|
Հովնաթան(եբրայերեն` יְהוֹנָתָן/יוֹנָתָן Յոնաթան, Յեհոնաթան) արական անուն է, եբրայերենից թարգմանաբար նշանակում է "Եհովայի տված"։ Առաջին հայտնի Հովնաթանը եղել է Սավուղ թագավորի որդին, Դավթի մոտ ընկերը։
Անունով է կազմված Հովնաթանյան ազգանունը։
«Աստծո տված» իմաստն ունեցող անուններ են նաև Աստվածատուր անունը և նրա տարբերակները, հունական ծագումով Թեոդորոս, սլավոնական Բոգդան/Բոժիդար անունները, ինչպես նաև մուսուլմանական ծագումով Ալլահվերդի/Ալավերդի անունը։