Հովհաննես Դավթյան (ձյուդոիստ)

Վիքիպեդիայում կան հոդվածներ Դավթյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Հովհաննես Դավթյան
Անձնական տեղեկություն
Սեռ՝արական
Մասնագիտացում՝ձյուդոիստ
Երկիր՝ Հայաստան
Ծննդյան ամսաթիվ՝նոյեմբերի 25, 1983(1983-11-25) (41 տարեկան)
Ծննդավայր՝Լենինական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաշ՝60 կիլոգրամ

Հովհաննես Ժորայի Դավթյան (նոյեմբերի 25, 1983(1983-11-25), Լենինական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ ձյուդոիստ, Հայաստանի չեմպիոն և գավաթակիր, աշխարհի գավաթի քառակի արծաթե և կրկնակի բրոնզե մրցանակակիր, աշխարհի սուպերգավաթի կրկնակի չեմպիոն և բրոնզե մեդալակիր։ «Մեծ սաղավարտի» չեմպիոն և արծաթե մրցանակակիր, Եվրոպայի առաջնության կրկնակի արծաթե մրցանակակիր, Եվրոպայի գավաթի արծաթե մրցանակակիր, մի քանի միջազգային մրցույթների հաղթող և մրցանակակիր, 2008, 2012 և 2016 թվականների Օլիմպիական խաղերի մասնակից։ Դասվել է 21-րդ դարի Հայաստանի լավագույն ձյուդոիստների շարքին։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հովհաննես Դավթյանը ծնվել է 1983 թվականի։ 12 տարեկանից զբաղվել է ձյուդոյով։ Նրա մարզիչը եղել է Կարեն Սիմոնյանը։ Ամուսնացած է, ունի մեկ որդի[1]։

Մարզական կարիերա

[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին միջազգային արենայում կայացած մրցաշարը 2005 թվականին էր՝ Թբիլիսիում տեղի ունեցած աշխարհի գավաթի ժամանակ, որտեղ Հովհաննեսը գրավեց 5-րդ տեղը։ Նույն թվականի մարտին Տալլինում տեղի ունեցած մրցաշարում նա արծաթե մեդալ նվաճեց։ 2005 թվականի հոկտեմբեր և նոյեմբեր ամիսներին Եվրոպայի առաջնությանը նախապատրաստվելու ժամանակ Դավթյանը երկրորդ տեղն է զբաղեցրել Շվեդիայում անցկացված միջազգային մրցաշարում։ Կիևում կայացած Եվրոպայի պատանեկան առաջնությունում Դավթյանը 5-րդ տեղն է զբաղեցրել։

2006 թվականը Հովհաննես Դավթյանի համար մարզական առումով անհաջող տարի էր։ Մարտ ամսին Պրահայում տեղի ունեցած աշխարհի գավաթի մրցաշարում նա կորցրել է վճռական մարտում հաղթանակը։ Հետագայում հնարավորություն է ունեցել պայքարը շարունակել բրոնզի համար, սակայն նրան միայն հաջողվել է գրավել 5-րդ տեղը[2]։

2007 թվականը Հովհաննես Դավթյանի համար հաջողությամբ է սկսել։ Հունվարին Թբիլիսիում կայացած աշխարհի գավաթի մրցաշարի ժամանակ Հովհաննեսը գրավել է 3-րդ տեղը։ Փետրվարի սկզբին Փարիզում կայացած աշխարհի սուպեր գավաթի մրցաշարում նա գրավել է 5-րդ տեղը։ Մի քանի ամիս անց, փետրվարի վերջին Փարիզում կայացած աշխարհի սուպեր գավաթի մեկ այլ մրցաշարում Հովհաննես Դավթյանը միջազգային մրցաբեմում նվաճեց իր առաջին ոսկե մեդալը։ Ապրիլին Բելգրադում կայացած Եվրոպայի առաջնության ժամանակ Դավթյանը գրավել է երկրորդ տեղը։ Մեկ ամիս անց Մոսկվայում կայացած աշխարհի սուպեր գավաթի մեկ այլ մրցաշարում Հովհաննես Դավթյանը նվաճել է ոսկե մեդալ և զբաղեցրել առաջին տեղը։ Տարեվերջին Երևանում և Թեհրանում կայացած միջազգային մրցաշարերում նա գրավել է երկրորդ տեղը։

