Հոմլենդեր

Հոմլենդեր
Տեսակկոմիքսների կերպար, հեռուստատեսային կերպար և superhuman?
ՀեղինակGarth Ennis? և Darick Robertson?
Ներկայացված էThe Boys?, Տղաները (հեռուստասերիալ), The Boys Presents: Diabolical? և Gen V?
Սեռարական
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունառաջնորդ, mass murderer և սուպերհերոս
Դերը կատարել ենAntony Starr?

Հոմլենդեր (իսկական անունը՝ Ջոն Գիլման)[1][2], գեղարվեստական ​​կերպար և գլխավոր անտագոնիստներից մեկը «Տղաները» կոմիքսների շարքում և համանուն ֆիլմում, որը ստեղծել են Գարթ Էնիսը և Դարիկ Ռոբերտսոնը: Նրա ազնվական և ալտրուիստ հերոսի կերպարի տակ պատկերված է հոգեկան խանգարումով սադիստ նարցիս, որը «Յոթի»՝ կոռումպացված և հեդոնիստ սուպերհերոսների խմբի հզոր առաջնորդն է։ Հոմլենդերին ստեղծել է Vought-American-ն, և նա Բիլլի Բաթչերի գլխավոր թշնամին է:

Էրիկ Կրիպկեի կողմից նկարահանված Տղաները հեռուստասերիալում Հոմլենդերին մարմնավորել է Էնթոնի Սթարը: Հոմլենդերը Զինվոր Բոյի որդին է և Ռայանի հայրը, որը ծնվել է Բիլլի Բաթչերի կնոջը՝ Բեկային բռնաբարելու արդյունքում: Որպես Ամերիկայի կենդանի անձնավորում[3][4], կերպարն արժանացել է քննադատների բարձր գնահատանքին[5][6]։ Հոմլենդերը հաճախ համեմատվում է Սուպերմենի և Կապիտան Ամերիկայի հետ[7][8][9][10]:

Հոմլենդերը հայրենասեր սուպերհերոս է, որը գլխավորում է «Յոթ» անվանումով սուպերհերոսների թիմը: Vought-American ընկերությունը հորինել է առեղծված՝ իբր Հոմլենդերը այլմոլորակային է, որը մանուկ հասակում վայրէջք է կատարել Միացյալ Նահանգներում, ինչպես և Սուպերմենը: Իրականում, նրան և Յոթի սկզբնական անդամներին ստեղծել են գաղտնի լաբորատորիայում: Նրանք Ստորմֆրոնտից վերցված գենետիկական նյութի սերունդն են: Ստորմֆրոնտին ներարկվել է V միացություն, երբ նա դեռ Հիտլերյուգենդի անդամ էր: Հոմլենդերը իր երիտասարդության մեծ մասն անցկացրել է ջրածնային ռումբով շղթայված, որպեսզի չփորձի փախչել: Նրա մայրը մտավոր շեղումներ ունեցող կին էր, որը մահացել էր ծննդաբերելիս։

Մինչ իրադարձությունների սկիզբը, Բիլլի Բաթչերին ստիպում են մտածել, իբր Հոմլենդերը բռնաբարել է իր կնոջը՝ Բեքիին, որն այնուհետև մահացել է՝ ծննդաբերելով գերմարդկային երեխայի, որին հետո Բաթչերը սպանել է: Տղաները ստանում են մի շարք լուսանկարներ, որոնցում պատկերված կադրերում Հոմլենդերը մեղադրվում է մի շարք սարսափելի գործողությունների մեջ, այդ թվում՝ սպանության, մարդակերության և նեկրոֆիլիայի: Հոմլենդերը ցույց է տալիս հոգեկան խանգարման նշաններ՝ հայելու մեջ սեփական արտացոլանքի հետ խոսելիս և ունենում է հաճախակի սրտխառնոցի նոպաներ:

Հոմլենդերը որոշում է ազատել ինքն իրեն և սուպերհերոսների համայնքին Vought-American-ի վերահսկողությունից: Հազար տղամարդկանց սրերով, բլրի վրայով էպիզոդում նա՝ մյուս գերհերոսներին առաջնորդելով սկսում է պետական ​​հեղաշրջում Միացյալ Նահանգների կառավարության դեմ՝ հարձակվելով Սպիտակ տան վրա և սպանելով բոլորին, այդ թվում նաև նախագահին: Հոմլենդերի և Բաթչերի միջև հետագա մարտի ժամանակ դիմակավորված Սև Նուարը ժամանում է գրասենյակ և պարզաբանում, որ ինքը Հոմլենդերի կլոնն է, որը ստեղծվել է բացառապես Հոմլենդերին սպանելու համար, եթե նա երբևէ դավաճանի իր ստեղծողներին: Նուարը անկեղծանում է, որ հենց նա է կատարել է լուսանկարներում պատկերված վայրագությունները՝ ներառյալ Բաթչերի կնոջը բռնաբարությունը, որպեսզի ստեղծի բացասական Հոմլենդերի կերպար և վերջապես թույլտվություն ստանա վերացնել Հոմլենդերին: Վրդովված Հոմլենդերը հարձակվում է Նուարի վրա։ Նրանց մենամարտի արդյունքում Նուարը գլխատում է Հոմլենդերին և նրա մարմնի անգլուխ մնացորդներով հայտնվում Բիլլիի առաջ: Զայրացած Բաթչերը սպանում է Նուարին:

