Հովհաննես Ավոյան | |
---|---|
Ծնվել է | մարտի 23, 1965[1] (59 տարեկան) |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Կրթություն | ՀԱՊՀ[1], ՀԱՀ և Հարվարդի բիզնես դպրոց |
Մասնագիտություն | ծրագրավորող, գործարար և գյուտարար |
Հովհաննես Ավոյան (մարտի 23, 1965[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), ամերիկահայ սերիալային ձեռնարկատեր, ներդրող և ակադեմիկոս։ Նա Picsart ընկերության համասեփականատերը և գլխավոր գործադիր տնօրենն է[2]։ Ավոյանը 2000-2015 թվականներին Հայաստանի Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների միության նախագահն է եղել։ Ներկայումս նա Հայաստանի Ամերիկյան համալսարանի Հոգաբարձուների խորհրդի նախագահն է[3]։
Հովհաննես Ավոյանը ծնվել է 1965 թվականին Երևանում։ 1987 թվականին ավարտել է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Ինֆորմատիկայի բակալավրը։ 1995 թվականին Հայաստանի Ամերիկյան համալսարանից ստացել է Քաղաքագիտության և միջազգային հարաբերությունների մագիստրոսի կոչում[4][5]։ 2005 թվականին ավարտել է Հարվարդի բիզնես դպրոցի Bertelsmann միջազգային մեդիա կոնցերնի «Ավագ գործադիր տնօրեն» ծրագիրը[4]։
1996 թվականին Ավոյանը հիմնել է CEDIT ընկերությունը, որը 2000 թվականին ձեռք է բերել Brience բջջային կապի ծրագրեր մշակող ընկերության կողմից։
2005 թվականին Ավոյանը հիմնել և տնօրինել է Sourcio ծրագրային ապահովման և համակարգի ինտեգրման ծառայություններ մատուցող ընկերությունում, որը նա ձեռք է բերել 2016 թվակնաին՝ HelpSystems ծրագրային ապահովման ընկերության կողմից[6][7]։
2007 թվականին հիմնել և աշխատել է General Manager of Monitis նորաստեղծ ընկերությունում, որը ձեռք է բերել ԹիմՎյուերի կողմից՝ 2011 թվականին[8][9]։
2011 թվականին Ավոյանը և Արտավազդ Մեհրաբյանը հիմնել են հայտնի Picsart տեխնոլոգիական ընկերությունը և դարձել է նրա գլխավոր գործադիր տնօրենը[2]։ Ընկերության ծրագրային ապահովումը ունի ամսական ավելի քան 150 միլիոն ակտիվ օգտատեր և 2020 թվականի սեպտեմբերի դրությամբ ներբեռնվել է 1 միլիարդ անգամ[10]։
2016 թվականին Ավոյանը ՀԱՀ-ի կողմից ստացել է «Վաստակավոր շրջանավարտներ» մրցանակը[11]։
2019 թվականին Հայկական առևտրային ցանցը Ավոյանին հռչակել է «Գլոբալ նվաճումների» մրցանակաբաշխության մրցանակակիր[12]։
Ավոյանը աջակցում է Հայաստանում արհեստական բանականության զարգացմանը և դրա համար ստեղծում է դպրոցներ և լավագույն պարկտիկաներ, որ օգնում է տեղի մասնագետներին մտնել համաշխարհային մրցակցության մեջ[13]։
Հովհաննեսը Հայաստանում արհեստական բանականության հիմադիրն է և աջակցում և ստեղծում է Հայաստանում մեքենայական ուսուցման և տվյալների գիտության դպրոցներ[14][15]։