Տարեսկզբին Թբիլիսիում կայացած աշխարհի գավաթի մրցաշարում Հովհաննեսը գրավել է 5-րդ տեղը։ Փետրվարի սկզբին Փարիզում կայացած աշխարհի սուպեր գավաթի մրցաշարում եղել է 7-րդը։ Փետրվարի վերջին Համբուրգում տեղի ունեցած աշխարհի սուպեր գավաթի մեկ այլ մրցաշարում գրավել է երրորդ տեղը։ Լիսաբենում կայացած Եվրոպայի առաջնության ժամանակ գրավել է 7-րդ տեղը։ Նույն թվականին ընդգրկվել է Հայաստանի հավաքականի կազմում և մասնակցել Պեկինի Օլիմպիական խաղերին։ Օլիմպիական խաղերի ժամանակ առաջին մրցափուլում հաղթել է կուբացի Իյոսմանին Պիկերային, սակայն երկրորդ մրցափուլում պարտվել է հարավկորեացի Կիմ Կյոն Չինին։

Փետրվարի 28-ին Վարշավայում տեղի ունեցած աշխարհի գավաթի մրցաշարում Հովհաննեսը գրավել է երկրորդ տեղը։ Մայիսին եղել է Մոսկվայում կայացած «Մեծ սաղավարտ» մրցաշարի հաղթող։ Օգոստոսին Ռոտերդամ աշխարհի առաջնությունում եղել է 3-րդը։ Դրանից հետո հաղթող է ճանաչվել Հայաստանի առաջնությունում։ Տարեվերջին մասնակցել է Տոկիոյում կայացած «Մեծ սաղավարտ» մրցաշարին և գրավել 5-րդ տեղը։

2010 թվականի մարտին Հովհաննես Դավթյանը նվաճում է Հայաստանի գավաթը։ Այնուհետև Վիեննայում կայացած Եվրոպայի առաջնությունում գրավում է 5-րդ տեղը։ Նոյեմբերին Աբու-Դաբիիում կայացած Գրան-Պրի մրցաշարում զբաղեցնում է 3-րդ տեղը։

Հունվարի վերջին Թբիլիսիում կայացած աշխարհի գավաթի մրցաշարում Հովհաննեսը գրավում է 3-րդ տեղը։ Փետրվարի սկզբին Փարիզում տեղի ունեցած «Մեծ սաղավարտ» մրցաշարում նա գրավում է երկրորդ տեղը։ Մեկ շաբաթ անց Բուդապեշտում տեղի ունեցած աշխարհի գավաթի մրցաշարում նա գրավում է երկրորդ տողը։ Փետրվարի 19-ին Դյուսելդորֆում կայաացած Գրան-Պրի մրցաշարում Հովհաննես Դավթյանը գրավում է 5-րդ տեղը։ Փետրվարի վերջին Վարշավայի աշխարհի գավաթի մրցաշարի ժամանակ հայազգի մարզիկը գրավում է երկրորդ տեղը։ Մայիսին՝ Մոսկվայի Գրան-Պրի մրցաշարում նա նորից զբաղեցնում է 5-րդ հորիզոնականը, իսկ օգոստոսին Փարիզի աշխարհի առաջնության ժամանակ 7-րդն է լինում։ Հենաց այդ տարին համապատասխան գործակցային միավորներ է հավաքում և իրավունք ստանում մասնակցելու 2012 թվականի Լոնդոնի Օլիմպիական խաղերին[3]։

2012 թվականի փետրվարի 4-ին Փարիզի «Մեծ սաղավարտի» ժամանակ Հովհաննես Դավթյանը գրավել է 7-րդ տեղը։ Դրանից հետո Չելյաբինսկի Եվրոպայի առաջնությan ժամանակ Դավթյանը մարտը տանուլ է տալիս ռուս ըմբշամարտիկ Բեսլան Մուդրանովին (մարզիչ՝ Ռուդոլֆ Բաբայան)[4] և գրավում երկրորդ տեղը[5]։ Հունիսին Պրահայում աշխարհի գավաթի մրցաշարի ժամանակ Հովհաննեսը նորից զբաղեցնում է երկրորդ հորիզոնականը, իսկ Լոնդինի Օլիմպիական խաղերի ժամանակ 5-րդ։