Կերպարի ստեղծում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կերպարը նախագծված էր որպես Սուպերմենի և Կապիտան Ամերիկայի չար տարբերակ՝ ուժերի և զգեստների առումով: Նրա թիկնոցը հիշեցնում է Կապիտան Մարվելի առաջին զգեստը[11]:

Գարթ Էնիսը Հոմլենդերին նկարագրում է որպես «գրեթե ամբողջությամբ բացասական կերպար: Նա կարող է ունենալ այն, ինչ ցանկանում է, քանի դեռ իր չափը չի անցել»: Նաև. «Նա ունի... ասենք... տասնչորս տարեկանի ինքնատիրապետում»[12]:

Տղաներ սերիալի պրոդյուսեր և շոու-վարող Էրիկ Կրիպկեն հայտարարել է, որ չնայած Հոմլենդերին «տեսականորեն» կարելի է սպանել, սյուժետային շրջադարձը, որը ներառում էր Բլեք Նուարի ձեռքերով Հոմլենդերի սպանությունը կոմիքսների տարբերակում, չի օգտագործվել հեռուստատեսային տարբերակում, որտեղ Սև Նուարը յպատկերված է որպես սևամորթ տղամարդ[13][14][15]:

Ուժեր և կարողություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Տղաները կոմիքսներում Հոմլենդերի ուժերը ներառում են հայացքով այրելու կարողություն, գերուժ, գերարագություն, թռիչք, ռեգեներացիա, սովորականից սուր լսողություն և ուժեղ ձայնալարեր: Նա նաև ավելի դանդաղ է ծերանում, քան սովորական մարդը: Հոմլենդերը նաև ունի ռենտգենային տեսողություն, ինչը նրան հնարավորություն է տալիս տեսնելու ամեն ինչ, բացառությամբ ցինկից պատրաստված կամ ցինկով պատված իրերի: V միացության շնորհիվ նա նաև կարող է վերակենդանանալ, սակայն սահմանափակ կարողություններով: Նա շատ ավելի ուժեղ է, քան իր թիմակիցները:

Հեռուստասերիալի առաջին սեզոնի եզրափակիչ սերիայում՝ «Դու գտար Ինձ», երբ Մադելին Սթիլվելին հարցնում են Հոմլենդերի թուլության մասին, վերջինս պնդում է, որ նա չունի որևէ թուլություն՝ ասելով. «Երկրի վրա զենք չկա, որ նրա դեմ չի օգտագործվել։ Դրանք բոլորն էլ անհաջող են գտնվել»[16]: Հոմլենդերի ուժերը և այն միտքը, որ ինքն ամենազոր է, բերեցին նրան, որ նա ծայրահեղ մեծամտացավ՝ կատարելով հանցագործություններ անմեղ մարդկանց նկատմամբ, ներառյալ բռնաբարություն և զանգվածային սպանություն[17]։

Մեդիայի այլ տեսակներում

[խմբագրել | խմբագրել կոդը]
Հոմլենդերը Mortal Kombat 1-ում
  • Հոմլենդերը հայտնվում է Call of Duty: Modern Warfare II-ում[18]:
  • Հոմլենդերը, ում հնչյունավորել է Ջեյք Գրինը[19][20], Էնթոնի Սթարի տեսքով, հայտնվում է Mortal Kombat 1-ում,[21] [22]: Իր արկադային ռեժիմի ավարտի ժամանակ Հոմլենդերը սկսում է կործանել Ամերիկան, երբ բացվում է Mortal Kombat տիեզերքի պորտալը, և այնտեղից դուրս է գալիս դևերի խումբ: Նրանց ոչնչացնելուց և հանրության բարեհաճությունը վերականգնելուց հետո նա ճանապարհորդում է պորտալով՝ մասնակցելու Mortal Kombat մրցաշարին[23]:

