Գյուղ | ||
---|---|---|
Հողմիկ | ||
Երկիր | Հայաստան | |
Մարզ | Շիրակի | |
Համայնք | Շիրակի մարզ և Ամասիայի շրջան | |
Մակերես | 13.7 կմ² | |
ԲԾՄ | 1800 մ | |
Պաշտոնական լեզու | հայերեն | |
Բնակչություն | 526[1] մարդ (2012) | |
Ազգային կազմ | հայեր | |
Ժամային գոտի | UTC+4 | |
|
Հողմիկ (նախկին անվանումը՝ Իլլի Ղարաքիլիսա), գյուղ Հայաստանի Շիրակի մարզի Ամասիայի տարածաշրջանում, մարզկենտրոն Գյումրիից 10 կմ հյուսիս-արևմուտք, Հողմաջուր գետի ափին։ Հողմիկ է վերանվանվել 1978 թվականին[2]
Ըստ Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքների՝ Հողմիկի մշտական բնակչությունը կազմել է 490, առկա բնակչությունը՝ 406 մարդ[3]։ Բնակիչները 1831 թվականից մինչ օրս հայեր են[2][4]։
Հողմիկի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում՝ ստորև[5].
Տարի | 1831 | 1873 | 1897 | 1926 | 1939 | 1959 | 1970 | 1979 | 1989 | 2001 | 2011 |
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Բնակիչ | 175 | 630[4] | 762 | 462 | 736 | 324 | 417 | 425 | 379 | 509 | 490[3] |
Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ, հացահատիկի և կերային կուլտուրաների մշակությամբ։
Հողմիկում են գտնվում 1897 թ. Սբ. Աստվածածին և “Ավերքի Սուրբ” եկեղեցիները։ Գյուղից հարավ-արևմուտք գտնվում է մ.թ.ա. 1-ին հզմ. - մ.թ. 1 հզմ. “Խնիկ” դամբարանադաշտը։
|