Հոկտեմբերյան մարտեր (1934)

Իսպանիայի քաղաքացիական գվարդիայի ուժերը դատապարտյալների հետ

1934-ի հեղափոխություն (իսպ.՝ Revolución de 1934), 1934 թվականին տեղի ունեցած հեղափոխական ելույթներ Իսպանիայի երկրորդ հանրապետությունում։ Առիթը պահպանողական ՍԷԴԱ (Անկախ աջերի իսպանական համադաշնություն) կազմակերպության երեք անդամների կառավարության մեջ մտցնելն էր (հոկտեմբերի 4-ին)։ Ի պատասխան, երկրում հայտարարվեց համընդհանուր քաղաքական գործադուլ, որն առանձին շրջաններում վերաճեց զինված ապստամբության։ Մարտերի գլխավոր կենտրոններ դարձան Մադրիդը, Կատալոնիան, Բիսկայան, Վալենսիան, Լեոնը, Աստուրիան։ Հոկտեմբերի 6-9-ին ելույթները ճնշվեցին Իսպանիայի բոլոր մարզերում, բացառությամբ Աստուրիայի, որտեղ, ի տարբերություն երկրի մյուս մարզերի, ստեղծվել էր միասնական ճակատ՝ կոմունիստների, սոցիալիստների, անարխիստների մասնակցությամբ, կազմակերպվել էին հեղափոխական կոմիտեներ տեղերում և նահանգային կոմիտե՝ ընդհանուր ղեկավարության համար, ու 20 000-անոց բանակ։

Ապստամբների դեմ հանվեցին օտարերկրյա լեգիոն և մարոկկոյական զորամասեր, ապստամբները պարտվեցին։

Պաշտոնական տվյալներով, հոկտեմբերյան մարտերի ժամանակ սպանվեց 1500–2000։ Հետագայում բռնաճնշումների ենթարկվեց մոտ 30 000 մարդ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 517