Մայիսի 2-ին Զագրեբում կայացած Գրան-Պրի մրցաշարում Հովհաննես Դավթյանը նվախում է ոսկե մեդալ[6][7] և իրավունք է ստանում մասնակցելու 2016 թվականի Ռիո դե Ժանեյրոյի Օլիմպիական խաղերին։ Ռիո դե Ժանեյրոյում հայազգի մարզիկը 1/8 եզրափակչում պարտվում է Բեսլան Մուդրանովին և դուրս մնում հետագա պայքարից[8]։

Հիմնական մրցաշարերը և զբաղեցրած տեղերը

[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարեթիվ Մրցաշար Անցկացման վայրը Զբաղեցրած տեղը
2005 Աշխարհի գավաթ Թբիլիսի 5
2005 Աշխարհի գավաթ Տալլին 2
2005 Շվեդիայի բաց առաջնություն Բուրոս 2
2005 Ֆինլանդիայի բաց առաջնություն Վանտաա 1
2005 Եվրոպայի առաջնություն (մինչև 23 տարեկան) Կիև 5
2006 Աշխարհի գավաթ Պրահա 5
2007 Աշխարհի գավաթ Թբիլիսի 3
2007 Աշխարհի սուպեր գավաթ Փարիզ 5
2007 Աշխարհի սուպեր գավաթ Համբուրգ 1
2007 Եվրոպայի առաջնություն Բելգրադ 2
2007 Աշխարհի սուպեր գավաթ Մոսկվա 1
2007 Միջազգային գավաթ Թեհրան 2
2007 Միջազգային մրցաշար Երևան 2
2008 Աշխարհի գավաթ Թբիլիսիի Թբիլիսի 5
2008 Աշխարհի սուպեր գավաթ Փարիզ 7
2008 Աշխարհի սուպեր գավաթ Համբուրգ 3
2008 Օլիմպիական խաղեր Պեկին դուրս է մնացել երկրորդ մրցաշարից հետո
2008 Եվրոպայի առաջնություն Լիսսաբոն 7
2009 Աշխարհի գավաթ Վարշավա 2
2009 Մեծ սաղավարտ Մոսկվա 1
2009 Աշխարհի առաջնություն Ռոտերդամ 3
2009 Հայաստանի առաջնություն Երևան 1
2009 Մեծ սաղավարտ Տոկիո 5
2010 Հայաստանի գավաթ Երևան 1
2010 Եվրոպայի առաջնություն Վիեննա 5
2010 Գրան-Պրի Աբու-Դաբի 3
2011 Աշխարհի գավաթ Թբիլիսի 3
2011 Մեծ սաղավարտ Փարիզ 2
2011 Աշխարհի գավաթ Բուդապեշտ 2
2011 Գրան-Պրի Դյուսելդորֆ 5
2011 Աշխարհի գավաթ Վարշավա 2
2011 Մեծ սաղավարտ Մոսկվա 5
2011 Աշխարհի առաջնություն Փարիզ 7
2012 Մեծ սաղավարտ Փարիզ 5
2012 Եվրոպայի առաջնություն Չելյաբինսկ 2
2012 Եվրոպայի գավաթ Պրահա 2
2012 Օլիմպիական խաղեր Լոնդոն 5
2015 Գրան-Պրի Զագրեբ 1

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Լոնդոն-2012. Հայ օլիմպիականները. Հովհաննես Դավթյան
  2. Hovhannes Davtyan
  3. «Լոնդոն 2012». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հուլիսի 13-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 9-ին.
  4. РУДОЛЬФ БАБОЯН: "ЧЕМ ТЯЖЕЛЕЕ ЖЕРЕБЬЕВКА, ТЕМ ЛУЧШЕ БЕСЛАН МУДРАНОВ СРАЖАЕТСЯ"
  5. Чемпионат Европы. Мудранов и Гаданов выиграли «золото» и другие результаты
  6. Բաքու մեկնելուց առաջ Հովհաննես Դավթյանը հաղթեց «Գրան Պրիում»
  7. Judo Grand Prix Zagreb 2015 Final -60kg DAVTYAN Hovhannes (ARM) vs. ENGLMAIER Tobias (GER)
  8. Ռիո-2016. Հովհաննես Դավթյանը պարտություն կրեց