարձել է երկրի ժողովրդագրական առումով ամենավտանգավոր շրջաններից մեկը. գրեթե ամենուր նկատվում է բնակչության նվազում[9]։ Արդյունքում Հոկայդոն շարունակում է մնալ Ճապոնիայի խոշոր կղզիներից ամենաքիչ բնակեցվածը։ Չնայած մեծ տարածքին, այստեղ ապրում է երկրի բնակչության միայն 4%-ը։
Հոկայդոյի և մնացած Ճապոնիայի միջև միակ ցամաքային կապը Սեյկան թունելն է։ Ճանապարհորդների մեծ մասը ժամանում է կղզի օդային ճանապարհով։ Հոկայդոյի գլխավոր օդանավակայանը Սապորոյից հարավ գտնվող Տիտոսե քաղաքում գտնվող Նյու Տիտոսե օդանավակայանն է։ Հոկայդո կարելի է հասնել նաև լաստանավով Սենդայից, Նիգատայից և որոշ այլ քաղաքներից։ Տոկիոյից միայն բեռնատար լաստանավերը են ժամանում։
Հոկայդոն ունի բավականին զարգացած երկաթուղային ցանց (Հոկայդոի երկաթուղային ընկերություն), սակայն շատ քաղաքներ կարելի է հասնել միայն ավտոմոբիլային ճանապարհով։ Սինկանսեն գիծն անցնում է Սեյկան թունելով՝ Հոկայդո-սինկանսեն։
Հոկայդոյի նահանգն ունի 37 համալսարան (7 ազգային, 5 տեղական և 25 մասնավոր, Հոկայդոյի համալսարանը[10], Ասահիկավայի բժշկական համալսարանը և Սապորո համալսարանը ներառյալ), 34 քոլեջ և 5 տեխնոլոգիական քոլեջ (4 ազգային և 1 տեղական)։
1972 թվականի ձմեռային օլիմպիական խաղերն անցկացվեցին Սապորոյում։
Ֆուտբոլ՝ Կոնսադոլ Սապորո (Սապորո)
Բեյսբոլ՝ Հոկայդո Նիպոն Համ Ֆայթերս (Սապորո)
Հոկեյ՝ Նիփոն Փեյփ Քրենս (Կուշիրո), Օջի Իգլս (Տոմակոմաի)
Բասկետբոլ՝ Ռերա Կամույ Հոկայդո (Սապորո)
|
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հոկայդո (նահանգապետություն)» հոդվածին։ |
|