Հովսեփ և Զուլեյխա (Յուսուֆ և Զուլեյխա, Յուսուֆ և Զելիխա), քոչվոր սյուժե, Արևելքի ժողովուրդների բազմաթիվ գրական հուշարձանների գրական-բանահյուսական մոտիվներով։
Առասպելի հիմքում բիբլիական-ղուրանական լեգենդն է Հովսեփ Հրաշալիի (Ղուրանում հայտնի որպես Յուսուֆ) և Պոտիֆարի կնոջ մասին։ Արաբական լեգենդներում այս կինը ձեռք է բերում Զուլեյխա անունը («գայթակղիչ կին»), նույն անունով, ինչպես նաև որպես Զեֆիրա, նա հայտնվում է Իսլամական պոեզիայում։ Ունի բազմաթիվ բանաստեղծական ադապտացիաներ՝ IX—XV դդ. պոեմ, այդ թվում առաջին շարքի ստեղծագործություններ, որոնք դուրս են եկել Ֆիրդուսի և Ջամիի գրչից։
Սյուժեի առաջին մասը հիմնված է աստվածաշնչյան պատմվածքի վրա (որը կրկնվում է Ղուրանի սուրայում)։ Պոտիֆարի կինը սիրահարվում է Հովսեփին, փորձում է հրապուրել, նա մերժում է, և Պոտիֆարի կինը զրպարտում է նրան, որից հետո Հովսեփը բանտարկվում է։ Աստվածաշնչում այս կինը հետագայում չի հիշատակվում, եթե չհաշվենք, որ Փարավոնը տալիս է Հովսեփին՝ ով հաջող կարիերա էր արել, ինչ-որ ազնվականի՝ քուրմ Պոտիֆարի դստերը, ում անունը Ասենեֆ է։ Աստվածաշնչի և ապոկրիֆային հրեական հեքիաթների ու առասպելների մեկնաբանողները վիճում են, թե արդյոք դա իր նախկին տիրոջ և այն կնոջ աղջիկն է, կամ նրա անվանակցի աղջիկը։ Իսկ Իսլամական բանահյուսության մեջ Զուլեյխան չի անհետանում, այլ ընդհակառակը, ի վերջո, գրավում է Հովսեփի սիրտը․ «Զուլեյխան մինչև իր կյանքի վերջը հավատարիմ է մնում այն տղամարդուն, ում տեսել էր երազում։ Նա պայքարում է իր սիրո համար։ Զուլեյխան իր նպատակին հասնում է քառասուն տարի անց, երբ Հովսեփի հոգում բացվում է սիրո վարդը»[1]։
Զուլեյխայի սերը ներկայացվում է շատ ավելի վսեմ, քան Աստվածաշնչում, դա մաքուր, բարձր և հավերժական զգացում է՝ ճշմարիտ անձնուրաց սեր[2]։ Շնորհիվ այս սյուժեի ստացել է նման տարածումը պոեզիայի մեջ։
Բացի Աստվածաշնչից, հրեական լեգենդներից և Ղուրանից, սյուժեի զարգացման հիմքում ընկած են սեմիտական ժողովուրդների բանավոր ժողովրդական լեգենդները։ Նաև ասվում է, որ Հովսեփի պատմությունն էլ Աստվածաշնչի մեջ մտավ որպես ասորաբաբելոնյան լեգենդների Ժառանգություն։
Ղուրանում Հովսեփի պատմությունը կազմում է առանձին Սուրա («Յուսուֆ»)։ Սյուժեի առաջացման պատմությունը հետազոտել են դեռ հին արաբ գիտնականները, օրինակ՝ Ղուրանի մեկնաբան Տաբարին[3]։ Հովսեփի մասին սյուժեն հանդիպում է «Մարգարեների պատմության» մեջ, ավելի ուշ ի հայտ եկան պարսկերեն տարբերակներ։ Առաջինը, հետևաբար, համարվում է Ֆիրդուսի աշխատանքը։
Ընդհանուր առմամբ, Արևելյան գրականության մեջ կա այս թեմայի շուրջ 150 գրական ստեղծագործություն[1]։ Հետազոտողները նշում են, որ այս բանաստեղծությունների համար բնորոշ շատ մանրամասներ, որոնք Ղուրանում չեն ներկայացվել, ամենայն հավանականությամբ բխում են Ղուրանի պարսիկ մեկնաբան և պատմաբան Իբն Ջարիր Աթ-Տաբարիի (839-923) տեքստերից, որոնք գրվել են արաբերեն։
Աթ-Տաբարին բազմաթիվ աստվածաբանական աշխատությունների հեղինակ է, որոնցից ամենահայտնին Ղուրանի իր երեսուն հատորանոց մեկնությունն է՝ «Ջամի ալ-բայան ֆի-տ-թաֆսիր ալ-քուրան» («Ղուրանի մեկնաբանության համապարփակ բացատրություններ») վերնագրով[4]։