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Robertson, Darick; McKay, Adam (March 10, 2015) The Art of The Boys: The Complete Covers Dynamite Entertainment.
  2. Cragg, Nelson; Monahan Ellie (June 17, 2022) The Boys Season 3]]: "The Last Time to Look on This World of Lies" "Queen Maeve: John- Homelander: Don't you fucking John me."
  3. Smail, Gretchen (August 2, 2019). «THE BOYS' Homelander Represents the Worst of America». Nerdist. Արխիվացված օրիգինալից August 2, 2019-ին. Վերցված է August 2, 2019-ին.
  4. Coates, Lauren (October 26, 2020). «The Boys' Homelander represents how the world sees America». Polygon. Արխիվացված օրիգինալից July 9, 2022-ին. Վերցված է October 26, 2020-ին.
  5. Darwish, Meaghan (6 August 2019). «'The Boys': Why Homelander Is TV's Best New Villain». TV Insider. Արխիվացված օրիգինալից 7 August 2019-ին. Վերցված է 6 August 2019-ին.
  6. Pulliam-Moore, Charles (16 November 2020). «The Fascism Is the Point». io9. Արխիվացված օրիգինալից 16 April 2021-ին. Վերցված է 16 November 2020-ին.
  7. Rubin, Peter (July 26, 2019). «Amazon's 'The Boys' Tests the Limits of Superhero Fatigue». Wired.com. Արխիվացված օրիգինալից 2019-07-26-ին. Վերցված է July 26, 2019-ին.
  8. Hale, Mike (July 26, 2019). «Review: 'The Boys' Deconstructs the Superhero, With a Light Touch». The New York Times. Արխիվացված օրիգինալից 2019-11-26-ին. Վերցված է 2020-12-15-ին.
  9. Sarner, Lauren (July 20, 2019). «'The Boys' star Antony Starr dishes on edgy new superhero show». New York Post. Արխիվացված օրիգինալից July 20, 2019-ին. Վերցված է July 20, 2019-ին.
  10. Gass, Zach (12 June 2021). «Omniman (& 9 Other Best Known Alternative Versions Of Superman)». Screen Rant. Արխիվացված օրիգինալից 9 July 2021-ին. Վերցված է 3 July 2021-ին.
  11. Berlatsky, Noah (September 4, 2020). «The Triumph of Evil Supermen». The New York Observer. Արխիվացված օրիգինալից September 25, 2020-ին. Վերցված է September 4, 2020-ին.
  12. Rybandt, Joe (September 9, 2008). «The Writer and his Editor: Ennis & Rybandt». Newsarama. Արխիվացված է օրիգինալից June 3, 2016-ին. Վերցված է September 9, 2008-ին.
  13. Venable, Nick (October 11, 2020). «Does The Boys' Black Noir Reveal Mean That Big Homelander Comic Twist Isn't Happening?». CinemaBlend. Արխիվացված օրիգինալից July 7, 2022-ին. Վերցված է October 11, 2020-ին.
  14. Reimann, Tom (September 4, 2020). «Can Homelander Be Killed? The Boys' Eric Kripke Weighs In». Collider. Արխիվացված օրիգինալից September 6, 2020-ին. Վերցված է September 4, 2020-ին.
  15. Griffeth, Trey (September 4, 2020). «'The Boys' Showrunner On If Homelander Can Be Killed». Heroic Hollywood. Արխիվացված օրիգինալից November 24, 2020-ին. Վերցված է September 4, 2020-ին.
  16. "You Found Me" The Boys Season 1×1 (July 26, 2019) Kripke, Eric; Saunders, Anne Cofell; Sonnenshine, Rebecca.
  17. Ennis, Garth; McCrea, John; Keith Burns. Herogasm #1–2 (May–June 2009) Dynamite Entertainment.
  18. Tassi, Paul. «This Is What Homelander, Starlight And Black Noir Bundles Look Like In 'Call Of Duty,' Plus Release Dates». Forbes (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2023-07-14-ին. Վերցված է 2023-07-15-ին.
  19. Reeves, Brianna (June 11, 2024). «Mortal Kombat 1's Homelander voice actor isn't who fans expected». Dextero. Վերցված է June 11, 2024-ին.
  20. «Antony Starr confirms he's not voicing Homelander in Mortal Kombat 1». Dexerto (անգլերեն). 2023-11-12. Արխիվացված օրիգինալից 2023-11-13-ին. Վերցված է 2023-11-14-ին.
  21. Onder, Cade (21 July 2023). «Mortal Kombat 1 Reveals Homelander, Peacemaker, and Omni-Man as DLC». Արխիվացված օրիգինալից 1 August 2023-ին. Վերցված է 21 July 2023-ին.
  22. «Mortal Kombat 1 adds Omni-Man, Peacemaker, and Homelander to roster». 24 July 2023. Արխիվացված օրիգինալից 10 August 2023-ին. Վերցված է 8 August 2023-ին.
  23. Mortal Kombat 1 – Homelander Story Ending Cutscene. Mortal Kombat 1. June 5, 2024. Վերցված է June 5, 2024-ին – via YouTube.{{cite AV media}}: CS1 սպաս․ url-status (link)