Քաղաքացիությունը | Շվեդիա | ||
---|---|---|---|
Ծննդյան ամսաթիվ | ապրիլի 14, 1995[1] (29 տարեկան) | ||
Ծննդավայր | Գյոթեբորգ | ||
Հասակ | 180 սանտիմետր | ||
Քաշ | 72 կիլոգրամ | ||
Դիրք | հարձակվող | ||
| |||
| |||
| |||
| |||
|
Հոսամ Այեշ (շվեդ.՝ Hosam Aiesh, ապրիլի 14, 1995[1], Գյոթեբորգ), պաղեստինյան ծագմամբ շվեդ և սիրիացի ֆուտբոլիստ, «Գյոթեբորգ» ակումբի և Սիրիայի հավաքականի վինգեր:
Այեշը «Հեքթոն» ակումբի սան է։ 2013 թվականի մարտի 9-ին Շվեդիայի գավաթի խաղարկությունում «Վառնամոյի» դեմ խաղում նորամուտն է նշել հիմնական կազմում[2]: 2014 թվականի մայիսի 24-ին «Ֆալկենբերգի» դեմ խաղում նորամուտն է նշել Շվեդիայի ֆուտբոլի առաջնությունում[3]:
2014 թվականի ամռանը խաղային պրակտիկա ստանալու համար վարձավճարով տեղափոխվել է «Վարբերգ»: Օգոստոսի 9-ին «Լանդսկրունայի» դեմ խաղում նորամուտն է նշել Սուպերէթանում[4]: Հոկտեմբերի 26-ին «Վառնամոյի» դեմ խաղում առաջին գոլն է խփել «Վարբերգի» կազմում[5]:
2015 թվականի սկզբին տեղափոխվել է «Էստերսունդ»։ Ապրիլի 20-ին ԳԱԻՍ-ի դեմ խաղում նորամուտն է նշել նոր թիմում[6]: Հունիսի 3-ին «Դեգերֆորսի» դեմ խաղում առաջին գոլն է խփել «Էստերսունդի» կազմում[7]: 2016 թվականի սկզբին վարձավճարով հանդես է եկել «Վարբերգում»։ Վարձակալության ավարտից հետո վերադարձել է «Էստերսունդ», որն այդ ժամանակ արդեն դուրս էր եկել էլիտա։ 2017 թվականին օգնել է ակումբին նվաճել ազգային գավաթը: 2018 թվականի փետրվարի 22-ին Լոնդոնի «Արսենալի» դեմ ՈՒԵՖԱ Եվրոպայի Լիգա 2017-2018 խաղում աչքի է ընկել խփած գնդակով[8]:
2019 թվականի օգոստոսին հեռացել է ֆինանսական լուրջ դժվարություններ ունեցող «Էստերսունդից» և մեկնել «Գյոտեբորգ»։
2019 թվականի հունվարի 8-ին Ֆինլանդիայի ֆուտբոլի ազգային հավաքականի դեմ ընկերական խաղում նորամուտն է նշել Շվեդիայի հավաքականում[9]:
Թիմային
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հոսամ Այեշ» հոդվածին։ |
|