Գյուղ | ||
---|---|---|
Հոսե | ||
Վարչական տարածք | Արևմտյան Հայաստան | |
Վիլայեթ | Խարբերդի վիլայեթ | |
Գավառակ | Չարսանջակի գավառակ | |
Այլ անվանումներ | Հոշե, Օշե, Օշի | |
Պաշտոնական լեզու | Հայերեն | |
Ազգային կազմ | Հայեր (մինչև Մեծ եղեռնը) | |
Կրոնական կազմ | Քրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը) | |
Ժամային գոտի | UTC+3 | |
|
Հոսե, գյուղ Արևմտյան Հայաստանում, Խարբերդի վիլայեթի Չարսանջակի գավառակում[1]։ Գտնվում էր Բերրի գյուղաքաղաքից 4-5 կմ արևելք, հարթավայրում։
Գյուղի անվանումը առաջացել է «Հոս չէ, հոս չէ» բառերի աղավաղումից։
Գյուղը կառուցված էր Փերի գետի երկու ափերին՝ ընդարձակ հովտում։ Այն ուներ արգավանդ հողեր և գեղեցիկ տեսարան։
Գյուղից հյուսիս-արևելք կար 2 մ բարձրության հասնող պարսպապատ տարածություն, որն կիստ թողնված շինության տպավորությունն էր ստեղծում։ Ըստ ավանդության մի ժամանակ Տիգրան Բ-ի Տիգրանակերտ մայրաքաղաքը պետք է այստեղ ստեղծվեր, իսկ այդ պարիսպը եղել է մայրաքաղաքի հիմքը։ Սակայն մի օր այն կառուցող վարպետը կորցնում է գործիքները և դրանք փնտրելուց սկսում է ասել. «Հոս չէ, հոս չէ»։ Վարպետը գործիքները փնտրելով հասնում է Տիգրանակերտ մայրաքաղաքի տեղարդավայրը և այնտեղ է կառուցում նախատեսած քաղաքը։
1915 թվականի Մեծ եղեռնին զոհ է գնացել 150 բնակիչ, իսկ մնացածն արտագաղթել են։ Ներկա պահին շուրջ 130 հոսեցիներ ցրված են 4 տարբեր երկրներում՝ Հայաստանում, Մեքսիկայում, Լիբանանում և ԱՄՆ-ում։
1915 թվականի նախօրեին գյուղն ուներ 219 հայ բնակիչ։
Հոսեն ուներ Ս. Աստվածածին անունով եկեղեցի[2]։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 545)։ |
|