Գյուղ | ||
---|---|---|
Հոռոփուլ | ||
Վարչական տարածք | Արևմտյան Հայաստան | |
Վիլայեթ | Էրզրումի վիլայեթ | |
Գավառակ | Կամախի գավառակ | |
Այլ անվանումներ | Հոռոփիլ, Հոռոփյուլ | |
Պաշտոնական լեզու | Հայերեն | |
Ազգային կազմ | Հայեր (մինչև Մեծ եղեռնը) | |
Կրոնական կազմ | Քրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը) | |
Ժամային գոտի | UTC+3 | |
|
Հոռոփուլ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Էրզրումի վիլայեթի Կամախի գավառակում։ Գտնվում էր Կամախ քաղաքից 30 կմ հեռու։ Մտնում էր Կերճանիսի շրջանի մեջ։
Գյուղը թուրքերի կողմից ավերվել է 1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ։ Բնակչության մի մասը զոհվել է, իսկ մյուսը ցրվել տարբեր երկրներ։
Եղել է զուտ հայաբնակ գյուղ։ 1909 թվականին ուներ 775 բնակիչ։
Բնակչության հիմնական զբաղմունքը անասնապահություն, երկրագործություն և արհեստներն էր։
Հոռոփուլն ուներ Ս. Աստվածածին անունով եկեղեցի։
Գյուղն ունեցել է դպրոց, որը գործել է 1860-ական թվականներին։ 1872-1873 թվականներին այն ուներ 50 աշակերտ[1]։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 548)։ |
|