Հովարդ էլիս անգլ.՝ Howard Sylvester Ellis | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 2, 1898[1] Դենվեր, ԱՄՆ |
Մահացել է | ապրիլի 15, 1992 (93 տարեկան) Capitola, Սանտա Կրուս շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Մասնագիտություն | տնտեսագետ |
Հաստատություն(ներ) | Կալիֆոռնիայի համալսարան, Բերքլի |
Պաշտոն(ներ) | նախագահ |
Ալմա մատեր | Այովա նահանգի համալսարան, Միչիգանի համալսարան, Այովայի համալսարան և Հարվարդի համալսարան |
Տիրապետում է լեզուներին | անգլերեն[2] |
Գիտական ղեկավար | Ֆրենկ Թաուսիգ[3] |
Եղել է գիտական ղեկավար | Alvin Marty?, Roger Frederick Miller?[3], Markos Mamalakis?[3], Erskine Williams McKinley?[3] և Richard E. Towey?[3] |
Հովարդ Սիլվեստր Էլիս (անգլ.՝ Howard Sylvester Ellis, հուլիսի 2, 1898[1], Դենվեր, ԱՄՆ - ապրիլի 15, 1992, Capitola, Սանտա Կրուս շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկացի տնտեսագետ, Կալիֆոռնիայի համալսարանի տնտեսագիտության վաստակավոր պրոֆեսոր, 1949 թվականին Ամերիկյան տնտեսական ասոցիացիայի նախագահ, 1953-1955 թվականներին Միջազգային տնտեսական ասոցիացիայի նախագահ։
Հովարդը ծնվել է 1898 թվականի հուլիսի 2-ին Կոլորադո նահանգի Դենվեր քաղաքում, Սիլվեստր Էլդոնի և Նելլի Բլանշ (Յանգ) Էլիսի ընտանիքում[4]։
1920 թվականին Էլիսը բակալավրի աստիճան է ստացել Այովա նահանգի համալսարանում, 1922 թվականին՝ Միչիգանի համալսարանում, 1924 թվականին՝ մագիստրոսի աստիճան և 1929 թվականին՝ դոկտորի աստիճան Հարվարդի համալսարանում[5]։ 1924-1925 թվականներին սովորել է Հայդելբերգի համալսարանում, իսկ 1925-1927 թվականներին սովորել է Վիեննայի համալսարանում։
Դասախոսական գործունեությունը սկսել է 1920-1922 թվականներին Անն Արբորի Միչիգանի համալսարանում որպես տնտեսագիտության դասախոս։ 1925-1929 թվականներին դասավանդել է որպես պրոֆեսորի ասիստենտ, 1935-1937 թվականներին՝ ասոցացված պրոֆեսոր, իսկ 1935-1938 թվականներին՝ լրիվ պրոֆեսոր։ 1938-1992 թվականներին Կալիֆոռնիայի համալսարանում եղել է տնտեսագիտության պրոֆեսոր։ 1965 թվականին հրաժարական է տվել՝ դառնալով Կալիֆորնիայի համալսարանի տնտեսագիտության վաստակավոր պրոֆեսոր[5]։
1943-1946 թվականներին եղել է Դաշնային պահուստային համակարգի կառավարիչների խորհրդի հետազոտությունների և վիճակագրության տնօրենի տեղակալ։ 1944-1945 թվականներին և 1949 թվականին Կոլումբիայի համալսարանում տնտեսագիտության պրոֆեսոր էր, իսկ 1951 թվականին՝ Տոկիոյի համալսարանում, 1958-1959 թվականներին՝ Մումբայի համալսարանում։ 1949-1950 թվականներին եղել է Մարշալի պլանի ուսումնասիրման միջազգային հարաբերությունների խորհրդի նախագծի տնօրեն, 1952-1953 թվականներին՝ ԱՄՆ-ի Պետական դեպարտամենտի տնտեսական խորհրդատու։ 1960 թվականին՝ ՄԱԿ-ի Լատինական Ամերիկայի կրթության հարցերով մասնագետ։ 1963 թվականին՝ Աթենքի տնտեսական հետազոտությունների կենտրոնի պրոֆեսոր[5]։
1951 թվականին Միչիգանի համալսարանը և Բերքլիի Կալիֆորնիայի համալսարանը Հովարդ Էլիսին շնորհել են իրավունքի դոկտորի պատվավոր կոչում[6]։ 1949 թվականին եղել է Ամերիկյան տնտեսական ասոցիացիայի անդամ և նախագահ, 1953-1956 թվականներին՝ նախագահ և 1956-1962 թվականներին՝ գործադիր կոմիտեի անդամ, Միջազգային տնտեսական ասոցիացիայի պատվավոր նախագահ, Թագավորական տնտեսական ընկերության անդամ, Պֆի Բետա Կապա ընկերության անդամ[4]։
Հովարդ Էլիսն ամուսնացել է 1935 թվականի հուլիսին Հերմինա Ջոան Հոերլեսբերգերի հետ, ունեցել են երկու դուստ՝ Դորոտի Մարգարեթը և Մարթա Ժոզեֆինան[4]։
Էլլիսն իր նվաճումների համար պարգևատրվել է[5]՝
|