Հորդանանի Սահմանադրություն

Հորդանանի Սահմանադրություն
Տեսակսահմանադրություն

Հորդանանի Հաշիմյանների դինաստիայի սահմանադրություն (արաբ․՝ الحرس الملكي الأردني‎‎), Հորդանանի մայր օրենք, որն ընդունվել է 1952 թվականի հունվարի 11-ին և փոփոխվել է մի քանի անգամ[1]։ Այն սահմանում է ժառանգական միապետական համակարգը ներկայացուցչական խորհրդարանի հետ։ Այն սահմանում է նաև պետության առանձնացված լիազորությունները (օրենսդիր, գործադիր և դատական), քաղաքացիների իրավունքները և պարտականությունները, ֆինանսական գործառույթները և սահմանադրական նորմերը[2]։

Հորդանանում առաջին անգամ բնական օրենքները հրապարակվել են 1928 թվականի ապրիլին Բրիտանական մանդատի ներքո։ 1946 թվականի մայիսին Հորդանանի ամբողջական անկախացումից հետո, երբ երկրի վրա վերացավ Բրիտանիայի մանդատը, գրվեց նոր սահմանադրություն, որը պաշտոնական տեղեկագրերում հրապարակվեց 1947 թվականի փետրվարի 1-ին, իսկ խորհրդարանի կողմից ընդունվեց 1947 թվականի նոյեմբերի 28-ին։

Մի քանի տարի հետո սահմանադրութունը փոփոխության ենթարկվեց թագավոր Թալալ իբն Աբդալայի կողմից և վավերացվեց 1952 թվականի հունվարի 1-ին։ Այն ընդհանուր առմամբ առաջադեմ է։ Քննադատությունները մեծապես վերաբերում են այն հանգամանքին, որ չափից շատ լիազորություններ է վերապահված միապետին[2]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. "Jordan country report" Արխիվացված 2016-05-21 Wayback Machine, The World Factbook, U.S. Central Intelligence Agency, 24 August 2012
  2. 2,0 2,1 "The Constitution of The Hashemite Kingdom of Jordan", The King Hussein library, retrieved 13 September 2012

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]