Հոկսեն Առաքելի Միրզոյան | |
---|---|
Ծնվել է | հունիսի 11, 1961 (63 տարեկան) |
Ծննդավայր | Անգեղակոթ, Հայկական ԽՍՀ |
Քաղաքացիություն | Հայաստան |
Ազգություն | Հայ |
Կրոն | Քրիստոնյա |
Մասնագիտություն | ծանրամարտիկ |
Աշխատանք | Ծանրամարտիկ |
Պարգևներ և մրցանակներ | «Հայրենիքին մատուցած |
Երեխաներ | Առաքել Միրզոյան |
Oksen Mirzoyan Վիքիպահեստում |
Հոկսեն Առաքելի Միրզոյան (հունիսի 11, 1961[1], Անգեղակոթ, Սիսիանի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), խորհրդային հայ ծանրամարտիկ, մարզիչ, Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի փոխնախագահ։
Ծնվել է Սիսիանի շրջանի Անգեղակոթ գյուղում։ 1965 թ. ընտանիքով տեղափոխվել է Էջմիածնի շրջանի Բաղրամյան գյուղ։ 1977 թ. սկսել է պարապել ծանրամարտ մարզիչ Աշոտ Վիլասյանի ղեկավարությամբ և 1978 թ. լրացրել է ԽՍՀՄ սպորտի վարպետի նորման։ 1981 թ. նա հաղթեց երիտասարդների աշխարհի առաջնությունում և հրավիրվեց ԽՍՀՄ հավաքական։
1982 թ. նա նվաճեց ԽՍՀՄ չեմպիոնի կոչումը։ Այդ հաջողությունը նա կրկնեց նաև 1983, 1988 և 1991 թվականներին։
1983 թ. նա հաղթեց մեծահասակների աշխարհի առաջնությունում՝ սահմանելով նոր համաշխարհային ռեկորդներ հրում վարժությունում և ընդհանուր հաշվարկում։
Համարվում էր 1984 թ. Լոս Անջելեսում կայանալիք օլիմպիական խաղերի ֆավորիտ, սակայն չկարողացավ մասնակցել խաղերին, քանի որ խորհրդային մարզիկները ԽՄԿԿ ԿԿ քաղբյուրոյի որոշմամբ բոյկոտեցին խաղերը։ Փոխարենը նրանք մասնակցեցին Բարեկամություն-84 միջազգային մրցաշարին, ուր Միրզոյանը երկու անգամ բարելավեց համաշխարհային ռեկորդը պոկում վարժությունում։
1988 թ. Սեուլում անցկացված օլիմպիական խաղերում երկրորդն էր, սակայն հաղթող ճանաչված բուլղարացի ծանրորդ Միտկո Գրաբլևը օգտագործել էր արգելված խթանիչներ, և ոսկե մեդալը փոխանցվեց Միրզոյանին։
1991 թ. նա ավարտեց իր ելույթները և անցավ մարզչական աշխատանքի։ 1998-2004 թթ. եղել Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ և ազգային հավաքականի գլխավոր մարզիչ։
2004 թ. ընտրվել և մինչ այժմ հանդիսանում է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի փոխնախագահ։ Երևանի ծանրամարտի մարզադպրոցի տնօրենն է։ Մարզում է իր որդուն՝ Առաքել Միրզոյանին և եղբորորդուն՝ Արայիկ Միրզոյանին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հոկսեն Միրզոյան» հոդվածին։ |
|